Рубрика: Քիմիա
Նյութերը մեր շրջապատում,կենցաղում
- Ձեր շրջապատում կամ կենցաղում ընտրել և գրել մարմինների,խառնուրդների, նյութերի անվանումները: Լրացրել աղյուսակները
| Մարմիններ | Նյութեր |
| գրիչ | փայտ |
| համակարքիչ | պլաստմաս |
| դաշնամուր | ապակի |
- Մաքուր նյութեր, խառնուրդներ
| Մաքուր նյութեր | Խառնուրդներ |
| կերակրիաղ | |
| ֆոսֆոր | |
| ծծումբ |
- Խառնուրդները բաժանել՝
| Համասեռ խառնուրդներ | Անհամասեռ խառնուրդներ | ||
| աղաջուր | օդ | ||
| շաքարաջուր | ջուր | ||
| օդ | հող | ||
| նավթ | քարեր | ||
- Գրել, ինչ նյութերից են կազմված մարմինները:
5 Համացանցից գտնել և գրել ձեզ ծանոթ երեք նյութերի բանաձևերը և կատարել հաշվարկ ըստ հետևյալ սխեմայի՝:
Н2О, Al2O3,
1.Նյութի անվանումը
ջուր, ալյունինի սուլֆատ
2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը
H О, AI O
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
Մեկ մոլեկուլում կա՝ 2H, 1 O ատոմներ
- Հաշվել՝Mr
Mr (H2O) = 1 • 2 + 16 = 18
- Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m
m (H) : m (O) = 2 : 16
6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w
7.Նյութը բարդ է, թե պարզ
Բարդ է
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը
Mo = 18 • 1,66 • 10 -27 կգ = 2,98 • 10-26 կգ
6.Ձեր շրջապատում ուսումնասիրել,գրանցել տարբեր երևույթներ և լրացնել աղյուսակը՝
| Ֆիզիկական երևույթներ | Քիմիական երևույթներ |
| Ջրի սառեցնում | ջրի եռալ |
| թղտի ճղվել | լուցկու այրում |
7.Գտնել համացանցից հետաքրքիր ֆիլմ,թարգմանություն կամ փաստեր երևույթների կամ նյութերի մասին և տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ:
Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմաի տեսության ստեղծման պատմությունը
1800-ական թվականների սկզբին Ջոն Դալթոնը ատոմի գաղափարի միջոցով է բացատրել այն, որ տարրերը միշտ փոխազդում են փոքր ամբողջ թվերի հարաբերությամբ։՚ Օրինակ՝ գոյություն ունի երկու անագի օքսիդ. մեկը՝ 88.1% անագ, 11.9% թթվածին, երկրորդը՝ 78.7% անագ, 21.3% թթվածին (համապատասխանաբար անագի օքսիդ(II) և անագի օքսիդ(IV))։ Սա նշանակում է, որ 100 գրամ անագը միայն կարող է միանալ 13.5 կամ 27 գրամ թթվածնի հետ։ 13.5-ը և 27-ը կազմում եմ 1:2 հարաբերություն։ Այս փաստից ելնելով Դալթոնը եզրակացրեց, որ տարրերը փոխազդում են դիսկրետ միավորների (այլ կերպ ասած՝ ատոմների) ամբողջ թվի բազմապատիկներով։ Անագի օքսիդի պարագայում մեկ անագի ատոմը կարող է միանալ կամ մեկ, կամ երկու թթվածնի ատոմի հետ:
Читать далее «Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը»
Քիմիա․ Դաս 17
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ`ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ՊԱՐԶ ԵՒ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ
1.Ատոմը՝ նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են, էլեկտրաճեզոք են:
2.Տարրը՝ դա միևնույն լիցքով օժտված ատոմի միջուկների ամբողջություն է։
3.Ատոմը կազմված է՝դրական լիցքավորված ﬕջուկից և այն պարունակում է բացասական լիցքավորված էլեկտրոնային ամպից:
4.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,իսկ քիմիակամ երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում, իսկ ատոմները պահպանվում են։
5.Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:Բարդ են կոչվում այն նյութերը ,որոնք կազմված են տարբեր տարրերի ատոմներից:
6.Բերեք օրինակներ ատոմների և մոլեկուլների շարժման հետ:
7.Պինդ,հեղուկ,գազային նյութերում ատոմները և մոլեկուլներ գտնվում են՝
Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ
.Գործնական աշխատանք .Ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների հավաքում:
Ներքոբերյալ նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4 դասակարգեք պարզ և բարդի, անվանեք և լրացրեք աղյուսակը։
Աղյուսակ.
| Պարզ նյութեր | Բարդ նյութեր |
| H2 | HCl |
| O2 | H2O |
| N2 | NH3 |
| Na | CH4 |
| P4 | NaCl |
| S8 | H2SO4 |
| Fe |
Քիմիա.Դաս 16
Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:
Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում:
Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաճեզոք են:
Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնա-բերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.
Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր:
- Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:
- Մոլեկուլները կազմված են ատոմներից:
4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:
5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են,ատոմները պահպանվում են:
6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:
7.և մոլեկուլները և ատոմները գտնվում են անընհատ շարժման մեջ:
8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ
- Հին Հունաստանի իմաստուն այրերը տարր հասկացությունը գործածել են դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ: Սակայն նրանք տարրեր (ավելի ճիշտ՝ սկզբնատարրեր) էին համարում հողը, ջուրը, օդն ու կրակը:
- XIX դարի հայ գիտնական Մաթևոս Սաղաթելյանը 1842 թ. Վիեննայում հրատարակած «Համառոտ բնական գիտություն» գրքում քիմիային մեծ տեղ է հատկացրել: Սաղաթելյանը քիմիական տարրը սահմանել է հետևյալ ձևով. «Մասերը, որոնք որ ալ ուրիշ կազմիչ մաս չունին, այսինքն մարդուս գիտությունը ալ չկրնար բաժնիլ, տարր կըսվի»:
Քիմիական տարրերի ատոմները տարբեր ձևերով միանում են` առաջացնելով նյութեր: Նյութերը լինում են պարզ և բարդ:
Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով: Յուրաքանչյուր լեզվով նույնպես տարրերն ունեն իրենց անվանումները, բայց դրանք հաճախ չեն համընկնում լատիներենին: Օրինակ`հայերեն արծաթ տարրի անվանումը լատիներեն Argentum է: Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Եթե մի քանի տարրերի անվանումների սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ` կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum)` Cu, կոբալտ (Cobaltum)`Co և այլն:
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ
Գիտնականների խումբը ակադեմիկոս Յ.Ց.Հովհաննեսյանի ղեկավարությամբ սինթեզել է 6 ծանր մետաղ, այդ թվում՝ 107-րդ քիմիական տարրը` բորիում: 1982 և 1986 թթ. Հովհաննեսյանի ղեկավարած լաբորատորիայում սինթեզվել են պարբերական աղյուսակի 114 և 116-րդ տարրերը:
2010թ. գիտնականների խումբը սինթեզել է 117-րդ տարրը, որը, ըստ Յ.Հովհաննեսյանի, հնարավոր է՝անվանվի «ԱՐՄԵՆԻՈՒՄ>>
Նյութերը լինում են պարզ և բարդ:
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
Օրինակ՝ ծծումբ պարզ նյութը կազմված է ծծումբ քիմիական տարրի ատոմներից, 38
երկաթ պարզ նյութը՝ երկաթ քիմիական տարրի ատոմներից:
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:
Օրինակ՝ շաքար բարդ նյութը կազմված է երեք քիմիական տարրի ատոմներից`
ածխածնի, ջրածնի և թթվածնի:
Բարդ նյութերն անվանվում են նաև քիմիական միացություններ:
Սովորել էջ 47-50վարժ.էջ 57
Տնային հարցեր և վարժություններ
1.Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:
Ատոմները նյութի փոքրագույն,
քիմիապես անբաժանելի մասնիկներն են և էլեկտրաչեզոք են:
2.Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:
Քարը՝ ավազի
3. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
Թթվածին, ազոտ:
4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է»:
5. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.
ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից, – Բարդ նյութ
բ) մեխը պատրաստված է երկաթից, – պարզ նյութ
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից, – բարդ նյութ
դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածածնի ատոմներից, – պարզ նյութ
ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից: – բարդ նյութ
Քիմիական Տարրեր
Քիմիական տարրերի նշանները
Որոշ քիմիական տարրերի նշաններն ու անվանումները
Աղյուսակ
| № | Քիմիական տարրերի
հայերեն անվանումը |
Քիմիական
տարրերի լատիներեն անվանումը |
Լատինական
անվան արտա- սանությունը |
Քիմիական
նշանը |
Քիմիական
նշանի արտասանու- թյունը |
| 1 | Թթվածին | Oxygenium | Օքսիգենիում | O | O |
| 2 | Ջրածին | Hydrogenium | Հիդրոգենիում | H | Հաշ |
| 3 | Ազոտ | Nitrogenium | Նիտրոգենիում | N | Էն |
| 4 | Ածխածին | Carboneum | Կարբոնեում | C | ցե |
| 5 | Ֆոսֆոր | Phosphorus | Ֆոսֆորուս | P | Պէ |
| 6 | Ֆտոր | Fluorum | Ֆլուորում | F | Ֆտոր |
| 7 | Յոդ | Jodum | Իոդում | J | Յոդ |
| 8 | Կալիում | Kalium | Կալիում | K | Կալիում |
| 9 | Բրոմ | Bromum | Բրոմում | Br | Բրոմ |
| 10 | Սիլիցիում | Silicium | Սիլիցիում | Si | Սիլիցիում |
| 11 | Նատրիում | Natrium | Նատրիում | Na | Նատրիում |
| 12 | Կալցիում | Calcium | Կալցիում | Ca | Կալցիում |
| 13 | Բարիում | Barium | Բարիում | Ba | Բարիում |
| 14 | Ալյումին | Aluminium | Ալյումին | Al | Ալյումինիում |
| 15 | Երկաթ | Ferrum | Ֆեռում | Fe | Ֆեռում |
| 16 | Ծծումբ | Sulphur | Սուլֆուր | S | Սուլֆուր |
| 17 | Պղինձ | Cuprum | Կուպրում | Cu | Կուպրում |
| 18 | Ոսկի | Aurum | Աուրում | Au | Աուրում |
| 19 | Քլոր | ChIorum | Քլորում | Cl | Քլոր |
| 20 | Մագնեզիում | Magnezium | Մագնեզիում | Mg | Մագնեզիում |
| 21 | Արծաթ | Argentum | Արգենտում | Ag | Արգենտում |
| 22 | Մանգան | Manganum | Մանգանում | Mn | Մանգանում |
| 23 | Ցինկ | Zincum | Ցինկում | Zn | Ցինկում |
| 24 | Կապար | Plumbum | Պլյումբում | Pb | Պլյումբում |
| 25 | Սնդիկ | Hydrargyrum | Հիդրարգիրում | Hg | Հիդրարգիրում |
Լրացուցիչ առաջադրանքներ.
Դասարանում`Պարբերական համակարգից արտագրել H,A,R,M,S,C,O-ով սկսվող բոլոր տարրերը,գրել նրանց հայկական անվանումները::
Տնային«սովորել`էջ 52-56.վարժ.էջ 57
Ո՞ր քիմիական տարրերն են ստացել իրենց անվանումները ըստ աշխարհամասերի:
Օրինակ՝ Eu (Եվրոպա)
-
- Թվարկեք այն տարրերը, որոնք իրենց անվանումները ստացել են ըստ երկրների անվամբ:
Օրինա՝ Am (Ամերիկա), Fr (Ֆրանսիա), Ge (Գերմանիա), Be (Բերիլիա), Ar (Արգենտինա)
- Ո՞ր տարրերի անվանումների մեջ են մտնում գետերի անուներ:
Օրիինա՝ V (Վանադիում):
- Գտեք այն քիմիական տարրի անվանումը,որի մեջ ,եթե փոխեք առաջին տառը , ապա կստանաք նեղուցի անունը , որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև:
Ֆոսֆոր (P) Բոսֆորի նեղուց:
- Ո՞ր քիմիական տարրի անվանումի մեջ է մտնում Թուրքիայի մեջ գտնվող լճի անունը:
- Թվարկեք այն տարրերը, որոնք իրենց անվանումները ստացել են ըստ երկրների անվամբ:
Ուսումնասիրումենք քիմիյական տարերի անվանումները
գտնել նկար 2ով է հայտնագործել 3 ոնց է առաջացեր անունը 4 հատկություններ 5կիռարումը 6տարածվածություն
դուրս գրաք պարբերական համակարքից h-հ(ջրածին)He(հելիում)Hf(հաֆնիում)Hs(Հասսում)Ho(հոլիում),,o-o(թթվածին)Os(օսիում),c-c(Ածխախին)Cl(քլոր)Ca(կալցիում)Cr(քրոմ)Co(կոբալտ)Cu(պղինձ)Cd(կադմիում)Cs(ցեզիում)Ce(Ցերիում)Cm(կյուրիում)Cf(կալիֆորնիում),s-S(ծումբ)Si(սիլիցիում)Sc(սկանդիում)Se(Սելեն)Sr(ստրոնցիում)Ս,m,n,r,a
Գործնական Աշխատանք; Փորձեր
Սպիրտի թորում
Այս եղանակով կարելի է բաժանել տարբեր եռման ջերմաստիճան ունեցող համասեռ խառնուրդներ: Կլորատակ կոլբի, հաճախ էլ` այսպես կոչված Վյուրցի կոլբի մեջ լցնելթորվող հեղուկը, ընդորում` հեղուկի ծավալը չպետք է գերազանցի կոլբի ծավալի ²/3—ը, այսպես`հեղուկը դուրս կշարժվի: Կոլբը միացվում է սառնարանին, թեք խողովակնիջեցվում է ընդունիչ կոլբի մեջ: Թորվող հեղուկով կոլբի ներսի ջերմաստիճանինհետևում են կոլբի բերանին խցանով ամրացված ջերմաչափի միջոցով:
Ձեթի և ջրի խարնուրդի բաժանումը, բաժանիչ ձագար
Խառնեցինք ջուրն ու ձեթը, և լցրեցինք բաժանիչ ձագարի մեջ։ Ստացվեց անհամասեռ նյութ, առաջացավ սահման, բացեցինք ծորակը, ջուրը թափվեց և մնաց միայն ձեթը։

Երկաթի և ծծումբի խարնուրդի բաժանումը ջրի և մագնիսի միջոցով
Ծծումբը դեղին գույնի փոշի է։ Չի լուծվում ջրի մեջ և չի ձգվում մագնիտով։
Մոխրագույն է, ջրի մեջ կիջնի հատակին, երկաթը ձգվում է մագնիսով, ժանգոտվելու հատկություն ունի։
Ծծումբը խարնեցինք երկաթի հետ ջրի մեջ, և ստացանք անհամասեռ խարնուրդ։
Խառնուրդի բաժանման եղանակները
1 ջրի միջոցով
2 մագնիսի միջոցով
Գործնական Աշխատանք; Կեղտոտ աղի մաքրում
Մեզ Ընկեր Սուսաննան աղի հանքից կեղտոտ աղ տվեց, որպիսզի մենք այն ֆիլտրա թղթի օգնությամբ մաքրենք։
Անհրաժեշտ սարքերը՝
Բաժակ ջրով, ամրակալ, օղակ, ճենապակյա թաս, սպիրտայրոց, լուցկի, շտատիվ փորձանոթներով, ձագար, ֆիլտրի թուղթ։
1. Աղը լուծում ենք ջրում և ստացանք անհամասեռ նյութ։
2. Կատարեցինք ֆիլտրում։
Ֆիլտրի թուղթը ծալեցինք 4 կասի, փ մասը մեկ կողմ 1 մասը մեկ կողմ։ Եվ դրեցինք ծագարի մեջ, ծագարի մեջ լցրեցինք անհամասեռ նյութը և դանդաղ կաթում էր փորձանոթի մեջ համասեռ նյութը։
3. Շոգեացում։
Սպիրտայրոցը վառեցինք։ Եվ ամրակալի վրա դրեցինք ճենապակյա թասը և մեջը լցեցինք համասեռ նյութը։ Սպասեցինք երբ ջուրը կգոլործիանա և տակը կմնա միայն մաքուր աղը։ 5 րոպե հետո ջուրը ամբողջությամբ գոլործիացավ և մնաց մաքուր աղը։
Նախագիծ. Երևույթները մեր շրջապատում
Այսօր մենք կատարեցին փորձեր։
Փորձ 1 Մոմի հալումը և սառեցումը ջրի մեջ։
Մոմը դրեցինք ալյումինե ափսեյի մեջ, և սպիրտայրոցի միջոցով հալացրեցինք։ Երբ մոմը հալվեց լցրեցինք սառը ջրի մեջ և մոմը դարձավ իր հին տեսքինզ պինդ տեսքի։ Դա ֆիզիկական փորձ էր, քանի որ մենք նոր նյութ չստացանք։ Ահա և նկարները։



Փորձ 2 Ամոնիումի բիքրոմատի քայքայումը (հրաբուխ)
Ամոնիումի բիքրոմատը լցրեցինք մի տարայի վրա, բլրի տեսքով։ Ձողիկի միջոցով մի քանի կաթիլ սպիրտը լցրեցինք Ամոնիումի բիքրոմատի բլրի վրա։ Հետո լուցկիով վառեցինք սպիրտը, և այդ բլրի հետ սկսեց կատարվել ինչ — որ փոփոխություններ։ Այդ նյութը դարձավ մուգ կանաչ և սկսեց քայքայվել։ Եվ իսկապես հրաբուխ էր։ Այս փորձը քիմիական է, քանի որ մենք Ամոնիումի բիքրոմատից ստացանք նոր նյութ։


Փորձ 3 Ապակու ծռելը
Ընկեր Սուսաննան վերցրեց ապակե մի ձող, և սպիրտայրոցի միջոցով տաքացրեց այն։ Ապակին դարձավ կարմիր գույնի և ծռվեց։ Շատ տաքացնելուց ապակին հալվում է և ծռվում։ Այս փորձը ֆիզիկական է, քանի որ նոր նյութ չենք ստացել։


Փորձ 4 Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունը (գազի անջատում)
Փորձանոթի մեջ լցրեցինք սոդա և լուծեցինք ջրով։ Հետո ավելացրեցինք աղաթթու և նկատեցինք գազի անջատում։ Այս ռեակցիան քիմիական էր։

Փորձ 5 Պղնձարջասպի և Նատրիումի Հիդրօքսիդի փողազդեցությունը (նստվածքի աառաջացում)
Լցրեցինք փորձանոթի մեջ պղնձարջասպ, և ավելացրեցինք նատրիումի հիդրոքսիդ։ Մենք նկատեցինք պղնձարջասպի և նատրիում հիդրոքսիդի նստվածքը։ Այս երևույթը քիմիական է։