
AB և CD հատվածների հարաբերություն կոչվում է նրանց երկարությունների հարաբերութոյւնը, այսինքն AB/CD — ն:

AB և CD հատվածները համեմատական են A1B1 և C1D1 հատվածներին, եթե AB/A1B1 = CD/C1D1: Օրինակ՝ AB և CD հատվածները, որոնց երկարություններն են 2սմ և 1սմ, համեմատակ են A1B1 և C1D1 հատվածներին, որոնց երկարություններն են 3սմ և 1,5սմ:

Երկու եռանկյուններ կոչվում են նման, եթե նրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, և եռանկյուններից մեկի կողմերը համեմատական են մյուսի նմանակ կողմերին:

k թիվը, որը հավասար է եռանկյունների նմանակ կողմերի հարաբերությանը, կոչվում է նմանության գործակից:

Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը, հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյունները նման են:

Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա այդպիսի եռանկյունները նման են:

Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները նման են:

Առաջին եղանակը
Եռանկյան միջին գիծը զուգահեռ է նրա կողմերից մեկին և հավասար է այդ կողմի կեսին:

Բոլոր երեք միջնագծերը հատվում են նույն կետում, որը կոչվում է եռանկյան ծանրության կենտրոն, և այդ կետով կիսվում են երկու մասի 2:1 հարաբերությամբ (հաշված գագաթից)։






