Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Սողուններ

Սողունների ողնաշարավոր, հիմնականում՝ ցամաքային կենդանիների դաս, որի մեջ են մտնում մողեսները, օձերը, կոկորդիլոսները, կրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։

Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։

Շնչում են թոքերով։ Բեղմնավորումը ներքին է։ Ձուն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։ Բազմանում են ցամաքում։ Սիրտը եռախորշ է, սակայն, ի տարբերություն երկկենցաղների, փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ։ Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։ Ունեն կոպեր։ Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ, կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Սողունների մաշկը զուրկ է գեղձերից, ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից, չորացումից և վնասվածքներից։ Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին, ուստի տեղի է ունենում մաշկափոխություն։

Читать далее «Սողուններ»

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Թռչուններ

Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Միջատներ

Միջատներ, անողնաշարավոր հոդվածոտանի կենդանիների դաս է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները հազարոտնուկների հետ միասին պատկանում են տրախեաշունչների ենթատիպին։ Դասի անվանումը ծագել է «տարանջատել»,«մասնատել» բայից, որը նույն իմաստն է արտահայտում, ինչ, որ ֆրանսերեն՝ «insecte», լատիներեն՝ insectum, միջին հունարեն՝ ἔντομον բառերը և նշանակում է «կտրվածքներով կենդանի»։

Միջատների մարմինը պատված է խիտինացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։ Ոտքերն երեք զույգ են և ամրացած են կրծքային բաժնին։ Միջատների մարմնի չափերը լինում են 0,2 մմ-ից մինչև 30 սմ և ավելին։ Միջատների կենսական բոլորաշրջանն ընդգրկում է սաղմնային զարգացման (ձվի փուլ) և հետսաղմնային զարգացման փուլը, որին ուղեկցվում է կերպարանափոխությամբ՝ մետամորֆոզով։ Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով (ձու, թրթուր, իմագո՝ հասուն միջատ), իսկ լրիվը՝ չորս (ձու, թրթուր, հարսնյակ և իմագո)։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը։ Միջատների ձևերի բազմազանությունը հանդիսանում է նրանց ամենազարմանահրաշ առանձնահատկությունը։ Կենդանիների այս դասը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը՝ նիշաները և հանդիպում է ամենուրեք ընդհուպ՝ Անտարկտիդայում։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։ Միջատներն ուսումնասիրողգիտությունկոչվում է էնտոմոլոգիա (միջատաբանություն)։

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Երկկենցաղներ

Երկկենցաղներ, դրանց դերը բնության մեջ, թունավոր, վառ  գունավորում ունեցող երկկենցաղներ:

Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում  են միջատներով, որդերով և փափկամարմիններով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով: Երկկենցաղները շատ օգտակար են. ոչնչացնում են բազմաթիվ գյուղատնտեսական վնասատուներ: Որոշ երկկենցաղներ կեր են ուրիշ կենդանիների համար: Իսկ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում գորտերի միսն օգտագործում են սննդի մեջ:

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021, Uncategorized

Մարտի 23-27-կենսաբանության առաջադրանքներ

Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ։

Փափկամարմիները կազմում են անողնաշարավորների առանձին տիպ են: Փափկամարմիների տեսակները թվաքանակով կենդանիների ամենամեծ խմբերի են: Նրանք հիմնականում լինում ծովերի և նրանք քաղցրահամ  ջրերի բնակիչներ են, մի մասը ապրում է նաև ցամաքում: Հայտնի փափկամարմիների 130 հազար տեսակ: Հայաստանում ամենուրեք տարածված են 155 տեսակները:Նրանք բաժանվում են 7 խմբերի՝զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ:

Որտեղ են առաջանում բնական մարգարիտները

Մարգարիտ, փափկամարմինների (մոլյուսկների) խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման (որսի) դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի բան։

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ

Կլոր որդեր

Կլոր որդերնեմատոդներ  առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Օղակավոր որդեր

Օղակավոր որդեր (լատ.՝ Annelida, առաջացել է լատ.՝ annelus բառից, որը նշանակում է «օղակ»), անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։ Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

 

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Սպիտակ պլանարիա

Լճակենրում և քաղցրահամ ջրերի քարերի տակ կարելի է հանդիպել սպիտակ պլանարիաների, որոնք ունեն 1-սմ երկարություն: Պլանարիաները ունեն սպիտակ մարմին, որի տակից թափանցում է մուք կերակուրով լցված աղիքը: Հանգիստ վիճակում նրա մարմինը ձգված է և տափակ, իսկ երբ նրան ինչ որ բան անհանգստացնում է նրա մարմինը կծկվում է և կարճանում: Պլանարիայի հետևի և արջևի մասերը տարբեր են՝ ետևի մասը սրված է, իսկ արջևինը լայնանում է և բաժանվում երկու ելունների: Արջևի մասում են նրա աչքերը: Պլանարիայի մարմինը պատված է թարթիչներով, այստեղից էլ այս դասի անվանում է՝ թարթիչաորների դաս:

Սնվելը

Պլանարիայի բերենը գտնվում է մարմնի մեջտեղում և տանում է դեպի երկար մկանոտ կլանը, որը կարող է դուրս գալ բերանից: Կլանից սկսվում են աղիքի երեք ճյուղ, որոնցից մեկը ձգված է դեպի առաջևի մաս, իսկ երկուսը կոկորդի երկու կողմերով թեքված են ետ: Ամեն ճղուղել իր հերթին ունի ճյուղաորություններ որոնք փակ են:

Նրանք սնվում են ջրային կենդանիներով: Նա հարձակվում է զոհի վրա ծածկելով նրան մարմնով հետո դուրս է հանում կլանը ներծծում է զոհին և մարսում է այն: Չմարսված մասնիկները դուրս է բերում բերանից:

Շնչառությունը 

Հատուկ շնչառական օրգաններ պլանարիան չունի: Ջրի մեջ գտնվող թթվածինը ներս է թափանցում նրա մարմնի ամբողջ մակերեսով: Նույն կերպ էլ մարմնից դուրս է գալիս ածխաթթու գազը:

Բազմացումը

Մարմնի առջևի մասում են գտնվում երկու օվալաձև ձվարանները և բազմաթիվ պղպջակներ՝ սերմնարաններ: Ձվարաններում զարգանում են ձվաբջիջները, իսկ սերմնարաններում սպերմազատոիդները: Պլանարիաները հերմոֆրոդիտ են և ունեն արական և իգական սեռական բջիջներ:

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021, Uncategorized

Տափակ որդեր

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով(աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։

Ներքին օրգաններ

Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։

Տափակ որդերի բազմացումը

Արյունատար և շնչառական օրգաններ

Արյունատար և շնչառական օրգաններ չունեն։

Մարսողական համակարգ

Մարսոական համակարգը սկսվում է բերանային անցքով, որին հաջորդում են ըմպանը, կերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները։ Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին։

Սեռական համակարգ

Երկու Տուրբելարիաների զուգավորումը

Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձերից, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։ Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները։ Վերջինների գործունեության շնորհիվ ձվաբջիջը ապահովվում է սննդանյութերով, ձևավորվում է նրա թաղանթը և գոյանում բոժոժ։ Որպես կանոն հերմաֆրոդիտներ են, ունեն զուգավորման ապարատ։

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021, Uncategorized

Հիդրա (կենդանի)

Հիդրա աղեխորշավորների տիպի հիդրոզոաների դասի անողնաշարավոր կենդանի։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 1-1, 5 սմ։ Ապրում է քաղցրահամ ջրերում։ Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք։ Հիդրաներն օժտված են վերականգնման (ռեգեներացիա) ընդունակությամբ։

Կառուցվածք

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021, Uncategorized

Կանաչ Էվգլենա

Նրա մասին, ինչպես և որտեղ է ապրում

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։

Image result for կանաչ էվգլենա բազմացում

Կառուցվածքը

Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։

Image result for կանաչ էվգլենա բազմացում

Սննդառություն

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։ Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սսնդի մասնիկը:ջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ