Լճակենրում և քաղցրահամ ջրերի քարերի տակ կարելի է հանդիպել սպիտակ պլանարիաների, որոնք ունեն 1-սմ երկարություն: Պլանարիաները ունեն սպիտակ մարմին, որի տակից թափանցում է մուք կերակուրով լցված աղիքը: Հանգիստ վիճակում նրա մարմինը ձգված է և տափակ, իսկ երբ նրան ինչ որ բան անհանգստացնում է նրա մարմինը կծկվում է և կարճանում: Պլանարիայի հետևի և արջևի մասերը տարբեր են՝ ետևի մասը սրված է, իսկ արջևինը լայնանում է և բաժանվում երկու ելունների: Արջևի մասում են նրա աչքերը: Պլանարիայի մարմինը պատված է թարթիչներով, այստեղից էլ այս դասի անվանում է՝ թարթիչաորների դաս:
Սնվելը
Պլանարիայի բերենը գտնվում է մարմնի մեջտեղում և տանում է դեպի երկար մկանոտ կլանը, որը կարող է դուրս գալ բերանից: Կլանից սկսվում են աղիքի երեք ճյուղ, որոնցից մեկը ձգված է դեպի առաջևի մաս, իսկ երկուսը կոկորդի երկու կողմերով թեքված են ետ: Ամեն ճղուղել իր հերթին ունի ճյուղաորություններ որոնք փակ են:
Նրանք սնվում են ջրային կենդանիներով: Նա հարձակվում է զոհի վրա ծածկելով նրան մարմնով հետո դուրս է հանում կլանը ներծծում է զոհին և մարսում է այն: Չմարսված մասնիկները դուրս է բերում բերանից:
Շնչառությունը
Հատուկ շնչառական օրգաններ պլանարիան չունի: Ջրի մեջ գտնվող թթվածինը ներս է թափանցում նրա մարմնի ամբողջ մակերեսով: Նույն կերպ էլ մարմնից դուրս է գալիս ածխաթթու գազը:
Բազմացումը
Մարմնի առջևի մասում են գտնվում երկու օվալաձև ձվարանները և բազմաթիվ պղպջակներ՝ սերմնարաններ: Ձվարաններում զարգանում են ձվաբջիջները, իսկ սերմնարաններում սպերմազատոիդները: Պլանարիաները հերմոֆրոդիտ են և ունեն արական և իգական սեռական բջիջներ: