6-րդ դասարան
09.10.2018
Դասարանում
Գրաբարյան օրեր
Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:
Ամեն մի ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է և հրի մեջ նետվում:
Բառարան
ամենայն — ամեն, ամեն մի
ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)
հատանի — հատվում է, կտրվում է
ի հուր — հուրը, հրի մեջ
արկանի — գցվում է, նետվում է
Հարցեր և առաջադրանքներ
Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.
Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)
Ամենայն ծառ, որ տայ զպտուղ բարի չի հատանի եւ ի հուր արկանի:
Տնային աշխատանք
- Ժպիտ, փայտ, քար բառերով կազմի՛ր բարդ բառեր:
Ժպիտ — ժպտասեր, ժպտերես, քաղցրաժպիտ
Փայտ — փայտահատ, փայտաշեն, փայտագործ
Քար — քարայծ, քարաշեն, քարայր:
- Տրվածբառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:
Դա կոչվում է ձայնագրեր:
Պահո՛, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:
—Շրը՛խկ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:
Վա՛յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:
Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:
Հա՛ֆ-հա՛ֆ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:
Փիշ՛տ, սա արդեն նորություն է:
Ծուղրուղու՛, ոսկի եմ գտել:
Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝դը՛ռռ, ուզում եմ փախչել այստեղից:
- Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչնմանություն ունեն:
Օրինակ՝
գառնարած = գառն — արած,
բեռնակիր = բեռն — ա — կիր,
մատնել = մատն — ել:
Գառնուկ — գառն — ուկ
բեռնել — բեռն — ել
դռնակ — դռն — ակ
թոռնիկ — թոռն — իկ
լեռնային — լեռն — ային
ծոռնիկ — ծոռն — իկ
հարսնուկ — հարս — ն — ուկ
մատնոց — մատ — ն — ոց
ողնաշար — ողն — ա — շար
ձկնկիթ — ձուկն — կիթ
ոտնաման — ոտն — ա — ման
մկնդեղ — մկն — դեղ:
- Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:
Բեռ — բեռներ
գառ — գառներ
դուռ- դռներ
եզ — եզներ
թոռ — թոռներ
լեռ — լեռներ
ծոռ — ծոռներ
հարս — հարսներ
ձուկ — ձկներ
մատ — մատներ
մուկ — մկներ
նուռ — նռներ:
- Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բնակչություն, զորք, երամ:
Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները: