Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության հողային ծածկը

1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Հայաստանի ծածկույթը շատ բազմազան է, ինչը տարբեր գործոնների հետևանք է։ Դրանք են տարաբնույթ ապարները,կլիմայական պայմանները և այլն։ Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխանակությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից։

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:
Տարաբնույթ ապարները,կլիմայական պայմանները,բուսականությունը և տեղանքի ռելիեֆը։

3. Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։

4. Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։

Կիսաանապատյան գորշ հողեր: Այս հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները: Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմային և աղքատ բուսածածկույթի պայմաններում, հումուսով աղքատ են (1-2%), բայց հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png
Рубрика: Պատմություն 9

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Հայաստանի հանրապետությունը 1991թ․ դեկտեմբերին անկախ ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտին Հայաստանը դարձավ (ՄԱԿ), իսկ 2001թ.` Եվրախորհրդի անդամ։ Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում` ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն։Ռուսաստանից բացի` Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերը Թուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից։ Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում` Ջավախքի հայ համայնքի առկայությամբ։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքվեց 1996թ.: Այն հնարավորություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնելու։ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված են այնտեղի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։ 150-ից ավելի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, աշխարհի երեք տասնյակից ավելիերկրներում գործում են ՀՀ դեսպանությունները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները: