Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Մշակովի բույսերի շարում ամենամեծ
բաժինն են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
որոնք կազմում են ցանքատարածությանների շուրջ 55%-ը: Դրանց մշակթյան համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:

Պտղաբուծության համախառն բերքի վրա ﬔծ ազդեցություն են
թողնում ﬔր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները,
հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները:

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

    Խորհրդային ժամանակներում համեմատաբար եղել է ավելի լավ վիճակ սարքավորումների և անհրաժեշտ պայմանների տեսանկյունից, սակայն քանի որ գյուղացին շահագրգռված չէր՝ չունենալով սեփական բաժինը, ճյուղը չէր զարգանում: 1991 թվականից ի վեր, մասնավոր սեփականության իրավունք տրվեց գյուղտնտեսություներին: Սկզբում գյուղմթերքների արտադրությունը կտրուկ նվազեց: Սակայն հետագայում այն նույնիսկ որոշ ոլորտներով գերազանցեց ԽՍՀՄ շրջանի արտադրությանը՝ գյուղատնտեսության զարգացմանը ուղղված պետության իրականացրած ծրագրերի շնորհիվ:
  2. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

    Կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար: Արտահանման առաջիններից է զբաղվածության % ամենաբարձրն է Հայաստանում: Զբոսաշրջության կարևորագույն ճյուղերից մեկն է:Հայաստանում այդ ճյուղը ունի մեծ ներուժ նաև ճանաչում ունի արտերկրներում (գինի,կոնյակ,պահածոներ):
Рубрика: Պատմություն 9

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դ. մուտք գործեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալները:
Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը (շերտ, կարգ): Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՝ հայրենիքում և թե՝ գաղթօջախներում:
Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոանք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Նույնիսկ օսմանահպատակ ժողովուրդները՝ հույները, ասորիները, վրացիները, անգամ քրդերը և եզդիները պատրաստվում էին պայքարին: Օսմանյան տերության ժողովրդների մոտ սպասելիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը:
Ելնելով այս իրադարձությունից՝ մի շարք հայ գօրծիչներ Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ: Ազատագրական պայքարին մասնակցում էին նշանավոր գործիչներ: Այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգտին չէր:

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայենցի Էջմիածնում 1677 թ. կազմակերպեց գաղտնի ժողով:
Մասնակցնում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ: 1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, պատվիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան:

Իսրայել Օրի

Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, Ֆրանսիա, ապա՝ Գերմանիա, ուր ծառայության անցնում է իշխան Հովհան Վիլհելմի մոտ:
Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում է Օսմանյան կայսրության դեմ, և կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Հաշվի առնելով այդ ամենը Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը և գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան:
Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես Ռուսաստանի հետ: Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց նրան կճանաչեն Հայաստանի թագավոր: Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության 36 կետից բաղկացած ծրագիրը: Կայսրընտիր իշխանը, հավանում է ծրագիրը և առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը: Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը հրաժարվում է: Վիլհելմի խորհրդով Օրին մեկնում է Ռուսաստան:
XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առաձնյա տարածքներում հաստատվելու համար:

Պյոտր I

1701 թ. Օրին Պետրոս I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օպգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս I-ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, (1700 1721 թթ.) հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի սպայի աստիճան(գնդապետի աստիճան): Առաքեկության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով որոշվում է, որ ինքը օետք է մեկնի Պարսկաստան որպես Հռոմի պապի դեսպան: Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին՝ քրիստոնյաներին կենթարկել հալածանքների:
Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբոց 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն՝ 1709 թ — ին բռնում վերադարձի ճանապարհը:
Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Բայց 1711 թ. Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորապես կախված է Իսրայլել Օրու անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցին գործնական ընթացք տվեց՝ կարևորելով ընդհանուր թշնամու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը:

Рубрика: Իրավունք

Երեխայի իրավունքը

Հարցեր

• Ինչ է ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը

• Ինչ է ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը

• Ովքեր են իրականացնում երեխայի պաշտպանության իրավունքը

• Ինչպես է երեխային տրվում անուն, ազգանուն, հայրանուն
Անունը ծնողներ են ընտրում, որոշում։ Եթե ծնողները ունեն տարբեր ազգանուններ, իրենք իրենց մեջ են որոշում, բայց Հայաստանում առանց իրենց զգուշացնելով դնում են Հայրիկի ազգանունը, բայց դուք հեշտությամբ կարող եք դա ուղղել, փոխել։

Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։

Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։

Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն՝ մոր ազգանունով

• Ինչպես է կատարվում երեխայի անվան և ազգանվան փոփոխությունը

Եթե երեխան ուզում է իր անունը փոխել, նա կարող է դա անել միայն ծնողների թույլտվությամբ։

• Ինչ գույքային իրավունքներներ ունի երեխան

Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։

• Որոնք են ծնողների իրավունքները և պարտականությունները երեխաների նկատմամբ
Ծնողները պարտավոր են հետևել երեխային, ապահովել իրեն, խնամել և այլն

• Ինչպես է որոշվում երեխայի բնակության վայրը, եթե ծնողները ապրում են տարբեր վայրերում

Երեխաների բնակության վայրի վերաբերյալ վեճերը լուծելիս դատարանները հաշվի են առնում երեխայի տարիքը, կապվածությունը ծնողների, այլ մերձավոր հարազատների և առկա ընտանեկան հարաբերությունների հետ: Դատարանը քննում է ծնողներից յուրաքանչյուրի անձնական որակները, նրանց բնավորության գծերը և բարոյական բնավորությունը: Հոր և մոր `երեխայի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու կարողությունը անպայման որոշվում է, սա ներառում է ժամանակացույցի և աշխատանքային պայմանների, ընտանեկան կարգավիճակի, նյութական հարստության, բնակարանային և կյանքի պայմանների ուսումնասիրություն: 10 տարեկանը լրանալուց հետո երեխայի կարծիքը պետք է հաշվի առնել:

• Ինչ իրավունք ունի երեխայից առանձին ապրող ծնողը
Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով»։

• Ով և ինչ հիմքերով է զրկում ծնողական իրավունքներից

Եթե ծնողը չի կարողանում ֆինանսապես ապահովել, վատ է վարվում երեխայի հետ, նա զրկվում է ծնողական իրավունքներից։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները

ՀՀ հանքարդյունաբերությամբ զբաղվում, որն շատ կարևոր է ՀՀ — ի զարգացման համար: Հ.Հ-ում զարգացած է նաև ձկնարդյունաբերությունը: Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, այդ պատճառով զարգացած է հանքարդյունաբերությամբ:

Բնօգտագործում է կոչվում բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը երկու տեսակի է՝ ոչ ռացիոնալ և ռացիոնալ: Ոչ ռացիոնալ է, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են կիսատ, և վնաս է հասցվում միջավայրին: Հանքարդյունաբերությունը հիմնականում վատ է ազդում շրջակա միջավայրի վրա: Գոյանում են պոչամբարներ, մթնոլորտի աղտոտում, անտառների հատում, մարդու առողջության վնաս:

ՀՀ-ի բնական ռեսուրսները հիմնականում բաղկացած են գունավոր մետաղներից, որը հնարավորություն է տալիս զարգացնելու գունավոր մետալոգիան: ՀՀ-ում կան բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան շատ հանքավայրեր, սակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ով նպաստում Հայաստանի զագացմանը: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճը` Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք: Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որը նույնպես տնտեսության մեջ ունի իր տեղը:
Ռեսուրսները ՀՀ-ում թողնում են ոչ դրական հետևանքներ: