Рубрика: Պատմություն 9

Մայիսյան հերոսամարտերը

Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի: 1918 թ. գարնանը թուրքերը 50-հազարանոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսայն Իրան:
Հայ-վրաց-թաթարական միացյալ ուժերով հաջողությամբ կլուծվեր այդ խնդիրը, սակայն մենշևիկներն ու մուսավաթականները շարունակեցին իրենց հակահայ քայլերը:
Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ: Արդյունքում 1918 թվականի ապրիլի 12 (25)-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին:
Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլսում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին՝ թշնամին մայիսի 15-ին գրվեց քաղաքը:
Այսպիսով՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք-հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
Դեռ մայիսի 7-ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6-ը:
Կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագած լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը: Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար:
Հաղթանակի կոփման գործում մեծագույն ներդրում ունեցավ 1918 թ. մարտի 24-ին Երևանի նահանգի դիկտատոր հաստատված Արամ Մանուկյանը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց Սուրբ Էջմիածնում՝ ժողովրդի ու զորքի կողքին:
Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը:
Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կառվում էր 5500-ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր:
Մայիսի 21-ին՝ կատաղի մարտից հետո, յակական ուժերը նահանջեցին՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Մ. Սիլիկյանին հրամայեց հակահարձակման միջոցով կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան:
Օրհասական պահին հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության հիանալի վարքագիծ դրսևորեցին:
Գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն իր զորամասերին նախապատրաստեց հակահարձակման: Մարտից առաջ կրակոտ ճառ ասաց Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:
Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր:
Պատերազմի ճակատայյին այդ հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին՝ մայիսի 22-ից մինչև 28-ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60կմ: Թուրքերը խուճապահար անցան Ախուրյանի աջ ափը:

Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը:
Մայիսի 23-ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29-ը:
Հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

Ղարաքիլիսայի հերոսամարտը: Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որ շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայից հյուսիս ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ:
Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում են: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը` 10 հազար:
Առաջին մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսիս 30-ին գրավեց Ղարաքիլիսան:
Ղարաքիլիսայի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այդ ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը:
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը: Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովի ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության:
Մեր պատմության ռազմական տարեգրությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր:
Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր:
Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այդ հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապպետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

Рубрика: Պատմություն 9

Հայոց մեծ եղեռնը

Ցեղասպանություն հասկացությունը: XX դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դեռ չկար ցեղասպանություն հասկացությունը: Կիրառվում էին կոտորած, ջարդ, եղեռն և այլ բառեր: Միայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին փաստաթղթում տրված դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողություները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Այդ գործողություններից են՝ ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն:
Ստորև կհամոզվենք որ հայության նկատմամբ թուրքերը իրականցրել են ցեղասպանությունը որակող բոլոր գործողությունները:

Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը: Երիտթուրքերը շարունակեցին հայերի ոչնչացման աբդուլհամիդյան ծրագիրը: <Միություն և առաջադիմություն> կուսակցությունը այդ ծրագիրը հաստատեց 1910-1911 թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: Որոշվել էր ոչնչացնել նաև հույներին, ասորիներին, իսկ ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել:
Արևմտահայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը:
1914 թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն: Դրան հանչնարարվեց անմիջապես կազմակերպել և իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց Հատուկ կազմակերությունը, որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող տարրերը: Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա:
Մեծ եղեռնը: Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով:
Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակն զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914 թ. վերջինց սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը:
Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը:
Առաջին ձերբակալությունները տեղի ունեցան տակավին 1914 թ. հոկտեմբերին: Զեյթունում դաժանորեն խոշտանգվելով սպանվեց նշանավոր գործիչ Նազարեթ Չավուշը:
1915 թ. ապրիլի 11-ին(նոր տոմարով՝ ապրիլի 24-ին) և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, ձերբակալեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ:
Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց աքսորի ճանապարհին:
1915 թ. ապրիլի 15-ին կայսրության նահանգային պաշտոնյաներին ուղարկվեց երիտթուրք պարախլուխներ Թալեաթի, Էնվերի և Նազըմի գաղտնի հրամանը, որով հրահանգվում էր խստորեն գործադրել հայերի ոչնչացման ծրագիրը:
Կ. Պոլսի կենտրոնական հրապարակներից մեկում 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 գործիչներ՝ Փարամազի գլխավորությամբ:
Ապա սկսվեց ցեղասպանական մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:
Հայ տարագիրները քշվեցին Միջագետքի և Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ, հատկապես՝ Դեր Զոր: Աքսորավայրերում ողջ մնացած 600 հազար հայ տարագիրների կեսը նույնպես ոչնչացվեց:
Այսպիսով՝ հայերի Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914 թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչև 1916 թ. ամառը:
Մեծ եղեռնի հետևանքները: Հայոց ցեղսպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է:
Ցեղասպանությունն իրագործվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև թուրքական պետության բոլոր հայաբնակ վայրերում: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիցի մեծագույն մասին՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ:
Եղեռնից փրկված արևմտահայերի մեծ մասը սփռվեց աշխարհով մեկ: Նրանց մի մասը՝ մոտ 260 հազար մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, մնաց բուն երկրում և մահմեդականացվեց: Եղեռնից փրկվածներից մոտ 300 հազար մարդ ապաստան գտավ Արևելյան Հայաստանում և Այսրկովկասի տարբեր շրջաններում:
Ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում:
Վիթխարի էր նաև հայ ժողովրդի նյութական կորուստը, ժամանակի դրամով հաշված՝ առնվազն 20 միլիարդ ֆրանկ ոսկի: Հայերի շարժական և անշարժ գույքն անցավ տեղական իշխանություններին կամ թալանվեց ու յուրացվեց թուրքերի և քրդերի կողմից:
Ոչնչացվեցին հայկական պատմամշակութային հազարավոր արժեքներ: Հայկական հազարավոր եկեղեցիներ ու բանքեր ավերվեցին կամ կողոպտվեցին: Վերացվեցին 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ: Ոչնչացվեցին 20 հազարից ավելի հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր:
Եվ վերջապես՝ ցեղսպանությունն իր հետքն է թողել հայության բորոլ սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և աշխարհայացքի ձևավորման վրա:
Մինչ օրս Թուրքիան չի դատապարտել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Մեծ եղեռնից փրկված հայերի սերունդները և ընդհանրապես ամբողձ հայությունը շարունակում են պայքարել ոչ միայն ճանաչման, այլև արժանօ հատուցման և ամբողջական հայրենիքի վերականգման համազգային նպատակի համար:

Рубрика: Պատմություն 9

1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Հայաստանի և Օսմայան կայսրության ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը: Առաջին աշխարհամարտն սկսվեց 1914 թ. օգոստոսի 1-ին (հին տոմարով՝ հուլիսի 19-ին): Անարդարացի ու նվաճողական պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (մեկ տարի անց՝ Քառյակ) միության միջև:
Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմայան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Երիթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրություներում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց <Մեծ Թուրանի> մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտի մեջ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայենազրկումը:
Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանումա:
Կովկասյան ճակատը 1924-1917 թթ.: Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացրել էին 300-հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանական ու թուրքական ռազմանավերը 1914 թ. հոկտեմբերի 16-17-ը (նոր տոմարով՝ 29-30-ը) անսպասելի հարված հասցրին Ռուսաստանի սևծովյան նահանգներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից արևելք ընկած վայերը՝ կազմելով 720կմ:
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1924 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1925 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքից: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից զրկվեց միայն 12000 հոգի:
Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունավրի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս:
Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները:
Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի կսզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:
Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով՝ ռուսական զորքերը 1915 թ. վեջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:
Այսպիսով՝ Ռուսաստանը 1916 թ. ամռան վերջին գրավել էր իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխություններով այդ դիրքերում մնաց մինչև 1917 թ. վերջը:

Рубрика: Պատմություն 9

Կոնֆուցիուս. հետաքրքիր փաստեր

Կոնֆուցիոսի հայրը՝ Շու-լիանգ Հեն, Զոու ամրոցի զինվոր և հրամանատար էր։ Նա աչքի էր ընկնում հսկայական աճով, անսովոր ուժով։ Երբ տղան 2 տարեկան էր, հայրը մահացավ, և ընտանիքը ընկավ կարիքի մեջ։

Նա իր ետևում չթողեց ուսմունքների ոչ մի գրավոր հայտարարություն: Իմաստունի հետևորդներն ու ընկերները գրի են առել նրա հայտարարությունները «Դատողություններ և զրույցներ» (Լուն Յու) գրքում:

19 տարեկանում Կոնֆուցիուսն ամուսնացավ և սկսեց աշխատել որպես հացահատիկի հանրային պահեստների վերահսկիչ։ Մեկ տարի անց զույգը որդի ունեցավ։ Տիրակալ Չժան Գոնգը շնորհավորել է Կոնֆուցիուսին այս ուրախ իրադարձության կապակցությամբ՝ իր ծառայի հետ նվեր ուղարկելով կենդանի կարպ։

28 տարեկանում նա առաջին անգամ մասնակցել է հանդիսավոր մատաղին, որը տեղի է ունեցել Լուի թագավորության տաճարում։

522 թվականին մ.թ.ա. ե. Կոնֆուցիուսը կատարեց իր վաղեմի երազանքը՝ իր աշակերտների հետ այցելեց Չժոու հին մայրաքաղաքը։ Տեղական տաճարները փիլիսոփային հիացմունքի մեջ են գցել

Կոնֆուցիուսը փորձում էր բարոյականության, քաղաքականության, հասարակության և կրթության մասին իր պատկերացումները փոխանցել կառավարությանը, սակայն նրա գաղափարները լուրջ չընդունվեցին։ Կոնֆուցիուսը լքեց իր երկիրը՝ գտնելու մի պետություն, որը կընդուներ իր գաղափարները: Կոնֆուցիուսը 12 տարի անցկացրել է աքսորում։

Նրան լավ են հիշում իր ոսկե կանոնով. «Այն, ինչ ինքդ քեզ համար չես ցանկանում, մի արա ուրիշներին»: Բացի այդ, նա հայտնի է նրանով, որ «Երբեք ուրիշներին մի պարտադրիր այն, ինչ քեզ համար չէիր ընտրի»։ Նա սովորեցնում էր, որ ծնողները պետք է սիրեն իրենց երեխաներին, իսկ երեխաները՝ իրենց ծնողներին:

Փիլիսոփան կարծում էր, որ բոլոր մարդիկ կարող են հաջողության հասնել, եթե աշխատեն և զարգացնեն բնավորությունը: Կոնֆուցիուսը կարծում էր, որ կրթությունը մարդկանց փոխելու գաղտնիքն է:
Աղբյուր՝ https://kratkoe.com/konfutsiy-interesnyie-faktyi

Рубрика: Պատմություն 9

Հայդուկային շարժումը

Հայդուկային շարժման սկիզբը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի: Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը:
Հայդուկները (հունգարերեն՝ հետևակ) կամ ֆիդայիները (արաբերեն՝ զոհ, այսինքն՝ ինքնազոհ) վրիժառուներ էին, որքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ: Նրանք հաճախ անձնական վրիժառություն էին իրականացնում թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաների նկատմամբ: Նշանավոր գրող Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ:
Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր: Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր վիճակի: Հայդուկային պայքարը հատկապես ուժեղացավ 1890-ական թթ.: Ազգային կուսակցությունները, մասնավորապես՝ դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը:
Առաջին ֆիդայիներից էին Մարգար Վարժապետը, Արաբոն Թորոս Ծառուկյանը և ուրիշներ: 1880-ական թթ. վերջին Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգում, առաջացան զինված ջոկատներ՝ չելլոներ անունով: Չելլոներում ընդգրկված հայ ֆիդայիները ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի չառաջացնեն թուրքական իշխանությունների վրեժխնդրությունը հայության նկատմամբ:
Նշանավոր հայդուկապետերը: Արաբոն (նա ծնվել է 1863 թ. Սասունի Կոռթեր գյուղում, կռվել է չալլոների կազմում, շուտով անհատ վրիժառուից դարձավ հայդուկապետ):
Խուսափելով իշխանությունների հետապնդումներից՝ Արաբոն անցել է Այսրկովկաս, մտել դաշնակցության շարքերը, մասնակցել նրա առաջին ընդհանուր ժողովին: Ցավոք, 1893 թ. Արևմտյան Հայաստանում վերադառնալիս նրա ջոկատն ընկել է շրջապատման մեջ: Արաբոն և իր 16 ֆիդայիները հերոսաբար զոհվել են:

Աղբյուր Սերոբը
1890-ական թթ. սկզբներին մեծ ժողովրդականություն ձեռք բերած ֆիդայապետերից էր Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, ծնվել է 1864 թ.: Նրա ծննդավայրը Նեմրութ լեռան լանջին ընկած Սոխորդ գյուղն էր Կինը՝ Սոսեն, ով իր ամուսնու հետ կիսեց հայդուկային կյանքի բոլոր դժվարությունները, հարևան Թեղուտ գյուղից էր: Նեմրութը հետագայում դարձավ Սերոբի գործունեության կարևոր վայրերից մեկը):
1890-ական թթ. կեսերին Աղբյուր Սերոբին հաջողվում է միավորել Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի մեծ մասը:
Հատկապես Բաբշենի 1898 թ. հաղթական կռվից հետո Սերոբը դառնում է Արևմտյան Հայաստանի ազատարարի խորհրդանիշ:
Նրա գործունեությունից անհանգստացած՝ իշխանությունները ջանք չեն խնայում <Նեմրութի հսկային> վերացնելու համար:
1899 թ. Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են:
Մեկ տարի անց Սերոբի հավատարիմ զինքվորներ Գևոչգ Չավուշն ու Անդրանիկը վրեժխնդիր են լինում իրենց առաջնորդին մատնած դավաճան Ավեից և սպանության կազմակերպիչ, քուրդ ցեղապետ Բշարե Խալիլից:

Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյանը հայդուկային շարժման պայծառ դեմքերից էր (ծնվել էր 1865 թ. Շապին Կարահիսար քաղաքում): Սկզբում կռվել է տարբեր խմբերում, ապա միացել Աղբյուր Սերոբին:
1901 թ. Գևորգի հետ նա ղեկավարել է Ս. Առաքելոց վանքի կռիվը, Սասունի 1904 թ. ապստամբությունը: Անդրանիկը ժողովրդական հերոսի համբավ է ձեռք բերել Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմիների ժամանակ: Հայտնի է հայդուկային կռիվների վերաբերյալ նրա հեղինակած <Մարտական հրահանգներ> կանոնագիրքը:

Գևորգ Չավուշ
Հայդուկապետերի մեջ Գևորգ Չավուշը (Ծնվել է 1870 թ. Սասունի Մկդենք գյուղում) տարիքով ամենաերիտասարդն էր:
24 տարեկանում նա արդեն ճանաչված դիայի էր՝ Սասունի ապստամբության ղեկավարներից մեկը: Հայդուկային բազմաթիվ կռիվների մասնակցած Գևորգը քաջաբար զոհվել է 1907 թ. Մշո Սուլուպ գյուղի մոտ տեղի ունեցած անհավասար կռվում:

Հրայր Դժոխք
Նրա համար կուսակցությունները միայն միջոց էին ազատագրության գործն առաջ տանելու համար: Հրայրը, ի տարբերությունը շատերի, հույսեր չէր կապում եվրոպական տերությունների օգնության հետ և խիստ կարևոր էր համարում սուլթանական վարչակարգի դեմ հայ-քրդական դաշինքի ստեղծումը: Հրայրը Սասունի 1904 թ. ապստամբության ղեկավարներից էր և որի ժամանակ էր զոհվել է:
Անկասկած, հայդուկային պայքարը չէր կարող հանգեցնել Արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Սակայն ֆիդայական կռիվները հաճախ ստիպում էին իշխանություններին մեղմել ժողովրդի հարստահարումը, հրաժարվել խաղաղ բնակչությանը կոտորելու քայլերից և ամենակարևորը՝ ժողովրդական լայն զանգվածներին մղում էին նոր պայքարի, հասունացնում համաժողովրդական ապստամբության գաղափարը:

Рубрика: Պատմություն 9

Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրն ու Հայկական հարցը:
Կ. պոլսի մերձակայքում գտնվող Սան Ստեֆանո կոչվաց ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում
1878թ. — ի, փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը:
Պայմանագրի կետերից մեկն այն էր, որ Ռուսասատանին էին անցնելու
Կարսը՝ իր շրջակա գավառներով. Ալաշկերտը, Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները
Իսկ Կարինը և Բասենը վերադարձվելու էին օսմանյան տերությանը, ինչը նշանակում է, որ Կարինի և Բասենի հայաբնակությունը հայտնվում էր թուրքական վրեժխնդրության վտանգի առջև:Ռուս-թուրքական պայմանագրի կնքման ժամանակ, մի խումբ հայ ազգային գործիչներ՝ որոնց թվում էր Ներսես Վարժապետյանը, հանդիպեցին ռուսական պատվիրակության ղեկավար կոմս՝ Ն. Իգնատևի հետ:
Հայաստանը պահանջում էր ռուսներից ավելացնել պայմանագրում կետ, որն կվերաբերվեր Ռուսական հովանավորության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում ինքնավար ժողովուրդ ստեղծելուն:

Հայկական Հարցը: Այն դարձավ XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբների հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրը:
Պայմանագրի 16-րդ հոդվածն ասում էր, որ սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվող հայկական գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:
Ռուսական զորքերը 6 ամիս շարունակ մնալու էին հայաստանում, որպեսզի համոզվեին արդյոք բարեփոխումները տեղի կունենան թե ոչ:

Բեռլինի Վեհաժողովը: Սան Ստեֆանոյի պայմանագիրը հնարավորինս ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան հայաստանում: Դրա պատճառով Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան դժգոհություն սկսեցին ցուցաբերել: Ավելի մեծ տերությունները սպառնացին պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ:
1878թ. — ին Բեռլինում վեհաժողով նշանակվեց՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու Նպատակով:
Խրիմյան Հայրիկ (Մկրտիչ) — ի գլխավորությամբ ներկայացվեցին հայկական պահանջները վեհաժողովում: Մինչ վեհաժողովին հայտ ներկայացնելը հայերն շատ հանդիպումներ ունեցան եվրոպական երկրների այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև որոշների կողմից ստացան օգնության խոստումներ: Բայց ավաղ ինչպես ապագայում հայտնի դարձավ, ոչ մի երկիր հետաքրքրված չէր հայերին օգնելու մեջ, նրանք մեր հարցն օգտագործեցին որպեսզի Թուրքիային ճնշեն:
Անգլիան վեհաժողովից մեկ օր առաջ Թուրքիայի հետ մեկ այլ պայմանագիր էր կնքել:
Ըստ պայմանագրի՝ Կիպրոս կղզին անցնում էր Բրիտանիային այսինքն պետք է պաշտպաներ թուրքական կողմը պայմանագրի վերանայման ժամանակ: Այնքան նենգ էր ամեն բան կազմակերպված, որ հայ գործիչներին արգելեցին մուտք գործել վեհաժողովի շենք:
Այսպես 16-րդ հոդվածի փոխարեն, վերանայված պայմանագրում հայերի համար դրվեց նոր հոդված՝ 61-րդը:

61-րդ հոդվածը հանդիսանում էր 16-րդ հոդվածի անգլիացիների առաջարկած տարբերակը: Ըստ դրա՝ «բարձր դուռը պարտավորվում էր առանց հետագա հապաղման իրագործել հայանակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերություները կհսկեն դրանց կիրառմանը»:
Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Ինչը ավելի բարդացրեց արևմտահայերի վիճակը: Եվրոպական դիվանագետությունից հույսներն կտրելով հայ հասարակական — քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը, որպեսի այն չընկնի թուրքական լծի տակ:

Մի առիթով Մ. Խրիմյանն ասել է. <Վեհաժողովի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքագիտությունը գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայաստանցիներ, սիրեցեք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի>:
Մեծ տերությունների կողմից Հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը: Ընդհակառակը՝ ավել սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմայան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին: Հայկական հարցից ազատվելու համար սուլթան Համիդ II-ն ընտրեց խնդիր լուծման բարբարոսական ճանապարհ՝ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը:

Рубрика: Պատմություն 9

1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը: Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներն ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում:
1828 թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարեցին Կարսի բերդը և հունիսի 23-ին գրոհով տիրեցին Կարսին:
Դրանից հետո ռուսական զորքերը հուլիս-օգոստոսին գրավեցին Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան ու Արդահանը:
1828 թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղացի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները:
Անգլիայի հրահրմամբ 1829 թ. փետրվար-մարտ ամիսներին թուրքական զորքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, հարձակման անցան Կարսի և Ախալցխային ուղղությամբ: Նրանց հաջողվեց հանկարծակի ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին ու կայազորին: Սակայն Ախալցխայի կայազորը պարետ, գեներալ Վ. Բեհբութովի գլխավորությամբ հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ և նրան փախուստի մատնեց:
1829 թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր:
Ադրիանուպոլսի պայմանագիրը: Արևմտահայերրի զանգվածային վերաբնակեցումը: Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր:
Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, ինչպես և Ախալցխայի ու Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին:
1829-1830 թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանի տիրապետության տակ անցան շուրջ 75 հազար հայեր: Կարինցիները բնակություն հաստատեցին հիմնականում Ախալցխայի և Ախալքալաքի, կասեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի ավազանում:
Վերաբնակիչները կառուցեցին բնակարաններ, հողը մշակեցին, այգիներ տնկեցին, ջրանցքներ ու ճանապարհներ շինեցին, կենդանություն և շունչ տվեցին բազմաթիվ հին ու նոր բնակավայրերի:

Рубрика: Պատմություն 9

1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

18261828 թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ:
Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը: Շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր:
Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության: Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3-ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վալերի Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցավ ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից:
1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց: ԼոռիՓամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկանտերը:
1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը:
Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում:
Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ:
1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը: Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ: Սեպտեմբերի 30-ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը: 1827 թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ:
Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից: Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը:
Թուրքմենչայի պայմանագիրը: Պարսկահայերի վերաբնակեցումը: 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ: 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան:
1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ: Ռուս-պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով: Պարսկահայք նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձվեց պարսիկներին:
1828 թ. գարնանն սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը: Շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Վերաբնակիչները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից(հարկ): Աղքատներին դրամական որոշ օգնություն տրվեց բնակարաններ կառուցելու համար:

Рубрика: Պատմություն 9

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Պայքարի սկիզբը Արցախում: XVIII դարասկզբում Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում: Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար: Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722 թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը, դրանից շտապեց օգտվել Ռուսաստանը:
Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու նպատակով Պետրոս I — ը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ:
Վրաստանից հայ կամավորներով Սյունիք ժամանեց Դավիթ բեկը: Արցախի մելիքներն այդ ժամանակ կազմակերպել էին 12.000-անոց զորք: Դրանից 10.000-ը, Գանձասարի կաթողիկոս Եսայի ՀասավՋալալյանի ցուցումով, մեկնեց Ճոլակ վայրը՝ սպասելու ռուսական զորքին: Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս I-ը վերադարձավ Աստրախան:
Ազատագրական պայքարին աջակցեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերն: Գյուլիստանում, Շուշիում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ:
Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան որոշում կայացրեց գրավել նաև Այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ. հունիսին թուրքական զորքերը գրավեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ:
Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև: Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, թուրքերը շարունակում էին զինված պայքարը:
Օգտագործելով հարմար պահը՝ Օսմանյան կայսրությունն անցավ հարձակմանը:


Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը:
Թուրքական զորքերը, 1724 թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ, սկսում են ավիրել հայկական բնակավայրերը: Կարբի գյուղի բնակիչները 40 օրվա դիմադրությունից հետո վայր դրեցին զենքը. երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը:
Հունիսի 7 — ին թուրքական զորքը շրջապատում է Երևանը: Պաշտպանության համար ոտքի է կանգնում նաև մերձկա հայկական գյուղերի բնակչությունը: Հակառակորդները մատնվում են անհաջողության, պարենի ու զինամթերքի սպառման պատճառով: Սակայն, 1724 թ. սեպտեմբերի 26-ին Երևանն անձնատուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20.000 մարդ:
Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրությունն ու ռազմական բարձր ոգին:

Զինված պայքարը Արցախում: Արցախի ազատագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Հանձակի մահմեդակիանների հետ:
1725 թ. մարտին թուրքական 3 զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ: Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության:
Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Դա բարձրացրեց հայերի ինքնավստահությունն ու մարտականությունը:
Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը: 1728 թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասավ-Ջալալյանը: Իսկ հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ՝ նորաստեղծ <Հայկական էսկադրոնի> կազմ: 1729-1731 թթ. թուրքական նվաճողների դեմ պայքարի վերջին օջախներից էր Գյուլիստանի սղնախը Աբրահամ սպարապետի գլխավորությամբ:





Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ Բեկ: Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին:
Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, գիտակցելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականներ՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը ուղղվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին:
Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ մելիք Բաղրին,ով գրավել էր Տաթևի մոտ գտնվող ամրոցը: Ձերբակալված Բաղրիին՝ Դավիթ բեկի պահանջով գլխատեցին: Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը: Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական և հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից դարձավ Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը:
Հայկական իշխանության ստեղծումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասն ազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն (Կապանի Մեծ իշխանություն), որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու, և դաշինք կնքեց նրա հետ: Շահը կոչ արեց պարսկական կառավարիչներից ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված:
Հալաձորի հաղթանակը: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727 թ. մարտին թշնամին աջակցեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ:
Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին:
Մխիթար սպարապետ: Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետին:
Օսմանյան զորքերը շուտով անցան հարձակման: Մխիթարը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն: Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին: Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը, մտնելով բերդ, կողոպտեցին և կոտորեցին հայ բնակչությանը:
Հալիձորի անկումից հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկակն ուժերը և ձեռքբերումներ ունենալ: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպարապետի սպանությունից հետո հայոց զինուժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել:
Այնուամենայինվ, զինված պայքարի շնորհիվ և՛ Արցախում, և՛ Սյունիքում, թեկուզ կարճ ժամանակով, վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը:

Рубрика: Պատմություն 9

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դ. մուտք գործեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալները:
Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը (շերտ, կարգ): Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՝ հայրենիքում և թե՝ գաղթօջախներում:
Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոանք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Նույնիսկ օսմանահպատակ ժողովուրդները՝ հույները, ասորիները, վրացիները, անգամ քրդերը և եզդիները պատրաստվում էին պայքարին: Օսմանյան տերության ժողովրդների մոտ սպասելիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը:
Ելնելով այս իրադարձությունից՝ մի շարք հայ գօրծիչներ Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ: Ազատագրական պայքարին մասնակցում էին նշանավոր գործիչներ: Այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգտին չէր:

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայենցի Էջմիածնում 1677 թ. կազմակերպեց գաղտնի ժողով:
Մասնակցնում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ: 1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, պատվիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան:

Իսրայել Օրի

Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, Ֆրանսիա, ապա՝ Գերմանիա, ուր ծառայության անցնում է իշխան Հովհան Վիլհելմի մոտ:
Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում է Օսմանյան կայսրության դեմ, և կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Հաշվի առնելով այդ ամենը Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը և գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան:
Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես Ռուսաստանի հետ: Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց նրան կճանաչեն Հայաստանի թագավոր: Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության 36 կետից բաղկացած ծրագիրը: Կայսրընտիր իշխանը, հավանում է ծրագիրը և առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը: Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը հրաժարվում է: Վիլհելմի խորհրդով Օրին մեկնում է Ռուսաստան:
XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առաձնյա տարածքներում հաստատվելու համար:

Պյոտր I

1701 թ. Օրին Պետրոս I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օպգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս I-ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, (1700 1721 թթ.) հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի սպայի աստիճան(գնդապետի աստիճան): Առաքեկության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով որոշվում է, որ ինքը օետք է մեկնի Պարսկաստան որպես Հռոմի պապի դեսպան: Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին՝ քրիստոնյաներին կենթարկել հալածանքների:
Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբոց 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն՝ 1709 թ — ին բռնում վերադարձի ճանապարհը:
Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Բայց 1711 թ. Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորապես կախված է Իսրայլել Օրու անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցին գործնական ընթացք տվեց՝ կարևորելով ընդհանուր թշնամու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը: