Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի առավել
լինելը մեկ այլ առարկայի միևնույն հատկանիշի համեմատությամբ, ինչպես՝ ավելի մեծ, ավելի լավ, ավելի կարճ և այլն։ Կազմվում է դրական աստիճանի ձևի և ավելի բառի համադրությամբ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն դրսևորումը, ինչպես՝ ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն, ամենալավ, ամենից լավ, լավագույն և այլն։ Ինչպես տեսնում ենք, գերադրական աստիճանը կազմվում է դրականին ավելացնելով ամենա- կամ –(ա)գույն մասնիկները կամ էլ ամենից բառը գործածելով դրականի հետ, սակայն -ագույն հնարավոր է ավելացնել ոչ բոլոր ածականներին (օրինակ՝ բարակ, կարճ ածականների գերադրականը –գույն-ով չի կազմվում)։ Պետք է խուսափել այս երկու մասնիկները միաժամանակ գործածելուց
(օրինակ՝ ամենամեծագույն)։
Կան նաև համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ։
Դրանք այն ածականներն են, որոնք ցույց են տալիս ոչ համեմատելի հատկանիշներ՝ մերկ, դատարկ, դեղին, բոբիկ և այլն։
Ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, օրինակ՝ մեծ տուփերը-մեծերը, դեղին ծաղիկները-դեղինները։ Այսինքն՝ նրանք հանդես են գալիս
իրենց լրացյալ գոյականի փոխարեն և ստանում են նրա քերականական կարգերը։
Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Երազուն երեխաները ուրախ նայում էին ջինջ երկնքին:
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար — գեղեցիկ, գույնզգույն, տարօրինակ:
այգի — մեծ, փոքր, ձմեռային:
ծաղիկ — չնաշխարհիկ, պստիկ, դեղին:
գիրք — հետաքրքիր, անհետաքրքիր, գեղարվեստական
գորգ — գունավոր, տգույն, խոշոր:
4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ, գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե: