Рубрика: Uncategorized

Միսաք Մեծարենք

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան (Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատ գետի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկնում ուսման մեջ։

1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա (Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի շփվող, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության հանդեպ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։


Մեծերը Միսաք Մեծարենցի մասին

Արյուն է եղել աշխարհում։- Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։
Եղիշե Չարենց

«…Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:

Հակոբ Օշական

Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի: Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին  գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա:

Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը և ահա արևը, քո երգած արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ, կաթիլ առ կաթիլ:

Վահան Թոթովենց

Рубрика: Աշխարհագրություն 9

Հհ-ն անտառային տնտեսության ոչնչացման պատճառները

Հայաստանի անտառներ

ՀՀ-ում անտառածածկ մակերեսը կազմում է 289.2 հա կամ ընդհանուր տարածքի մոտ 9.7%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը դասվում է սակավ անտառածածկ ունեցող երկրների շարքին (ոչ ավելի, քան 10%-ը)։

Հայաստանի անտառները միայն վերջին 100 տարվա ընթացքում 2 անգամ ենթարկվել են գերհատումների: 1-ին անգամ 1930-50-ականներին, երբ արդյունաբերական նպատակներով տարեկան հատվում էր 450 հազ. խմ3 բնափայտ: 2-րդ պիկը 90-ականներին էր՝ կապված էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման հետ: Այդ տարիներին (92-95թթ.) վնասվեց մոտ 27 հազ. հա անտառ կամ անտառածածկ տարածքի շուրջ 8%-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ապօրինի ծառահատումների քանակը 2017թ-ին նախորդ տարվա համեմատ աճել է 14 անգամ։ Այս փաստը կարելի է բացատրել երկու տեսանկյունից․ կամ իսկապես ավելացել են ապօրինի ծառահատումները, կամ պարզապես նախորդ տարիների համեմատ 2017թ-ին պատկան մարմիններն ավելի աչալուրջ էին ու շատ դեպքեր են արձանագրել։

Անտառների դեգրադացման գլխավոր պատճառներից մեկն էլ հրդեհներն են։ Միայն 2017թ. ընթացքում հրդեհվել է 1112 հա անտառածածկ տարածք՝ այն դեպքում, երբ 2013-2016թթ. ընթացքում հրդեհված անտառածածկույթը կազմել է ընդամենը 194 հա։ Հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել նաև 2019թ. առաջին կիսամյակում:

Նման տեմպերով առաջ շարժվելու դեպքում մենք կկորցնենք անտառի էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական գործոնների ազդեցությունը, քանի որ որքան քիչ անտառ, այնքան ավելի կեղտոտ օդ, ջուր, հողերի դեգրադացիա, համաճարակային բռնկումներ, կլիմայական հետագա փոփոխություններ, բերքի անկում, ինֆեկցիոն, սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդություններ և այլն:

Հիշենք, որ 1 ծառը կարելի է հատել 5 րոպեում, իսկ այն վերականգնելու համար պահանջվում են տարիներ։