Рубрика: Քիմիա 9

Նուկլեինաթթուներ։

1847 թվականին ցլի մկաննեերի հանուկից անջատվել է մի նյութ, որը ստացել է «ինոզինային թթու» անվանումը։ Այն դարձավ առաջին հետազոտված նուկլեինաթթուն։ Հետագա տասնամյակների ընթացքում որոշվեցին նրա քիմիական կառուցվածքի մանրամասները։ 1868 թվականին շվեյցարացի քիմիկոս Ֆրիդրիխ Միշերը որոշ կենսաբանական նյութերի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել է մինչ այդ անհայտ մի նյութ։ Այն պարունակում էր ֆոսֆոր և ուներ վառ արտահայտված թթվային հատկություններ։ Այդ նյութը անվանվեց «նուկլեին»։ Նրան վերագրվեց C29H49N9O22P3 քիմիական բանաձևը։ Վիլսոնը ուշադրություն դարձրեց «նուկլեինի» նմանությանը մինչ այդ հայտնաբերած «քրոմատինին», որը քրոմոսոմի գլխավոր բաղադրիչն է։ Առաջարկվեց մի վարկած ժառանգական ինֆորմացիայի փոխանցման մեջ «նուկլեինի» յուրահատուկ դերի մասին։

1889 թվականին Ռիխարդ Ալտմանը ներմուծեց «նուկլեինաթթու» տերմինը, ինչպես նաև մշակեց նուկլեինաթթուներ ստանալու հարմար մի մեթոդ, որը չէր պարունակում սպիտակուցային խառնուրդներ։ Ուսումնասիրելով նուկլեինաթթուների հիմնային հիդրոլիզի ժամանակ առաջացած նյութերը՝ Լևինն ու Ժակոբը անջատեցին նրանց հիմնական բաղադրիչները՝ նուկլեոտիդներն ու նուկլեոզիդները, ինչպես նաև՝ առաջարկեցին նրանց հատկությունները նկարագրող կառուցվածքային խելամիտ բանաձևեր։ 1921 թվականին Լևինը առաջ քաշեց «ԴՆԹ–ի տետրանուկլեոտիդային կառուցվածքի» մի վարկած, որը հետագայում հերքվեց։ Քիմիկոսները քննադատորեն էին մոտենում մակրոմոլեկուլների գոյությանը, որի արդյունքում էլ ԴՆԹ–ին վերագրեցին ցածր մոլեկուլային զանգվածով կառուցվածք։

Оставьте комментарий