Рубрика: Երկրաչափություն

Դաս 19, Դաս 20


532. 11 + 15 = 26
26 + 26 = 52

533. 7

534. 9
9 : 1 = 9

535. Եթե քառանկյանը հնարավոր է ներգծել շրջանագիծ, ապա նրա հանդիպակաց կողմերի գումարը հավասար է հետևաբար այն շեղանկյուն է։

536. Հնարավոր է

537. Այո

538. Ոչ

539. 63^o

540. 60;120

541.


Рубрика: Հանրահաշիվ

Դաս 21.


9.01. ա) 7
բ) 11
գ) 0,9
դ) 0,02
ե) 0,01
զ) 5/6
է) 5/2
ը) 5/3
թ) 2/3
ժ) 7/8
ժա) 5
ժբ) 6/7
ժգ) 11/21
ժդ) 13/14
ժե) 0,02/9

9.02. V64=8
V289=17
V841=29
V1089=33
V0.01=0.1
V2.56=1.6
V5.29=2.3
V0.0961=0.31

9.03. 5×7-3×6=35-18=17

Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

Ոչ ստանդարտ խնդիրներ

Փորձեք լուծել բանավոր և հնարավորինս արագ.
• Վառվում է 10 մոմ: Դրանցից երեքը հանգցրին: Քանի՞սը մնաց:

10

• Վանդակում կա երեք ճագար: Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք ընկերների միջև այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն ստանա մեկ ճագար,
և մեկ ճագար էլ մնա վանդակում:

Մեկին վանդակով տանք ճագարը:

• Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ կար, որքան՝ աջ գրպանում: Ես
ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ
գրպանս: Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավելի եղավ, քան ձախ գրպանում:

200 — ով շատ է

• Ի՞նչ նշան պետք է դնել 7-ի և 8-ի միջև, որպեսզի արդյունքում ստացված
թիվը մեծ լինի 7-ից և փոքր լինի 8-ից:

7.5

• Արմենը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 23 տարով: 5 տարի
հետո Արմենից քանի՞ տարով մեծ կլինի նրա հայրիկը:

28

• Տղան ունի այնքան քույրեր, որքան եղբայրներ, իսկ նրա քրոջ քույրերը
երկու անգամ քիչ են եղբայրներից: Քանի՞ եղբայր և քանի՞ քույր են այդ
ընտանիքում:

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ռեյ Բրեդբըրի «Մի սիրո պատմություն»

Այդ շաբաթ Անն Թեյլորը եկավ Կանաչ Քաղաքի ամառային դպրոցում աշխատելու: Նրա քսանչորսերորդ տարեդարձի ամառն էր, այն նույն ամառը, երբ Բոբ Սփոլդինգի տասնչորս տարին լրացավ:
Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել: Այն կանանցից էր, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես, երբ կաղնին ու ծփին կանաչ ստվերով են լցրել հին քաղաքի պուրակը, ու ցոլացող ստվերը նրա քայլի հետ պիտի դեմքին թրթռա, մինչև շուրջբոլորը միայն նրան տեսնեն: Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ՝ հունիսյան առավոտ տապին: Հակադիր ի՛նչ համեմատություն բերեիր՝ Անն Թեյլորը դա՛ էր: Աշխարհի հազվագյուտ օրերը, երբ եղանակն այնքան համաչափ է, ասես հակառակ փչող քամիներ, որ տերևը կանշարժացնեին ծառին, այդպիսի օրերը ճիշտ Անն Թեյլորին էին նման և օրացույցում պիտի նրա անունով կոչվեին:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

1.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա)  Նախ                     ուշագնաց           

      Ապ                         հասարակարգ

      Ստոր                    ձայնափող
      Գեր                        հանրամատչելի

      Մակ                      դիպված

      Ընդ                        բայական

Նախադեպ
Ապուշ
Ստորակարգ
Գերձայն
Մակբայ
Ընդահանուր

Բ)  Ենթ                        վերադարձ          

      Հակ                        աշխարհասփյուռ

      Ներ                        անվանակոչություն
      Անդր                     գունաբաժանում

      Դեր                        թունավորել

      Դժ                          կարգախումբ

Ենթախումբ
Հակաթույն
Ներաշխարհ
Անդրադարձ
Դերանուն
Դժգույն

Գ)  Ենթ                       կողմնորոշում          

      Հար                        խմբերգ

      Ապ                         դրույթ
      Բաց                       կշռույթ

      Թեր                       գրականություն

      Մակ                      անշնորհքություն

Ենթախումբ
Հարադիր
Ապաշնորհ
Բացորոշ
Թերակշիռ
Մակագիր

2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Ընչաքաղց — անկշտում
Զգաստ — զգոն
Լիովին — ամբողջապես
Գթալ — կարեկցել
Ժրաջան — ջանասեր
Ամբոխ — բազմություն

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Լուրթ — կապտագույն
Համամիտ — համակարծիք
Տոկուն — կայուն
Հաղթանդամ — մեծամարմին
Ստահակ — խարդախ
Ալևոր — զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Զեփյուռ — սյուք
Ճգնել — ջանալ
Պերճ — շքեղ
Ձանձրալի — տաղտկալի
Ճիրան — մագիլ
Մեծանուն — անվանի

3. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել- չափազանցնել

Բ. Շունչ տալ- կենդանացնել

Գ. Սիրտ անել — համարձակվել

Դ. Լույս սփռել- պարզել

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս22()

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:
Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում:

Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

Ֆունկցիա

Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։

Մաշկի հիմնական ֆունկցիաներն են.

  • մարմնի և շրջապատող միջավայրի միջև պաշտպանողական պատնեշի ապահովում, այդ թվում՝ պաշտպանություն մեխանիկական վնասումներից, ռադիացիայից, քիմիական գրգռիչներից, բակտերիաներից և այլ գործոններից,
  • իմունային ֆունկցիա,
  • ռեցեպտոր ֆունկցիա,
  • ջերմականոնավորող ֆունկցիա,
  • նյութափոխանակային ֆունկցիա,
  • ռեզորբցիոն (ներծծող) ֆունկցիա,
  • ներզատիչ ֆունկցիա,
  • արտազատիչ ֆունկցիա,
  • շնչառական ֆունկցիա։
Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

ԽՄԲԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

1.Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:

2.Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:

3.Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:

4.Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:

5.Դպրոցում ֆինանսական կրթությունը ներառված է 2-րդից 11-րդ դասարաններում: Այդուհանդերձ այն պետք է ունենա շարունակական բնույթ ողջ կյանքի ընթացքում:

6.«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն». այս առարկաները ֆինանսական կրթության առումով փոխլրացնում են միմյանց և ապահովում գիտելիքի սիներգիկ զարգացում: Այդ պատճառով էական է առարկայական ուսուցիչների համագործակցությունը:

7.Ֆինանսները սիրում են ուսուցման ակտիվ և աշակերտակենտրոն մեթոդներ. խաղեր, խմբային, նախագծային և հետազոտական աշխատանքներ:

8.Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:

9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև

10.Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:

Խնդիրներ

Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:



Խանութում ապրանքի գինը նախ իջեցրին 10%-ով, իսկ հետո նոր գինը
բարձրացրին 10%-ով: Արդյունքում թանկացա՞վ, թե՞ էժանացավ ապրանքը:
Դիտարկեք նաև հակառակ դեպքը, երբ սկզբում գինը բարձրացնում են,
հետո` իջեցնում: Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություններ արեք:

Գինը չի փոխվում

Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:



Խանութում ապառիկ, առանց կանխավճարի վաճառվում է 279 000
դրամ արժողությամբ համակարգիչ՝ պայմանով, որ պարտքը պետք է
փակվի 9 ամսվա ընթացքում: Շուշանը գիտեր, որ խելամիտ կլինի, եթե
պարտքը չգերազանցի եկամուտի 30%-ը: Հարմա՞ր է նրան գնել այդ
համակարգիչը, եթե իր եկամուտը ամսական կազմում է 110000դրամ:



Անհատ ձեռներեցին հարկավոր էր մեկ տարով 5 միլիոն դրամ վարկ
վերցնել: Նա պարզեց, որ «Ա» բանկը կարող է ցանկացած չափի վարկ
տալ տարեկան 18% տոկոսադրույքով, իսկ «Բ» բանկը վարկ է տալիս՝
մինչև 2 միլիոն դրամի դեպքում 17%, իսկ 2 միլիոն դրամից ավելիի
դեպքում 19% տոկոսադրույքով:
Ինչպիսի՞ ընտրություն կատարի ձեռներեցը, որպեսզի վարկի համար
վճարելիք ծախսը լինի նվազագույն: Հաշվել այդ ծախսը:

Հիմնարկի հաստիքացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Պաշտոն Աշխատավարձ
Տնօրեն 400 000 դրամ
Հաշվապահ 270 000 դրամ
Բաժնի վարիչ 250 000 դրամ
Գլխավոր մասնագետ 200 000 դրամ
Մասնագետ 150 000 դրամ
Գործավար 100 000 դրամ
Տնօրենը Ձեզ առաջարկում է նոր հաստիք՝ խորհրդատու, որի աշխատավարձի չափը որոշվում է բոլոր աշխատողների աշխատավարձերի բնութագրիչ ցուցանիշներից մեկով՝ կա՛մ ըստ միջին թվաբանականի, կա՛մ ըստ մոդայի, կա՛մ ըստ միջնաթվի: Դուք ո՞ր ցուցանիշն եք ընտրում բարձր աշխատավարձ ունենալու համար: