Рубрика: Գրականություն 9

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:
Վահան Տերյան

Վերլուծություն
Տերյանը այս բանաստեղծությամբ ուզում էր հրաժեշտ տալ իր աշխարհին, իր շրջապատին, քանի որ գնում էր մի հեռու երկիր, որտեղից չէի վերադառնալու: Ում նա հանդիպում էր ասում էր ՙՙՄնաք բարով՚՚, անգամ չբացված ծաղիկներին: Նա հեռանում էր իրեն հարազատ քաղաքից, իրեն հարազատ մարդկանցից և դժվարությամբ հրաժեշտ էր անում:

Оставьте комментарий