Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերասում։ ՀՀ գլխավոր խնդիրներ հայկական հարցի լուծումը՝ արևմտյան նահանգները միացնել ՀՀ-ին և ստեղծել միացյալ անկախ Հայաստան։ 1918 հոկտեմբեր 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան ընդհունեց պարտություն և դուրս եկավ պատերազմից։ Քառյակ միության միյուս երկրներն էլ պարտվեցին և ավարտվեց առաջին համաշխարհայինը։ 1919թ․ բացվեց Փարիզը կոնֆերանսը։ Այդտեղ Անտանտի երկրները պետք է հաշտության պայմանագիր կնքվեր Քառյակ միության երկրների հետ։ Անտանտի դաշնակիցներ համարվում նաև Հայաստանը, որովհետև համաշխարայինի ժամանակ ահռելի մարդկային և նյութական կորուստներ է ունեցել։ Ուստի Հայաստանը ուներ բոլոր հիմքերը ներկայանալ Փարիզի խորհրդաժողովին։ Հայաստանի շահերը պաշտպանելու համար կոնֆերանսի մեկնեց պատվիրակությունը Ավետիս Ահարոյանի նախագահությամբ։ 1912թ թվականից Փարիզում գործում էր Ազգային պատվիրաությունը եգիպտահայ ազգային գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս նուբար Փաշայի գլխավորությամբ։ Փարիզի խաղաղությանխ խորհրդաժողովին Հայաստանի կառավարության և Ազգային պատվիրակության միջև ծագել էին տարակարծություններ։ Չնայած դրան երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցը լուծելու համար։ 1919թ․ փետրվարին խաղաղության խորհրդաժողովին նրանք ներկայացրեցին Հայաստանի պահանջները կարճ ասած ծովից ծով Հայաստանի տարացքն էին պահանջում։ Անտեսելով կառավարության հրահանգը տարածքային պահանջների հարցում ստորագրվեց ծովից ծով պահանջներին փաստաթուղթը։
Հայասատանի մանդատի հարցը։ Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար կարևոր էր նաև մանդատի հարցը։ Այսինքն՝ անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավոր էր Միացյալ Հայաստանին։ Հայկական պատվիրակությունները ցանկանում էին Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին կամ նորաստեղծ Ազգերի լիգային։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը և նորաստեղծ Ազգերի լիգան որոշում են Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնըպատվիրակություն ուղարկեց տարածաշրջան ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաներն ու հնարավորությունները։ Բայց Հայաստանի վատ վիճակի պատճառով ԱՄՆ-ի սենատը 1920թ․ հունիսի 1-ին Վիլսոնի կամքի հակառակ հրաժարվեց ընդհունել Հայաստանի մենդատը։
Սան Ռեմոյի Խորհրդաժողովը։ 1920թ․ ապրլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների ղեկավարների խորհրդաժողով, որտեղ մշակվեց և Թուրքիային ներկայացվեց հաշտության պայմանագրի նախագիծը։ ԱՄՆ-ի Նախագահ Վիլսոնը ստանձնեց պարտավորություն, իբրև միջնորդ, գծելու հայ-թուրքական սահմանը։
Սևրի պայմանագիր։ 1920թ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Պայմանագրի 88-93րդ հոդվածները վերաբերվում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներ ոչ ամբողջությամբ ընդհամենը 90 հազար քառ․ կմ ելքով դեպի Սև ծով։ Սակայն հետագա դեպքերն ու իրադարցուցյունները աննպաստ ընթացան։ Սրև պայմանագիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չնդունեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Միյուս կողմից Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանի դաշնակից համարվորղ պետություները մոռացուցյան մատնեցին իրեց կողմից ստորագրած պայմանագիրը։