Рубрика: Գրականություն 9

Ներշնչում

Կարդացեք, մեկնաբանեք առակը, ինքներդ վերնագրեք.

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…
Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.
– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։
Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.
– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։
Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:
– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։
Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:
Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։
«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։  Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:
Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.
– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է: Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Նոյեմբերի 1-5 հեռավար-ինքնակրթության նախագծեր

1․ Սեբաստացու օրեր․ Կրթահամալիրի տոն  -այս կետով աշխատանքները կարող եք կատարել մինչև նոյեմբերի 16-ը 

2․ Ընթերցողական
Կարդացեք ձեր նախասիրությամբ ստեղծագործություններ, վերլուծեք, ձայնագրեք, դուրս գրեք տողեր, որոնք  ձեզ դուր են եկել, ներկայացրեք բլոգում։
Առաջարկում եմ կարդալ՝

Խորխե Բուկայ -«Երկնքի դարպասների մոտ»

Օսկար Ուայլդ  — «Դատաստանի տունը»

Նար- Դոս «Ագահության սկիզբը» Իմ Վերլուծություն — ը

 3․ Թարգմանական
Փորձիր բառարանի օգնությամբ թարգմանել որևէ առակ, պատմություն, ստեղծագործություն։ Նշիր աղբյուրը։
Գաբարարի ձեռնարկից (մաս 1-ին) աշխարհաբար փոխադրիր «Քրիստոս
  ի մէջ մեր  յայտնեցաւ», «Առավօտ լուսոյ», «Արտաշես և Սաթենիկ» հատվածները, կարդա և ձայնագրիր գրաբար տարբերակը, պատասխանիր հարցերին։
4․ Ստեղծագործական
Գրիր, նկարիր, պատմիր աշնան մասին քո խոհերը, հորինիր պատմություն։ Վերնագրիր շարադրանքդ։

Իմ աշխատանքը
5․ Հայոց լ․ Շաբաթվա առաջադրանք
Իմ Աշխատանք

Рубрика: Գրականություն 9

Ագահության սկիզբը

Ընթերցեցի Նար Դոսի <<Ագահության սկիզբը>> պատմվածքը: Այն շատ խորը իմաստ ունի, քանի որ ինչպես հուշում է պատմվածքի վերնագիրը, այդ իրավիճակից է սկսվել մարդկանց ագահությունը: Այս պատմվածքի մեջ Ադամը ցանկանում էր սահմանները ավելի ու ավելի մեծացնել ու նրան ոչինչ չէր բավարարում: Իր առաջին սխալը նրան ոչ մի բան չսովորեցրեց: Ադամը կատարեց առաջին սխալը` կերավ արգելված պտուղը և Աստված նրան պատժեց: Իսկ հետո այդ քանից հետո նա կատարեց իր երկրորդ սխալը, դարձավ ագահ և անկուշտ մարդ: Իզուր չեն ասում «Ագահությունը մարդուն կործանում է», «Ագահությունը սահման չունի» և «Մարդուն, հողից բացի, ոչ մի բան չի կշտացնի»: Այս երեք դարձվածքներն էլ համապատասխանում են այս պատմվածքին:
Այս պատմվածքը մտածելու տեղիք է տալիս, որովհետև ես կարծում եմ մարդ պետք է ագահ չլինի և բավարարվի իր ունեցածով:

Рубрика: Գրականություն 9

Առակներ

Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:

Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում. Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը: Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:

-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:

-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

                                                                                     ****

Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։

Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։

— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։

Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։

Հարցաշար

  • Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։
    Նրանք վիճում էին երեխաների հարցում:Մեկն ասում էր որ մյուսը գողացել է իր նորածին երեխային և տեղում դրել մահացածը:Իսկ մյուսը ասում էր որ իր երեխան կենդանի է առաջինինն է մահացած…
  • Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։
    Նա ասում է, որ նորածին ողջ երեխային դանակով կտրեն երկու մասի և տան երկւո կանանց: Իսկական մայրը նախընտրում է երեխային տալ մյուս կնոջը, բայց հանկարծ չմասնատել, իսկ Ստախոսը ասում է ՝ այո կիսեք:
  • Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում,  և ինչո՞ւ, պատմիր համառոտ:
    Սողոմոնի իշխանությունները տարիները նմանվում են դրախտի, քանի որ բոլորը երջանիկ էին, արդար և բարի:Այդ ամենը Սողոմոնը կարողացել էր կառուցել երազից ստացած իմաստնության շնորհիվ:Այդ իմասնությունը պարգեվ էր Աստծուց:
  • Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:
    Սողոմոնի կայացրած որոշումը շատ խորամանկ էր ու նա չէր էլ պատրաստվում իսկապես կիսել երեխային երկու մասի:
    3․ Կարդա Հիսուսի երեք առակները, կատարի՛ր առաջադրանքները:
Рубрика: Գրականություն 9

Այգու մշակները

  1. Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
  2. Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին:  Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք:  Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին:  Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց:  Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին:  Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»:  Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց:  Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»:  Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»:  Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն:  Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»:  Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ:  Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
  3. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

Առաջադրանքներ.

  • Առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր:
    Զնա — ըզնա, պտղոյ — պտղո, զծառայս — ըզծառայս, իւր — յուր, Յետոյ  — հետո, յորդւոյ — հորդվա, յորժամ — հորժամ, զչարսն — ըզչարս, զպտուղս ի ժամու իւրեանց — ըզպտուղս ի ժամու յուրյանց
  • Փոխադրի՛ր տեքստը աշխարհաբար:

    1)Մի տանուտեր այգի տնկեց, պատեց այն ցանկապատով, նրանում փորեց հնձան և աշտարակ պատրաստեց։ Այգին հանձնեց մշակներին և գնաց օտար երկրներ։ Երբ եկավ պտուղը հավաքելու ժամանակը, ուղարկեց իր ծառաներին մշակների մոտ, որպեսզի մշակներից բերեն բերքը։ Մշակները ծառաներից մի մասին տանջեցին, մի մասին սպանեցին, ոմանց էլ քարկոծեցին։ Նա կրկին ուղարկեց ծառաներ՝ այս անգամ ավելի շատ, սակայն նրանք կրկին նույն կերպ վարվեցին ծառաների հետ։ Հետո ուղարկեց իր որդուն և մտածեց, որ նրանից կամաչեն և նման կերպ չեն վարվի։ Մշակները երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին «Նրա ժառանգին էլ սպանենք, ժառանգությանը տիրանանք»։ Նրանք որդուն հանեցին այգուց և սպանեցին։ Այդ ժամանակ տերն ի°նչ ասաց մշակներին։ Նրանց ասաց. «Չարը չարով կորցրեք» և այգին տվեց այլ մշակների, որպեսզի նրանք ժամանակին տան բերքը։

    2) Այդ ժամանակ երկնքի արքայությունը նմանվում է տասը կույսերի, ովքեր վերցրել էին իրենց լապտերները ելնելու փեսային և հարսին ընդառաջ: Նրանցից հինգը հիմարներ էին, հինգը իմաստուն: Հիմարները վերցրեցին լապտերները և իրենց ձեթը չլցրեցին: Իսկ իմաստունները վերցրեցին և ձեթն ամաններով և իրենց լապտերները: և մինչև փեսան կգար, նիրհեցին և քուն մտան: Գիշերվա կեսին ձայն լսվեց «Ահա փեսան գալիս է, նրան ընդառաջ եկեք»: Այդ ժամանակ բոլոր կույսերը մոտեցան, պատրաստեցին իրենց լապտերները: Հիմարներն ասացին իմաստուններին. «Տվեք մեզ ձեր յուղից, որովհետև մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականեցնի, գնացեք վաճառականների մոտ և գնեք»: Երբ նրանք գնացին գնելու եկավ փեսան և պատրաստները մտան նրա մոտ հարսանիք և դուռը փակեցին: Հետո եկան մյուսները և ասացին «Տեր Տեր բացիր մտնենք ներս» նա պատասխանեց և ասաց «Ասում եմ ձեզ, որ չգիտեմ ձեզ: Արթուն մնացեք, որովհետև գիտեք ոչ օրը, ոչ ժամը»

    3) Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն։
  • Մեկնաբանի՛ր ընտրածդ առակը:
    2) Այս առակի իմաստն այն էր, որ հիմարը ավելի շատ է տուժում, քան իմաստունը: Դժվար իրավիճակում հիմարները միշտ օգնության է կանչում իմաստուններին, բայց միշտ չէ որ իմաստունները կարողանում են օգնել նրանց: Ուստի հիմարները ոչ թե պետք է հույները դնեն ուրիշների վրա՝ այլ պետք է ավելի զգոն լինեն:
Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Թարգմանություն

Սովորողը հարցրեց ուսուցչին. — Դու ինչ իմաստուն ես: Միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում:

⁃ Եթե դու երբևիցե բարկանաս և վրդովմունք պահես, — ասաց ուսուցիչը, — ապա վերձրու կարտոֆիլ: Դրա վրա գրի այն մարդում անունը ում հետ պատահել է կոնֆլիկտը ու դրի կարտոֆիլը պարկի մեջ:

⁃ Ընդամենը դա?,- տարակուսանքով հարցրեց սովորողը:

⁃ Ոչ, — պատասխանեց ուսուցիչը: —դու պետք է քո հետ միշտ տանես այդ պարկը: Եվ ամեն անգեմ, երբ ինչ —որ մեկից նեղանաս կարտոֆիլ ավելացրու: Սովորողը համաձայնվեց: Անցավ որոշ ժամանակ: Սովորողի պարկը ավելացավ կարտոֆիլով և բավականին ծանրացավ: Շատ անհարմար էր այն միշտ իր հետ տանել: Բացի այդ, կարտոֆիլը, որը նա դրել էր հենց սկզբում, սկսեց փչանալ: Այն ծածկվեց սայթաքուն տհաճ շերտով, ոմանք ծիլ տվեցին, ոմանք ծաղկեցին և սկսեց սուր տհաճ հոտ գալ:

Սովորողը եկավ ուսուչի մոտ և ասաց, — Այլևս հնարավոր չէ սա հետս տանել: Նախ, պարկը չափազանց ծանր է և երկրորդ ՝ կարտոֆիլը փչանում է: Առաջարկեք այլ բան: Բայց ուսուցիչը պատասխանեց, — Նույնը տեղի է ունենում քո հետ: Դու պարզապես դա անմիջապես չես նկատում: Գործողությունները վերածվում են սովորությունների, սովորությունները `բնավորության, ինչը ծնում է չար արատներ: Եսքեզ հնարավորություն տվեցի դիտել այս գործընթացը կողքից: Ամեն անգամ, երբ որոշում ես վիրավորվել կամ, ընդհակառակը, վիրավորել ինչ —որ մեկին, մտածի, արդյոք ձեզ անհրաժեշտ է այս բեռը:

Ученик попросил учителя:
– Ты такой мудрый. Ты всегда в хорошем настроении, никогда не злишься. Помоги и мне быть таким.
Учитель согласился и попросил ученика принести картофель и прозрачный пакет.

– Если ты на кого-нибудь разозлишься и затаишь обиду, – сказал учитель, – то возьми картофель. Напиши на нем имя человека, с которым произошёл конфликт, и положи этот картофель в пакет.
– И это всё? – недоумённо спросил ученик.
– Нет, – ответил учитель. – Ты должен всегда этот пакет носить с собой. И каждый раз, когда на кого-нибудь обидишься, добавлять в него картофель.

Ученик согласился. Прошло какое-то время. Пакет ученика пополнился картофелинами и стал достаточно тяжёлым. Его очень неудобно было всегда носить с собой. К тому же тот картофель, что он положил в самом начале, стал портиться. Он покрылся скользким гадким налётом, некоторый пророс, некоторый зацвёл и стал издавать резкий неприятный запах.

Ученик пришёл к учителю и сказал:
– Это уже невозможно носить с собой. Во-первых, пакет слишком тяжёлый, а во-вторых, картофель испортился. Предложи что-нибудь другое.

Но учитель ответил:
– То же самое происходит и с тобой. Просто ты это сразу не замечаешь. Поступки превращаются в привычки, привычки – в характер, который рождает зловонные пороки. Я дал тебе возможность понаблюдать этот процесс со стороны. Каждый раз, когда ты решишь обидеться или, наоборот, обидеть кого-то, подумай, нужен ли тебе этот груз.

Рубрика: Գրականություն 9

Մոպասան՝ «Լուսնի լույսը» նովելը

Մոպասան՝ «Լուսնի լույսը» նովելը

Առաջադրանք նովելից․
1․Գրավոր ներկայացրու գաղափարը

Պատմվածքի գաղափարն այն է, որ երկիր մոլորակի հավասարակշռությունը սերն է, ու ցանկացած դեպքում պետք չէ այդ զգացմունքը քեզնից վանել։


2․Դուրս գրիր պատկերավորման միջոցները

Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնյակ գիշերվա պայծառ լույսով հիացած։
Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված  էր քաղցր լույսով, շարք-շարք կագնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի զարմանալի խաղեր:
Շրջակայքը ողողված էր մեղմ ու հեզիկ կաթնալույսով և ընկղմված պայծառ գիշերի քնքուշ  ու անրջային քաղցրության մեջ: Գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ, իջել ջրերին՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ:

3․Ինչպե՞ս ես հասկանում «Անքնին են Աստծո գործերը» արտահայտությունը

Արտահայտության իմաստն այն է, որ Աստծո ամեն գործ չէ որ մարդիկ կարող են ամբողջ խորությամբ հասկանալ, և այդ դեպքում մարդիկ ոչ թե պետք է քննեն ու դատեն դրանք, այլ ընդունեն որպես իրացված որոշում , որն անքննելի է։

4․ Ինչպե՞ս կբացատրես «Երգ երգոց» արտահայտությունը

«Երգ երգոց» ըստ ինձ այն երգն է որ մեծ առաջընթացի, որոշումների և օրհներգի դեր է խաղացել մարդու կյանքում։

Рубрика: Գրականություն 9

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

1․ Առանձնացրու այն միտքը, որը քո կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորիր ընտրությունդ։

– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

2․ Ընտրիր ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալն է․

  • Աշխարհը նման է թղթին․ այն կարելի է մասերի բաժանել։
  • Քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է «պատառոտել»
  • Ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։
Рубрика: Գրականություն 9

Հոկտեմբերի 11 — 14

Փորձություն (hնդկական հեքիաթ)
Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։
Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։
Եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ
հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ
երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին
ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։
Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն՝ ինչ անեն։
Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.
— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։
Առաջադրանքներ
Ա) Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  •  լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

    Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը։
    հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր
    վերլուծությամբ։
  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։

    Ոչ նա բոլոր ընկերներին հավասար էր սիրում, բայց միևնույնն է գիտեր որ երկրորդ ընկերը ավելիին է պատրաստ իր համար։

  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։

    Ոչ նա չէր օգտվում հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, նա անկեղծ ընկերություն էր անում նրա հետ։

  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

    Այո կինը այդպես էր կարծում, բայց Դհավալմունքը ավելի լավ էր ճանաչում իր ընկերներին։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։

    Այո այդպես է, բայց ամուսինը վերջում ապացուցում է իր ճշտությունը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։

    Այո նա անկեղծ չէր, բայց դա նրա համար էր որ ընկերությունը շարունակվի։
Рубрика: Գրականություն 9

Քիթ: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Քիթը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Կատարել առաջադրանքները․

 1.  Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:
    2․ «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի: