Рубрика: Հասարակագիտություն

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Հանդուրժողականություն հասկացությունը հաճախ հանդես է գալիս որպես համբերատարության յուրահատուկ հոմանիշ: Բացի այդ 20-րդ դարի բառարանային մեկնաբանություններում նույնպես մեկնաբանվում է որպես օտար կենսակերպի, վարքի, սովորույթների, զգացմունքների, դավանանքի, կարծիքի, գաղափարների նկատմամբ համբերատարություն, նաև՝ կրոնի նկատմամբ համբերատարություն (веротерпимость): Միևնույն ժամանակ, «համբերատարությունը» ինչ-որ բանի նկատմամբ համբերելու ընդունակություն է գթասրտությունից, ողորմածությունից կամ ներողամտությունից դրդված (Վլադիմիր Դալ) կամ շրջապատող իրականության պասիվ ընդունում, ոչդիմադրություն, «մյուս այտը դեմ տալու» ընդունակություն։

Պատասխանատվությունը ամենակարևոր հատկանիշներից է, որ մարդը պետք է ունենա։ Պատասխանատվությունը մարդուն առաջ է մղում իր գործում և նաիւաձեռնություններում։ Պատասիւանատու մարդը միշտ նպատակասլաց է, ուշադիր և զգոն։ Նա փորձում է կատարյալ լինել ամեն ինչում և իրեն շրջապատող աշիւարհը դարձնել իդեալական մի տիրույթ։

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունը իրականում գոյություն չունի՝ համենայն դեպս մեր ժամանակներում: Մարդիկ ամեն ինչ անում են իրենց շահերից  ելնելով: Նրանք հաճախ մտածում են արդարության մասին, քանի որ ապրում են անարդար միջավայրում, անարդար մարդկանց հետ: Եվ ոչ ոք անգամ չի էլ փորձում փոխել ինչ- որ բան, քանի որ դա ևս բխում է իր շահերից: Մեր կարծիքով ով տեսնում է անարդարությունը և լռում է ,թեկուզ չմասնակցելով դրան՝ ևս անարդար է: Աշխարհում ընդհանրապես չկա արդարություն, սոցիալական անհավասարությունը շատ է, անգամ Աստված որոշ դեպքերում անարդար է վարվում: Բանաստեղծները, գրողները ցանկանում են աշխարհը տեսնել ավելի արդարացի, այդ պատճառով էլ նրանք տեսնում են ամեն ինչ կատարյալ: Անգամ այդ անարդարությունը իրենց էլ է հաճախ պատում, բայց նրանք նույն ոգով շարունակում են գրել արդարության մասին, և տոգորել մարդկանց արդարության գաղափարներով:

Գրողը պետք է գրի պարզ, բայց ո՛չ հասարակ: Նրա ստեղծագործությունները պետք է լինեն ընթերնելի, հաճելի, պարզ, բայց ոչ հասարակ: Հասարակ միտքը երբեք էլ չի գրավել և չի գրավի ընթերցողին: Պարզ, բայց ոչ հասարակ գրող բանաստեղխի վառ օրինակ է Համո Սահյանը: Նրա լեզուն շատ պարզ էր, բայց միտքը շատ պերճ:

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արժեքը: Մարդ որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

    Ամեն մարդ այդ արտահայտությունը ընկալում է իր ձևով, մեկը որպես գումար, մեկը որպես կարծիք կամ ճաշակ, մյուսը որպես զգացմունքներ: Աշխարհում ամեն ինչ ունի իր արժեքը
  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

    Ազնվությունը, բարիությունը, հոգատարությունը և այլն:
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսաորձ:

    Իմ կարծիքով ոչ, արժեքն է տալիս սիրտը այլ ոչ չէ խելքը:
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

    Այս աշխարհում ամենն կարևոր է, և ես կարծում եմ որ ոչ մի արժեք չի կորցնի իր նշանակությունը:
Рубрика: Հասարակագիտություն

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիքը համարվում է հասարակության հիմքը, մանուկ ժամանակից մենք ապրում ենք այնտեղ: Ընտանիքից շատ բաներ են կախված, երեխայի դաստիրակությունը, վարքը, մազերի գույնը և այլն:
Ընտանիքներում գոյություն ունեն որոշ կանոններ, որոնց կախտման ժամանակ կարող են առաջանալ դժվարություններ: Ընտանիքի հետ մենք անցկացնում ենք մեր ժամանակի մեծ մասը, մեծանալով մենք սկսում ենք ավելի քիչ ժամանակ տրամադրել, դասերի պատճառով, աշխատանքի և այլ պատճառների

Ազգ, մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որը բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող, հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: 1.Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: 2.Ազգը ոչ թե էթնիկական նույն ծագումն ունեցող ժողովուրդն է, այլ այն մարդկանց համախմբումը, ովքեր միևնույն հայրենիքն ունեն, նույն մշակութային արժեքների կրողներն են հանդիսանում և իրենց համարում են որպես այդպիսին:

Մշակույթ
հասկացությունը տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է սահմանվում:

Առհասարակ, ասելով մշակույթ, հասկանում ենք մարդու գործունեությունը տարբեր ճյուղերում, ինչպես նաև ինքնաճանաչման ու ինքնաարտահայտման տարբեր ձևերն ու միջոցները:

  • Մշակույթն ինքնին համամարդկային և հոգևոր արժեքների իրականացումն է:
  • Մշակույթը հասարակության և մարդու զարգացվածության պատմականորեն սահմանված աստիճանն է, որն տարբեր ձևերով իր արտահատումն է գտնում մարդու կենսագործունեության ընթացքում:
  •  Մշակույթը մարդու ոչ ժառանգական վարքի հիմքում ընկած գործողությունների ամբողջությունն է:

Ինչն է ինձ համար համարվում մշակույթ և ինչպես եմ ես սահմանում այս հասկացությունը:

  • Յուրաքանչյուր տարր` նյութական, թե հոգևոր, մշակույթ է:
  • Մշակույթն ինքնին խոսում է տվյալ ժողովրդի, ցեղի կամ էթնոսի պատմության մասին:
  • Այսինքն վերը նշված խմբերի պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում մշակույթի վրա:
  • Տվյալ ժողովրդի մշակույթը ծնվում է հենց նրա հետ զուգընթաց և անընդհատ ենթարկվում է փոփոխությունների:
Рубрика: Հասարակագիտություն

Խմբեր շերտեր համայնքներ

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:

Рубрика: Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Մենք բոլորս մեր կյանքում ունենք պահանջմունքներ: Պահանջմունքներ, որոնցով ապրում ենք, որոնք մեզ պետք է: Մարդը իր զարգացմանն ընդհառաջ ավելի շատ պահանջմունքներ է ունենում: Մեր կյանքում մենք ունենք երկու տեսակի պահանջմունքներ՝նյութական և հոգևորական: Նյութական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են, որոնք մեզ պետք են ապրելու համար՝սնունդ, տանիք, հագուստ և այլն, իսկ հոգևորական պահանջմունքները օրինակ՝ սեր, ջերմություն, շրջապատ: Կարծում եմ, որ մարդու կյանքում ամենակարևորը դա ջերմությունն է, որը ստանում է նա իր ծնողներից, իր մտերիմ ընկերներից, իր բարեկամներից, այդ ջերմությունն ու սերը չի կարելի փոխել ոչինչով և կյանքը առանց այդ հոգևորական պահանջմունքի դատարկ է, անգույն և շատ ձանձրալի: Այն ժամանակներից ի վեր պահանջմունքների մարդու կյանքի անբաժանելի մասն էին և մինչ այսօր այդպես էլ կա: Այն ժամանակվա պահանջմունքները մի քիչ այլ էին, այն ժամանակ մարդիկ պահանջմունք էին զգում, օրինակ տանիք փնտրելու, սնվելու հանդեպ, նրանց պահանջմունքները հիմնականում նյութական էին և գոյատևելու համար ստեղծված:Ահա այն մասը, որն ինձ ամենաշատն էր դուր եկել հոդվածը կարդալիս՝
Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Մարդիկ անընդհատ փորձում են լինել ազատ, ձգտում են դեպի ազատ իշխանություն, միշտ ազատ լինել են ուզում, պայքարում են դրա համար, որպեսզի լինեն ազատ, սակայն չեն էլ հասկանում, որ ազատ լինելը դա հենց իրենք են, այսինքն, երբ իրենք կառավարում հենց իրենց, երբ ոչ մի ուժեր չեն կարողանում իրենց կառավարել, ապա հենց դա է կոչվում ազատություն….. Երբ մարդ ազատ է, նա կարող է անել, այն ինչ ցանկանում է, բայց խոսքը չի գնում վատ արարքների մասին, ինչպիսին են ուրիշներին խփելը, կամ հասարակությանը օգուտ չտվող արարքները, մարդ պետք է ամբողջությամբ ազատություն տա նաև իր ազատ խոսքին…

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Մարդ և հասարակություն

Մարդը իր ծննդյան օրից մինջև կյանքի վերջ, ապրում է հասարակության մեջ և շփվում է մարդկանց հետ: Մարդկանց մեծամասնությունը, ինչ որ քայլ անելուց առաջ հաշվի է առնում՝ հասարակության կարծիքը, իսկ փոքրամասնությունը դրան ուշադրություն չի դարձնում:

Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկային խումբ է։ Նաև հասարակություն անվանում են որպես մարդկային միավորում։ Մենք գիտենք, որ մարդիկ առաջացել են կապիկներից, այլ կերպ ասած էվոլուցիա են ստացել։ Դա կոչվում է Դարվինի տեսություն, որովհետև Դարվինը եզրակացություն է արել, թե ինչպես է մարդը ստեղծվել կապիկից։ Հասարակությունը բաժանվում է բազմաթիվ խմբերի՝հարուստների , աղքատների, ծեր, ջահել և, խելացի, անխելք, ազնիվ և անազնիվ, միամիտ և համարձակ։ Հասարակություն բառը անցել է «սոցիետաս» բառից, որը  համարվում է որպես հասարակության հոմանիշ, այսինքն ընկեր,ջահել, ուղեկից և այլն։ Հասարակությունը սոցիալական  խմբերն են համարվում այն խմբերը, որոնք տարբերվում են ըստ իրենց կեսապայմանների, այսինքն ապահով և անապահով և  այն տեխնիկական ձևերով, որով մարդիկ հոգում են իրենց կարիքները: