Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 14. (13․12- 17․12)

Թեմա 10.

§ 21.Հաստատուն մագնիսներ:
§ 22. Հոսանքի մագնիսական դաշտը: Մագնիսական գծեր:

1.Ինչ նյութեր է ձգում մագնիսը:

Մագնիսը ձգում է իրեն երկաթե ու պողպատե առարկաներ: Թույլ է ազդում նիկելե և կոբալտե առարկաների վրա:

2.Որ մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:

Կան մագնիսներ, որոնք իրենց հատկությունները երկար ժամանակ պահպանում են այդպիսի մագնիսներին անվանում ենք հաստատուն մագնիսներ։ Օրինակ՝ երկաթը, նիկելը, կոբալտը և որոշ հազվագյուտ մետաղական համաձուլվածքներ (օրինակ, նեոդիմի մագնիսներ), ինչպես նաև որոշ բնական հանքանյութեր, օրինակ՝ մագնետիտները։ Հաստատուն ​​մագնիսները օգտագործվում են որպես առանձին (ոչ էներգիա սպառող) մագնիսական դաշտի աղբյուրներ։

3. Մագնիսի որ մասերն են ավանում մագնիսի բևեռներ:
Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

4. Ինչպե՞ս են փոխազդում ա/ մագնիսների նույնանուն բևեռները; բ/ տարանուն բևեռները:
Տարանուն մագնիսական բևեռներն իրար ձգում են ,իսկ նույնանույն բևեռները վանում են:

5. Ինչպես կարելի է որոշել շերտավոր մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Մագնիսացած պողպատե ձողի բևեռները սլաքի օգնությամբ որոշվում է կողմնացույցով։ Մագնիսական փոխազդեցության օրինաչափությունները պարզաբանելու համար օգտվում են մագնիսական սլաքից, որը բարակ ու երկարավուն շեղանկյունաձև մագնիսի թիթեղ է, որը տեղակայված է սայրին և կարող է հեշտությամբ պտտվել շուրջը։

6. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Մագնիսի այն ծայրը, որը ուղղորդվում է դեպի հյուսիս, անվանում են հյուսիսային բևեռ, իսկ հարավ ուղղված ՝ հարավային բևեռ։ Մագնիսի հյուսիսային բևեռը նշանակում են N տառով, իսկ հարավայինը ՝ Տ տառով։ Հաստատուն մագնիսը միշտ ձգում է երկաթի կտորը։ Երկաթը մագնիսին մոտեցնելիս այն մագնիսանում է այնպես, որ մագնիսին մոտ մասում միշտ առաջանում է հակառակ բևեռ։ Երկաթը մագնիսին հարավային բևեռին մոտեցնելիս մագնիսի մոտ ծայրին առաջանում է հյուսիսային բևեռ, իսկ հյուսիսային բևեռին մոտեցնելիս ՝ հարավային։

7. Ինչ նմանություն ունեն 2 լիցքերի և 2 մագնիսների փոխազդեցությունները:

8. Ինչպես կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:

9. Ինչով են տարբերվում հաստատուն մագնիսն ու հոսանքակիր կոճը:

10. Ինչ են մագնիսական դաշտի գծերը:
Մագնիսական ինդուկցիայի գծեր կոչվում են այն գծերը, որոնց յուրաքանչյուր կետում ինդուկցիայի վեկտորն ուղղված է այդ կետում տարված շոշափողով։ Ինդուկցիայի գծերին վերագրում են ուղղություն, որը ցույց է տալիս, թե շոշափողի երկայնքով դեպի որ կողմն է ուղղված ինդուկցիայի վեկտորը։ Ինդուկցիայի գծերը պատկերացում են տալիս ոչ միայն դաշտի տարբեր կետերում ինդուկցիայի վեկտորի ուղղության, այլ մոդուլի մասին։

Հաստատուն մագնիսների հատկությունները

  • Մագնիսների մագնիսական ազդեցությունները տարբեր են նրա տարբեր մասերում։
  • Մագնիսը ունի հյուսիսային և հարավային բևեռներ։
  • Տարանուն բևեռներ միմյանց ձգում են, իսկ նույնանունները վանում։
  • Հնարավոր չէ ստանալ մագնիս միայն մեկ բևեռով։
  • Մագնիսները տեսանելի ազդեցություն է թողնում միայն այն մարմինները որոնք պատրաստված են մագնիսական նյութերից։ Իմիջայլոց այն մարմինները որոնք լավ փոխազդում են մագնիսների հետ կոչվում են ֆերոմագնիսներ: Fe;Ni;Co
  • Մագնիսների տաքացման ժամանակ նրա մագնիսական հատկությունները անհետանում են։
  • Ջերմաստիճանը որի դեպքում նյութերը ֆերոմագնիտները կորցնում են իրենց մագնիսական հատկութկյունները՝ կյուրի. կամ կյուրիի ջերմաստիճան
    Tk= 769C

Оставьте комментарий