Рубрика: Աշխարհագրություն 9, Uncategorized

Առանց աղբի Արատես

Մենք ճամփա ընկանք դեպի Արատես Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։ Մեր առաջին կայանը եղավ Սմբատաբերդը։ Բարձրանալը դժվար էր, քանի որ ուժեղ արև էր և շատ շոգ էր։ Բոլորս նվնվում էինք բայց բավականին արագ բարձրացանք։ Վայելեցինք տեսարանը, նկարվեցինք, հանգստացանք և հետ ճամփա ընկանք։
Իջնելը ավելի հեշտ էր քան բարձրանալը, բայց կրկին նվնվում էինք, քանի որ անհամբեր սպասում էինք թե երբ կհասնենք Արատես։

Երբ հասանք Արատես զարմացել էինք բնության գեղեցկությունից, չէինք հավատում, որ Արատեսը այսքան չքնաղ է։
Ինչևէ, մեր իրերը դասավորեցինք, ճաշեցինք և գնացինք արկածներ փնտրելու։
Այնտեղ գրեթե ձորի եզրին մեծ փայտից ճոճանակ կար։ Որոշեցի այնտեղ զբաղվել ասեղնագործությամբ։ Իմ ընկերուհիների որոշեցին աջակցել ինձ, և մենք իրար հետ երգ լսելով վայելում էինք չքնաղ տեսարանը։ Քիչ անց եկան տղաները և որոշում կայացնեցին, որ պետք են շատ ուժեղ ճոճորեն մեզ։ Այդպիսով, մենք ընկանք գրեթե ձոր։ Ահա և մեր արկածների մեկը։ Եվ այսպիսով ավարտվեց մեր առաջին օրը։

Երկրորդ օրը սկսվեց մարզանքից, առավոտյան ժամը 08.00 ֊ ին։ Այնքան վաղուց չէի մարզվել, որ մարզանքից հետո ամբողջ մարմինը բռնվել էր։ Մարզվելուց հետո նախաճաշեցինք և քիչ անց եկան զինվորները։ Սկզբում մեզ սովորեցնում էին ինչպես կանգնել շարքում, ինչպես ճիշտ խոսել թմի ավագի հետ։ Ցավոք այդ անում էին միայն տղաները, իսկ աղջիկներին ուղարկեցին սուրճ պատրաստելու։ Տղաներին լավ տանջելուց հետո աղջիկներին ցույց տվեցին թե ինչպես ինքնապաշտշանվել։ Իրոք որ զվարճալի էր։
Հետո կրկին շարունակեցին տանջել տղաներին։ Այդ դրանից հետո ճաշեցինք, հանգստանալուց հետո աղբ տեսակավորեցինք, քանի որ աղբ տեսակավորելը այս ճամփորդությունը նպատակներից մեկն էր։ Քիչ անց մեզ պատմեցին զենքերի մասին, և թույլ տվեցին նռնակներ նետել։ Ամենից շատ նռնակ նետելուն էի սպասում։ Շատ հետաքրքիր էր և զվարճալի։
Երեկոյան խարույկ վառեցինք, և նրա շուրջ ամփոփեցինք մեր օրը։

Երրորդ օրը սկսվեց տուն հավաքելուց, քանի որ վերջին օրն էր և պետք էր հանձնել սենյակները։ Նախաճաշեցինք, ափսեները լվացինք, աղբ տեսակավորեցինք, ինչ ասես արեցինք։ Մեր իրերը հավաքելու հետո շարժվեցինք դեպի Ուրցաձոր Սուրբ Կարապետ եկեղեցի` ժամերգության։

Այդ դրանից հետո վերադարձանք դպրոց  և այսպիսով ավարտվեց մեր հիանալի ճամփորդությունը։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հաշվետվություն

Ուսումնական նյութերՀայաստանի Հանրապետության հողային ծածկը
ՀՀ — ն տնտեսության սպասարկման ոլորտ
ՀՀ — ն տրանսպորտի հիմնական տեսակները
ՀՀ — ի անաստապահությունը
ՀՀ — ի բուսաբուծությունը
ՀՀ — ի արդյունաբերության նորագույն ճյուղերը
Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը
Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը
Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը
Հայաստնաի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիականությունը
ՀՀ բուսականությունն և կենդանական աշխարհը
ՀՀ կլիմայական պայմանները: Կլիմայի վերընթաց գստիականությունը
Հայաստանի Հանրապետության ջրագրությունը
Հայաստանի Հանրապետության մակերևույթի առանձնահատկությունները
ՀՀ աշխարհագրական դիրքը
ՀՀ օգտակար հանածոները
Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Ինքնաստուգումներ/Գրավոր աշխատանքներ Ինքնաստուգում1
Ինքնաստուգում2
Գրավոր Աշխատանք

ՆախագծերՀՀ — ի անտառային տնտեսության ոչնչացման պատճառները
ՀՀ — ում առկա բնապահպանական խնդիրներ
Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրներ

ՃամփորդությունԴեպի Արատես