Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Իմ բառարանը

Նախագծի նպատակը

• ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ

• բառարանից օգտվելու հմտությունների մշակում

• բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Նախագծի խնդիրները

• ծանոթացնել սովորողին բառարանի հետ

• ուսումնասիրել բառարանների տեսակները

• սովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ

• խթանել, որ սովորողն ինքնուրույն բացի բառարանը (թղթային կամ էլեկտրոնային)

• կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ

• Բառարաններից դուրս գրեք բառեր, որոնց բացատրությունը հետաքրքիր էր,

• կազմեք բառարան, որտեղ կլինեն այսօր գործածվող բառեր, սակայն դրանք դեռևս չկան բառարաններում,

• ստուգաբանեք ձեզ հետաքրքրող ազգանուններն ու անունները,

• նշեք այն բառարանը, որն ամենից շատն եք գործածում։

Բառարաններ, որոնցից կարող եք օգտվել․

Արդի հայերենի բացատրական բառարան
Հայոց ազգանունների բառարան
Արական անձնանուններ
Իգական անձնանուններ
Հայոց անձնանուններ
Օտար բառերի բառարան
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան:

Անունների բացատրություններ

Անի — գեղեցիկ
Սարգիս — ծիածան
Նանե — մայր
Մաքս — ժամանակակից, լուրջ
Մանե — կույս
Արփինե/Արեգ — արև
Հայկ — հայ դյութազուն, հսկա
Արսեն — առնական, ամրակուռ
Լիա — հոգնած, քարայծ
Դավիթ — սիրեցյալ
Լեվոն — առյուծ
Նատալի — հարազատ
Սամվել — տուրք ասծո
Սերգեյ — արժանավոր, հարգելի
Սոֆյա — իմաստություն
Ֆելիքս — երջանիկ
Նարե — լուսավոր
Թաթուլ — Մեծ ձեռքերով
Օգտվել եմ <<Հայոց անձնանուններ>> ի բառարանից։

Հետաքրքիր բառերի բացատրություններ

Ֆրիկ – Անսովոր, վառ, էքստրավագանտ արտաքին տեսքով ու վարքով տարբերվող, ինչպես նաև՝ ոչ սովորական, սոցիալական կարծրատիպերից հրաժարվելու արդյունքում ձևավորված աշխարհայացք ունեցող մարդ:

Էկիվոկի – երկիմաստ ակնարկներ:

Տրոլ – համացանցում սադրիչ գործողություններ կատարող անձ:

Դևիանտ – նորմերին չհամապատասխանող մարդ:

Կատարսիս – մաքրագործման, էմոցիոնալ ուժգին ազդեցությամբ մարդու գիտակցության փոփոխություն:

Ատարակսիա— հոգեկան հանգստություն, անհողդողդություն, անվրդով վիճակ, իմաստնություն:

Իդոլատրիա -ինքնապաշտություն, ինքնախոնարհում, ինքն իրեն աստվածացում:

Депривация – Սեփական պահանջմունքների անբավարարվածության զգացողություն:

Ամոկ- Հանկարծակի առաջացող բուռն հոգեկան խանգարում:

Ֆրուստրացիա – Կյանքից կատարյալ հիասթափության շրջան:

Պալիֆրազիա – Խոսքի մեջ որոշակի բառերի և արտահայտությունների պաթոլոգիկ կերպով հաճախակի կրկնողություն:

Անտիմոնիա – դատարկ, անիմաստ խոսակցություններ:

Գապտոֆոբիա – այլ մարդկանց՝ իրեն կպչելու վախ:

Մոջո – ի սկզբանե աֆրիկական կախարդական հուռութք՝ երջանկության ու հաջողության համար, ներկայումս այս բառը ստացել է դրական վիճակ, հմայիչ խարիզմ նշանակությունը, որը, ի դեպ, կարելի է և կորցնել:

Ֆետիշ – կույր, չգիտակցված երկրպագության օբյեկտ:

Դիստիմիա – ճնշված, թախծոտ տրամադրություն:

Գեշտալտ – ձև կամ կերպար, որպես հոգեկան վիճակի ինչ-որ ամբողջական կազմավորում կամ նախահիմք:

Սենտենցիա – բարոյախրատական ուսուցում:

Ցուգցվանգ – շախմատում ստիպված կատարվող քայլ, որը վատացնում է այն խաղացողի դիրքը, ով կատարել է այդ քայլը: Լայն իմաստով՝ սա նշանակում է՝ իրավիճակ, որի ժամանակ ցանկացած կատարված քայլ միայն վատացնում է իրավիճակը:

Ֆրիսսոն – մարմնի փշաքաղվելը:

Աստիճանային խելք – վեճի ավարտին մտքին եկած հաջող փաստարկ:

Տեքստրովերտ – նա, ով իր զգացմունքների մասին ավելի հեշտորեն գրում է, քան խոսում:

Գլոսսոֆոբիա – հրապարակային ելույթների վախ:

Վերիֆիկացիա – Տեսության ստուգումը գործնականում կամ պարզապես համապատասխանության ստուգում:

Էպատաժ – Սկանդալային վարքագիծ, տպավորություն գործելու նպատակով բոլոր ընդունված նորմերի զանցառում:

բուլդոգ – ցլաշուն

լեքսիկոն – բառամթերք

դիսոնանս – անհամահունչություն
կասկադ – սանդղաջրվեժ

պարոդիա – ծաղրանմանակում

սենսացիա – ցնցադեպ

դագաղ – ննջատուփ

սինուս – ծոփք

տրամվայ – քարշակ

ֆրակ – պոչազգեստ

մաչո – օրիորդապնդիչ

պլենդուզ – հատակապատաճեղքային տափակափայտ

ռաժոկ – կրկնահարթամռթաբրդիչ

տրոլեյբուս – ինքնապոզասայլակ

Բարբառային բառերի բացատրություններ

անգլամազ-անխելք

բեթար-վատթար

գիրյավա-պահ, գյընգյըլըխտանա-հանգիստ, գիրթ-հանկարծ

դաբան-կրունկ, դըբըմբասմա-անմիջապես, դանգլա-անխելք, դիլոթը կերած-կատաղած, դըրբըզա-դարպաս

զարափաթ-կատակ, զըռփի-մեծ

ըռըշկետան-գոգնոց, ըլբաստրակ-նապաստակ

թոռնսքյինամ-խելքը թռցրած, թամաքյար-ագահ, թաթարյախնի-շտապ, թափշուր անել-ապսպրել, թադարիքյ-պատրաստություն

ժաղա-ժպիտ, ժըմաժենք-իրիկնամուտ

լեթված-լկստված

խըզյատակ-վիզ, խըբըրբիզան-լուր տանող-բերող

ծծեյն-ճկույթ, ծուլուլ-լոզեր

կածյ-կածյ-տաք, կա-վերցրու, կռզնոտ-խուճուճ, կըռեքյ-ատամ, կիշիկիրյող-շատ տգեղ, կուճիր-փոքր, կյեռտնուկ-գորտ, կընդըկաթյուկ-մեկումեջ, կըզնըված-ջղայնացած

հանգը-հունգը-ուր որ է, հոքյութմաթ-պետություն/ իշխանություն, հըթըյաթ-էկոնոմիա, հըղե-ճանապարհ, հուրըմյարագյ-սիրուն, հըլըղորել-մերսել

ղարաչի-կռվարար, ղըրաղդան-կողքից, ղաշյանգ-գեղեցիկ, ղրփել-ուժեղ քորել, ղեյն-եղունգ, ղաթումը-մեկ-մեկ, ղափաղ-կափարիչ, ղըրաղդան-կողմնակի, ղորթ-ճիշտ

ճիլըճելլի-արագ-արագ, ճլորած-թառամած, ճինջիմինջեղնը-ճանճեր, ճըռճոռ-փորոտիք, ճընգըլճոտեր-փոքր երեխաներ

մուկլիմանդիլ-սարդոստայն, միկա-քիչ, մինհուվուրան-շուտով, մըշտըլըղ-մաղարիչ, մահըրմա-սրբիչ, մըղափուն-ափսոս, մըղակ-դուռ, մաղբուն անել- փչացնել

յերիշ-տեմպ

շուլուղչի-կատակասեր, շըմբալութ-շագանակ, շիլիփիթավա-թափթփված

չոլ-փողոց, օգտագործվում է նաև որպես զուգարան, չըմփալախ-ապտակ, չըդըլհադի-ոտաբոբիկ, չախմուր-կապուտաչյա

պիծի-փոքր, պեժինք-օժիտ, պտոկ-եզր/ ծայր, պղոճ-բլոճ, պորտման-դրամապանակ

ռխկալի-կափարիչ

սունի-առանց շաքարի թեյ, քցյովի-շաքարով թեյ, սաբավ-իբր, սիլեթա-աներես, սըբըլդրան-տկլոր, սայա-սըլընգե-հասարակ, սողան-սոխ, սիկի-սիկի անել — ժլատություն անել

տուզնը-սոված, տուլաշ-պնդաճակատ/ աներես, տալեք-ափսե

վահրը-թարախ, վիսի-վիսի անել-նվնվալ

ցինգռի-թափթփված, ցորցոտ-սառը

ուլուպուտիկ անող-ավար, ուռթանա-առավոտյան

փայկա-սվիտեր, փյադա-քայլելով, փադառի-անուշադիր, թափթփված, փալավատ անել-խաբել

օյամիշ լինել-սթափվել

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Իմ ժամանակը

Ժամանակը այնքան արագ է անցնում, որ անգամ չէս հասցնում աչքով թարթել և արդեն առաջին դասարանից տեղափոխվում ես իններորդ: Չէս հասցնի աչքով թարթել և ամբողջ կյանքդ կանցնի: Ծեր մարդիկ երանի են տալիս, որ օրը քսանհինգ ժամ տևվի: Ժամանակը պետք է անցկացնել ուրախ, զվարճալի և ամենակարևորը օգուտով: Պետք չէ վատնել չեր թանկարժեք ժամանակը հեռախոսների մեջ և ընհանրապես վիրտուալ աշխարհում: Փոխարենը գնացեք բակ, խաղացեք ձեր ընկերների հետ, շփվեք, դասընկերների հետ գնացեք կինո թատրոն և այլն: Կյանքում այնքան հետաքրքիր զբաղմունքներ կան, չեք պատկերացնի ինչքան շատ կան: Բոլորն էլ այս պես եմ ասում, բայց արդյոք դա կփոխի մեր սերունդը: Իմ փորձից կարող եմ ասել որ 21-րդ դարի մարդկանց մեծամասնությունը իրեց ժամանակը ծախսում է վիրտուալ աշխարհում և իրենց կյանքը նույն պես այդ տեղ են պատկերացնում: Չեմ կարող ասել, որ ես չեմ վատում իմ ժամանակը վիրտուալ աշխարհում, բայց փորձում կտրվել այդ ամենից և սկսել նոր կյանք: Զբաղվել ասեղնագործությամբ, շատ գիրք կարդալ, զբաղվել սպորտով և մի շարք հետաքրիր զբաղմունքներ: Այդպես էլ չնկատեցի թե ինչքան արագ անցավ իմ ժամանակը, իսկ ես դեռ մնացել եմ մանկության մեջ:

Рубрика: Գրականություն 9

Ահմադը: Հովհաննես Թումանյան

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են: Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում:

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս:

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս:― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան:

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ:

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես:

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է:

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու:

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

——————————————————————————————

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հիմնավորե՛ք մոր երազի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

բ)  Ընտրե՛ք մտքերից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք ընտրությունը:
Առակի ասելիքը հետևյալն է.

  • մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.
  • օգնի՛ր ինքդ քեզ, և Աստված քեզ կօգնի,
  • լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա,
  • ամեն մարդու համար իր շապիկն է մարմնին մոտ,
  • ինչ որ ցանես, այն կհնձես,
  • քնով անցնես, ինչ ասես կկորցնես:
Рубрика: Գրականություն 9

Հարի  Բրաունի նամակը դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթե  ինչ-որ  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  ինձ  հետ,  սիրել,  ապահովել  իմ  զարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Բացատրե՛ք մտքերից յուրաքանչյուրն ըստ ստեղծագործության․ համաձա՞յն եք դրանց հետ, թե՞ ոչ։ Հիմնավորե՛ք։

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:
Եթե դու մարդու համար ոչմի բան չես նշանակում, ինչու նա պետք է ինչ-որ բան անել քեզ համար: Եթե ինչ որ կարևոր նշանակություն ունես մարդու համար, նա անպայման կօգնի:

Եթե  ինչ-որ  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:
Համաձայն եմ այս մտքի հետ, բայց կան մարդիկ ովքեր արժանի չեն դրան:

Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:
Դու պարտավոր չես դառնալ ավելի լավը ինչ-որ մեկի համար, միայն քո համար: Դու պետք է դառնալ ավելի լավը միայն և միայն քո համար:

Ոչ  ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:
Իսկապես որ ոչ ոք պարտավոր չէ քո հետ շփվել, ընկերություն անել և այլն:

բ) Բնութագրե՛ք նամակի հեղինակին ՝ ըստ իր ներկայացրած մտքերի։
Իմաստուն, խելացի մարդ

Рубрика: Գրականություն 9

Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Գաբրիել Գարսիա Մարկես «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»

Տարօրինակ պատմվածք էր, բայց շատ հետաքրքիր: Ամեն ինչ սկսվել էր երեխաներից, որոնք ծովի ափին գտան այդ ջրահեղձին: Գյուղի բնակիչները որոշեցին նրան հագցնել և հանձնեն ծովին: Սակայն այդ ջրահեղձը ավելի մեծ էր չափերով, քան այդ գյուղի բնակիչները: Նա այնքան գեր էր, որ կանայք նույնիսկ չկարողացան նրան պարկեցնել անկողնու վրա և հագցնել շորերը, դրա համար նրան պարկեցրին գետնին: Եվ այդ գյուղի կանայք սկսեցին հիանալ նրանով: Վերջ ի վերջո նրանք սիրահարվեցին նրան, սկսեցին լացել նրա համար: Կանայք այնպես էին լացում, որ կարծես նրանց հարազատը լիներ:
Ամենազարմանելին այն էր, որ մահացած մարդը կարողացավ փոխել մարդկանց ապրելակերպը: Գյուղը դարձավ ավելի կենադան,

Рубрика: Գրականություն 9

Կարդալ բայը  չի  սիրում  հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները

Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե ինչ որ բան սիրով էս անում, ժամանակը արագ է անցնում:

ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետայնինչպես  և  սերըկենսակերպ  է

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  էՈւմի՞ց  գողացվածԱսեմգողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Հարցն  այն  չէթե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակորն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունըթե  ոչ:

բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը «Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Վերնագիրը համապատասխանում է պատմվածքին, քանի որ կարդալու համար պետք չէ հրամայել, այլ ցանկություն է պետք:

Рубрика: Գրականություն 9

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

Բարի և լավ մարդկանց համար միշտ տեղ կա սրտի մեջ, ինչքան էլ փոքր լինի սիրտը։

Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…

Վատ մարդկանց համար տեղ չկա սրտում, քանի որ իրանք ագահ են։ Նրանց համար ավելի կարևոր է գումարը քան լինել ինչ֊որ մեկի սրտում։

Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց

Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:

Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

·        Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։

·        Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։

·        Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։

·        Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։

·        Սրտում կարող է իշխել միայն սերը։

Рубрика: Գրականություն 9

Խորխե Բուկայ


Ժամանակակից գրող, արգենտինացի հոգեբան, հոգեբանական գրքերի հեղինակ։
Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։

Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Բուկայի գրքերը լավատեսություն են ներշնչում և օգնում են ապրել, սիրել և հասկանալ ինքդ քեզ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիա, նյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…
Ինչպես շեշտում են քննադատները. «Այս իմաստուն և լավատես մարդը անխոս տիրապետում է դժվարի մասին հեշտ գրելու կարողությանը։ Նրա գրքերը կարդալը նույնն է, ինչ այցելել հոգեբանին»։«Չեմ կարողացլ, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» պատմվածքը։

Հեղինակը պատմում էր, որ միշտ սիրել է կրկեսը, հատկապես փղերին: Հեղինակին միշտ  հետաքրքրել էր այն հարցը, թե ինչու կրկեսի փղերը երբեք չեն փախչում: Եվ երբ հեղինակն արդեն մեծացել էր, նրան հայտնի դարձավ, որ փղերն շատ փոքրուց մեխված լինելով այդ ցցերին՝ չեն կարողացել ազատվել, իսկ հետո ավելի մեծ տարիքում այլևս չեն փորձում, և կարծում են, որ չեն կարողանա:
Այս աշխարհում անհնարին բան չկա: Եթե ձգտես, կհասնես քո նպատակներին: Այնպես որ պետք չէ ամեն քայլափոխին ասել չեմ կարողանում, այս արտահայտությունը միայն դժվարեցնում է մեր կյանքը:
«Երեխանեը մենակ էին»Կարդացեք, վերլուծեք պատմվածքները։

Рубрика: Գրականություն 9

ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

Վերլուծությում

Քնարական հերոսը թախծել է , որ իր առավոտն այսօր անլույս է լուսացել ու իր հիվանդ ու անզոր հոգին լցրել է անհուսությամբ:Նա   ցանկանում է, որ մեկը հրաշքով գա և իր թախծոտ , անհույս, հոգնաբեկ հոգուն ժպտա որպես արշալույս:Նա տրտնջում է , որ հողմն ու անձրևը շարունակ իր լուսամուտն են ծեծում և խնդրում է , որ իրեն միայնակ չթողնի անսահման այդ կսկիծում:

Рубрика: Գրականություն 9

Աշուն

Այսպիսով, եկել է աշնան ժամանակը: Հին այգին զարդարված էր գունավոր տերևներով, տերևաթափի ժամանակն է։ Ընկած տերևների մեջ կան բազմաթիվ վառ գույներ, որոնք այնքան հաճելի են աչքին։

Այգում հիմա հանգիստ է, և միայն քամին է քայլում պուրակում: Այդպիսի պահերին բնությունն արտասովոր ուրվագծեր է ընդունում, վառ երևակայություններ է արթնացնում։ Ափսոս, որ այգում չի լսվում թռչունների երգը, բայց այս ծակող լռությունն այնքան տագնապալի է ականջին, որ նույնիսկ սրտի բաբախյուն է լսվում: Այգու արահետների երկայնքով դեռևս կան վերջին ծաղիկները, նրանք կարծես վերջին պահակներն են այս թագավորության մեջ, որը շրջապատել է աշունը։

Շատ քիչ մնաց, որ գա ցուրտը, բայց, ինչպես միշտ, և անձրևին և արևոտ եղանակին, այգին կմա չքնաղ: Նրա ընդարձակությունը նման է լռության կացարանի, որտեղ աշունը իր գաղտնիքներն է պահում: Ահա և պոկվեց ևս մի աշնանային տերև, և նրան քամին է տանում: Ուր կտանի իրեն ճակատագիրը գիտի միայն աշունը, պարահանդեսի տիրուհին:
Միայն թե դուք տեսնեիք աշնանային լուսաբացը այս հիանալի աշնանային այգում, դա հնարավոր չէ նկարագրել բառերով, քանի որ այս երևույթը հսկայական է իր գեղեցկությամբ: Եվ անգամ բևերային փայքը չի համեմատվի այս հիանալի բնության երևույթին: Աշունը խառնեց գույները տերևաթափով, և իրեն օգնեց անձրևը, որն թարմացնում էր այգին, անցան և անհետացավ առավոտյան մշուշում:

Նորից լռություն, արձագանքվում են բառերը, հին այգին ընկղմվեց գույնըզգույն երազում: