Рубрика: Պատմություն 9

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

ՀՀ հռչակում 1918թ․ մինչ դեռ հայերը կռվում էին թուրքական  զավթիչների դեմ մայիսյան հերոսամրտում, սուր հակասություններ էին առաջացել Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում այդ պատճառով 1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով փլուզվեց Անդրկովկասյան Դաշնությունը։ Նույն օրը Վրաստանը հռչակեց անկախություն, հաջորդ օրը կովկասյան թաթարները Արևելակովկասյան հանրապետություն հռչակեցին անկախ։ Մայիսի 28 Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը քննարկումներից հետո որոշեցին հայտարարել Հայաստանի անկախության մասին։ Հայտարարության տեքստը ընդհունվեց մայիսի 30-ին սակայն Հայաստանի անկախության օրը համարվեց մայիսի 28 քանզի այդ օրը հայկական պատվիրակության հանձնարարվեց մեկնել Բաթում թուրքերի հետ կնքել հաշտության պայմանագիր:

Բաթումի պայմանագիր։ 1918թ․ մայիսի սկզբերին թուրք-անդրկովկասյան բանակցությունները վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը մայիսի 26-ին վերջնագիր ներկայացրեցին անդրակովկասյան

պատվիրակությանը, բայց հենց այդօրը Անդրկովկասյան Հանրապետությունը փլուզվեց, հանրապետություններից յուրաքանչյուրը ինքը պետք է լուծել Թուրքիայի հետ հարցերը։ Մայիսի 28-ին Հայոց ազգային խորուրդհը նոր պատվիրակություն ուղարկեց Բաթում, որ հաշտություն կնքեն թուրքերի հետ։ Պատվիրակությունը գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին բանակցությունները և ավարտվեցին հունիսի 4-ին։ Կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը, որը շատ ծանրեր Հայաստանի համար, որոհետև շատ փոքր տարացք էր մնում հայերին։ Նաև Հայաստանը ունենալու էր սահմանափակ զորք։ Երկաթուղիները հսկելու էր Թուրքիան որ զորք տեղափոխի Ադրբեջան։ Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում արևմտյան Հայաստանը նաև արևելյան Հայաստանի զգալի մաս։ ՀՀ տարածքը ընդգրկում էր միայն Սևանա լիճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Բաթումի պայմանագիրը իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը 1918թ․ նոյեմբերը։