Рубрика: Քիմիա 9

«Ջրածին: Ջուր: Թթուներ»

*2.- Ջրածնի ատոմի կառուցվածքը։
Ջրածնի ատոմը կառուցված է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից:

*3.-  Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ.
Որպեսզի լաբորատորիայում ջրածին ստանան պետք է ընդամենը որով թթուների և մետաղների փոխազդեցությւն առաջացնեն: Այդ թթուն ու մետաղը աղաթթուն ու ցինկն են:

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։
Ֆիզիկական հատկություններ՝ ջրածինը անհոտ, անգույն գազ է:
Քիմիական հատկություններ՝ մետաղների հետ փոխազդելուց առաջացնում է մետաղների հիդրիդներ, ոչ մետաղների հետ փոխազդելուց – հալոգենների հետ առաջացնում է հալոգենաջրածիններ, ծծմբի հետ առաջացնում է ծծմբաջրածին, ազոտի հետ հատուկ պայմաններում փոխազդելուց առաջացնում է ամոնիակ, ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր որոշ մետաղների օքսիդներից՝ ազատ վիճակում մետաղ ստանալու համար: 

*5. Ջրածնի կիրառումը ։ 
Ջրածինը կիրառվում է, որպես վեր բարձացնող ուժ թեթև գազ լինելու պատճառով: Նաև, որպես քիմական արդյունաբերության մեջ վերականգնիչ: Օգտագործվում է ամոնիկի և սպիրտների սենփեզման համար: Ջրածինը ն աև բարձր ջերմաստիճաններ ստանալու մեջ է օգնական դեր խաղում: Նաև համացանցում ջրածինը ուսումնասիրելիս պարզեցի, որ այն ունի լուրջ խնդիր՝ միջուկային ռեակցիա, որը կառավարել կարողանալու դեպքում մարդկությունը կլուծի էներգիայի խնդրիը:

Թեմատիկ  հարցեր  և վարժություններ. 

  1. -Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում… 
Որովհետև այն տիեզերքի ամենա պարզ կառուցվածք ունեցող տարրն է: Նաև նրա անհապաղ աջակցությամբ է առաջանում հելիումը՝ այն նյութը, որից բախկացած են աստղերը: Իսկ աստղերը տիեզերքի հիմնական օբյեկտներն են, քանի որ գալակտիկաները հիմնականում աստխերի և մոլորակների ամբողջություն են: Իսկ տիեզերքը հենց գալակտիկաների և այլ տիեզերական օբյեկտների միսնություն է:

2. -Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. … 
Այս հարցի պատասխանը չունեմ և չեմ հանդիպել այսպիսի եզրակացության: Միայն Ժյուլ Վեռնի 8 հատորներից մեկում, որում մասնավորապես գիտական ֆանտաստիկայի վրա է ուշադրությունը, կարծես թե նմանակի բան հանդիպել եմ, սակայն մանրամասն չեմ հիշում:

3. Բնութագրեք  ջրածին     քիմիական տարրը. 

ա) քիմիական նշանը – H

 բ) հարաբերական ատոմային զանգվածը – 1.008

 գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ – ոչ մետաղ

 դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է  առաջին պարբերության, առաջին խմբի, առաջին տարրն է  

 դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ) միջուկի լիցքը +1, 1 պրոտոն, 1 էլեկտրոն, –

4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. .. 

Վալենտականությունը 1
Օքիդացման ատիճանը +1

5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ … 

Մոլային զանգվածը = 2.016

6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ… 

Ջրածինը օդից 14 անգամ ավելի թեթև է:

7.  Ինչպե՞ս  են  ջրածին ստանում  լաբորատորիայում  և արդյունաբերության մեջ, գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. … 

8.   Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։ 

Երկրագնդում ջրածնի առաջացրած ամենատարածված նյութը ջուրն է – H2O: Ջրածնի տոկոսային բաժինը ջրոմ 11.19 տոկոս է:

9. Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը…. 

Քանի որ ջրածինը օդից թեթև է նրան կիրառում են, որպես բարձրացնող ուժ: Նաև նրան օգտագործում են որոշակի նյութերի սինթեզում:

Լաբորատոր փորձեր՝ <<Ջրածնի ստացումը>>, <<Թթուների քիմիական հատկությունները>>

Անհատական-հետազոտական աշխատանքն

<<Թթուներ>>

Թթուներ
Սահմանում — Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են ջրածնի ատոմները և թթվային մնացորդները(անիոն):

ԱնունըԲանաձևըԹթվային մնացորդ
Ֆտորաջրածնական թթուHFF (ֆտորիդ)
Քլորաջրածնական թթուHClCl (քլորիդ)
Բրոմաջրածնական թթուHBrBr (բրոմիդ)
Ծծմբաջրածնական թթուH2SS2 (սուլֆիդ)
Յոդաջրածնական թթուHJI (յոդիդ)
Ազոտական թթուHNO3NO3 (նիտրատ)
Ազոտային թթուHNO2NO2 (նիտրիտ)
Ծծմբային թթուH2SO3SO3 (սուլֆիտ)
Ծծմբական թթուH2SO4SO4 (սուլֆատ)
ածխաթթուH2CO3CO2 (կարբոնատ)

Առավել հայտնի թթուներն են՝  —աղաթթուն՝ HCl —ազոտական թթուն՝ HNO3    —ծծմբական թթուն՝ H2SO4 —ֆոսֆորական թթուն՝ H3PO4 Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:

Ջրածնի իզոտոպները
միևնույն քիմիական տարրի ատոմներն են, որոնք միջուկում ունեն միևնույն թվով պրոտոններ, սակայն տարբեր թվով նեյտրոներ: Հետևաբար տարբեր զանգվածային թվեր
Ջրածինը ունի երեք իզոտոպ
Պրոտյուն 1H+1
Դեյտերիում 2H+1 2D+1
Տրիտիում 3H+1 3T+1*


Оставьте комментарий