Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դ. մուտք գործեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալները:
Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը (շերտ, կարգ): Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՝ հայրենիքում և թե՝ գաղթօջախներում:
Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոանք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Նույնիսկ օսմանահպատակ ժողովուրդները՝ հույները, ասորիները, վրացիները, անգամ քրդերը և եզդիները պատրաստվում էին պայքարին: Օսմանյան տերության ժողովրդների մոտ սպասելիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը:
Ելնելով այս իրադարձությունից՝ մի շարք հայ գօրծիչներ Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ: Ազատագրական պայքարին մասնակցում էին նշանավոր գործիչներ: Այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգտին չէր:
Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայենցի Էջմիածնում 1677 թ. կազմակերպեց գաղտնի ժողով:
Մասնակցնում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ: 1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, պատվիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան:

Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, Ֆրանսիա, ապա՝ Գերմանիա, ուր ծառայության անցնում է իշխան Հովհան Վիլհելմի մոտ:
Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում է Օսմանյան կայսրության դեմ, և կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Հաշվի առնելով այդ ամենը Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը և գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան:
Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես Ռուսաստանի հետ: Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց նրան կճանաչեն Հայաստանի թագավոր: Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության 36 կետից բաղկացած ծրագիրը: Կայսրընտիր իշխանը, հավանում է ծրագիրը և առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը: Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը հրաժարվում է: Վիլհելմի խորհրդով Օրին մեկնում է Ռուսաստան:
XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առաձնյա տարածքներում հաստատվելու համար:

1701 թ. Օրին Պետրոս I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օպգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս I-ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, (1700 — 1721 թթ.) հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի սպայի աստիճան(գնդապետի աստիճան): Առաքեկության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով որոշվում է, որ ինքը օետք է մեկնի Պարսկաստան որպես Հռոմի պապի դեսպան: Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին՝ քրիստոնյաներին կենթարկել հալածանքների:
Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբոց 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն՝ 1709 թ — ին բռնում վերադարձի ճանապարհը:
Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Բայց 1711 թ. Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորապես կախված է Իսրայլել Օրու անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցին գործնական ընթացք տվեց՝ կարևորելով ընդհանուր թշնամու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը: