Рубрика: Uncategorized

Խոսրով և Անակ

Այս բոլոր արշավանքները, ավարներն ու ավերները մեծապես շփոթեցնում, նեղում ու մոլորեցնում են Արտաշիրին։ Նա իր մոտ է կանչում երկրի բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին ու զորավարներին և խորհրդի նստում։ Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում:Կար միակ մարդը դա Անակին էր : Անակն ու եղբայրը ելնում են, վերցնում իրենց ընտանիքներն ու ունեցվածքը և ճամփա ընկնում դեպի Հայոց աշխարհի կողմերը։ Նրանք ձևացնում են, թե իբր ապստամբել են Արտաշիրի դեմ, հալածվում են նրանից և այժմ ապաստան են որոնում Հայոց աշխարհում։ Խոսրովն այդ ժամանակ գտնվում էր Ուտիքի իր արքայական ձմեռանոցում՝ Խալխաղ քաղաքում։ Երբ նա իմանում է Անակի գալստյան պատճառն իբրեւ ապստամբի ու փախստականի, մեծ ցնծությամբ ու խնդությամբ դիմավորում է նրան, սիրով ընդունում։ Անակը Խոսրովին հավատացնում է, թե՝ նրանք իրենց ուժերը միացնեն և վրեժ լուծեն; Խոսրովը տեսնելով, որ Անակն իր ամբողջ ընտանիքով է եկել, լիովին հավատում ու վստահում է նրան, արքայավայել ընդունում, անգամ նստեցնում իր թագավորության երկրորդ աթոռին և ամբողջ ցուրտ ու բքաշունչ ձմեռվա ընթացքում իր օրերը նրա հետ է ուրախությամբ անցկացնում։Երբ գարունը բացվում է, և օրերն սկսում են տաքանալ, Խոսրովը թողնում է Ուտիքը, վերադառնում Վաղարշապատ և գարնան հետ սկսում մի նոր արշավանք նախապատրաստել պարսից կողմերը։ Անակն այդ իմանալով, հիշում է պարսից թագավորին տված իր երդումը, նրա պարգևների խոստումները, ինչպես նաև նրա մոտ ջերմ փափագ է առաջանում նորից տեսնելու իր բնիկ Պահլավ աշխարհը։Եվ Անակը եղբոր հետ որոշում է սպանել Խոսրովին և հետո նրանք սպանեցի :Եվ Սկսեցին մի երկար բան: Երբ Պարսից թագավոր Արտաշիրը լսում է Խոսրովի սպանության լուրը, շատ է ուրախանում, մեծ տոնախմբություն է կազմակերպում, ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում։ Ապա մեծ զորքով արշավում է Հայաստանի վրա, ասպատակում երկիրը, մեծ ու փոքր, ծեր ու մանուկ՝ բոլորին գերի տանում։Այդ ժամանակ մի մարդ կարողանամ է փրկել Խոսրով թագավորի որդիներից մեկին՝ Տրդատ անունով մի փոքրիկ մանկան, որին Արտավազդ Մանդակունին վերցնելով, փախցնում տանում է Հռոմ։ Իսկ Խոսրովի դստերը՝ Խոսրովիդուխտին, Օտա Ամատունին վերցնում և ապահով թաքցնում է Անի ամրոցում, դառնալով նրա սնուցողը։Արտաշիրը նորից արշավում է Հայաստան, հալածում այնտեղ գտնվող հունական զորքերին, գրավում երկիրը և դարձնում իրեն հպատակ։ Ապա իմանալով, որ Խոսրովի զավակներից Տրդատին Արտավազդ Մանդակունին է փրկել և փախցրել, տարել Հռոմի կայսրի պալատը, նա հրամայում է կոտորել Մանդակունիների ամբողջ ցեղը։ Մանդակունիների ցեղից ազատվում է միայն Արտավազդի քույրը, որին Աշոցան ցեղից Տաճատ անունով մեկը փախցնում տանում է Կեսարիա և հետը ամուսնանում։

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

1. Տրված գոյականները դարձրու հոգնակի  և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Ձևեր, արտեր, հարցեր, զենքեր, դեզեր, օրեր:
Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Երկիրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:
Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ:
Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրներ:

2.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմիր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ` Դասագիրք- դասագրքեր,  վիպագիր- վիպագիրներ:

Ա. Դասագիրք — դասագրքեր,

հեռագիր — հեռագրեր,

արոտավայր — արոտավայրեր,

լրագիր — լևագրեր,

ծառաբուն — ծառաբներ,

մրգաջուր — մրգաջրեր,

մրջնաբույն — մրջնաբուներ,

ծաղկեփունջ — ծաղկափնջեր,

միջնապատ — միջնապատեր:

Բ. Վիպագիր — վիպագրեր

մեծատուն — մեծատուներ,

ունևոր — ունևորներ,

զինակիր — զինակիրներ,

ժամացույց — ժամացույցեր,

առարկա — առարկաներ

կողմնացույց — կողմացուներ,

երգահան — երգահաններ

քարահատ — քարահատներ,

պատմագիր — պատմագրեր։

Рубрика: Uncategorized

07.11.2019

Դասարանում 
Աշնանային ընթերցումներ 
Սահյան 

Աշնան հրդեհն է գալարվում
Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։
Աշնանամուտի ջրերը բարակ
Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:
Աշունը ձորն է մտնում
Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:
Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…
Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:
Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

 
Տնային աշխատանք
Կարդա՛ հեքիաթը
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Հեքիաթի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: 
Ի՞նչ է իսկական ընկերությունը. շարադրի՛ր մտքերդ: 
Իմ կարծիքով, իսկական ընկերությունը պետք է լինի, ճշմարիտ, զվարճլի։ Իսկական ընկեր գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Պետք է այդ մարդուն լավ իմանալ, և եզրակացնել նա պատրաստ է քեզ համար թագավորի դեմ գնալ։

 

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

1. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  

գոյական — շենք, հանելուկ, տաղավար

ածական — շինարարական, փայտաշեն, հոյակապ 

թվական — երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու

դերանուն — ես, ոչ ոք, բոլորը

բայ — կառուցել, արագ, զրուցել, խառնել

մակբայ —  տեղ-տեղ, գուցե

կապ — իսկ, բացի, մասին, մեջ,

շաղկապ — և, ո՛չ, որովհետև 

ձայնարկություն — օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ 

վերաբերական — հավանաբար, առավոտյան

  1. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:

Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

Рубрика: Uncategorized

Մամուռներ

200px-Moos

 

Մամուռներ մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ,
  • Լյարդամամուռներ։
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ։

Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք, կազմում են մոտ 20 000 տեսակ։

Рубрика: Uncategorized

Ջրիմուռներ

Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A -նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ (ծովային գորշ ջրիմուռ): 
Рубрика: Uncategorized

05.11.2019 

Դասարանում

Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝
Կորովի — Քաջ, կտրիճ
Մարտակոչ — Կռվի՝ մարտի կոչող։
Շեփոր — Ազգանշանափող, սիգնալ:
Մուժ — Մառախուղ, մեգ, մշուշ:
Գուժել — Գույժ՝ վատ լուր հաղորդել:
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Իմ կարծիքով այս բանաստեղծությունը արդահայտում է տխուր և մարտական տրամադրություն։
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
Աշունը բնութագրում է իմաստուն և մարտակոչ։
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
Տնային աշխատանք
Ընտրի՛ր որևէ աշնանային բանաստեղծություն (Սահյան, Տերյան, Չարենց) և սովորի՛ր անգիր:
Գրի՛ր շարադրություն  վերնագրերից մեկով
  • Զարմանալի աշուն
  • Աշունն իմ քաղաքում
  • Ինչո՞ւ եմ սիրում աշունը
  • Աշնան գույների խաղը
  • Աշունը ոգեշնչման աղբյուր
Рубрика: Uncategorized

Աշնան երգը

Պրծավ ամառը, և եկավ աշունը։ Ծառերի տերևները կամաց — կամաց փոխում են գույնը։ Եվ դանդաղ — դանդաղ ընկնում են տերևները։ Տերևները կանաչից փոխում են նրանց գույնը կամ կարմիր, դեղին կամ ել նարնջագույ։ Իմ կարծիքով աշունը ամենա գեղեցիկ եղանակն է։ Դանդաղ ընկնում են տերևները, թեթև քամին և բարակ անձրևը։ Սեպտեմբերի աշունը աշուն չէ։ Այլ ամառ է։ Իսկ հոկտեմբերը աշնան ամենագեղեցիկ աիսն է։ Այդ ամսվա ընթացքում կատարվում է այն ամենը, ինչըը որ ես նշել եմ (Տերևաթափը, բարակ անձրևը, թեթև քամին)։ Իսկ նոյեմբերին արդեն ցուրտ է, քամին ուժեղանում է, և ծառերի վրա տերև չի մնում։ Արդեն գալիս է ձմեռը․․․․․

Рубрика: Uncategorized

Հայրենագիտական ճամփորդություն. Գառնի-Հավուց Թառ

Ճամփորդության օրը՝  նոյեմբերի 9
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարաններ
Երթուղին՝ Երևան-Չարենցի կամար-Գառնի-Հավուց Թառ։
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան

Օգնական’Ռիմա Երեմյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր- Չարենցի կամար/25.3կմ, 38 րոպե/,-Գառնիի տաճար/38.6կմ, 1ժամ/,-Հավուց Թառ/42.7կմ,1ժ.12ր/

Ոտքով Գառնիից Հավուց Թառ -5.2կմ, 1ժ,30րոպե

Նպատակը.

  • աշնանային քայլարշավ
  • աշունը՝ Գառնիում
  • Էքսպեդիցոն՝ Խոսրովի անտառում հետագա ճամփորդության պլանավորում, տարածքի ուսումնասիրում
  • Գետը համայնքում.Ազատ գետ
  • Աշնանային ընթերցումներ

Նախապատրաստական աշխատանք

  • Տեղեկությունների ընթերցում, ծանոթություն այցելվող վայրերի վերաբերյալ
  • Երթուղու քարտեզի գծում google map-ի օգնությամբ
  • Ավանդությունների ընթերցում, ծանոթություն

Ճամփորդության ընթացքը

09։00` շարժվում ենք Մայր դպրոցի կայանատեղիից
10։00`կանգառ Չարենցի կամարի մոտ, ընթերցումներ
11։00`Գառնիի տաճար
12։00` քայլարշավ դեպի Հավուց թառ
17։00` վերադարձ Երևան
Անհրաժեշտ պարագաներ
  • Հարմար ճամփորդական պայուսակ, հագուստ, կոշիկներ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր
  •  Աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • Ֆոտոխցիկ կամ հեռախոս
Рубрика: Uncategorized

Հոկտեմբերի 21-27, առաջադրանք 7-րդ դասարան

Առաջադրանք 1. Թագավորության պահպանման վերջին փորձերը/Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 27-28/

Գրավոր ներկայացնել Iդարի երկրորդ կեսից մինչև -V դարի առաջին կեսին տեղի ունեցող կարևոր իրադարձությւոնները:

Տանը

  •   Գրավոր պատմել Վաղարշապատ, Դվին մայրաքաղաքների մասին, օգտվել գրքերից, համացանցից

Դվին

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

 

Վաղարշապատ

Վաղարշապատը համեմատաբար կարճ ժամանակամիջոց է եղել Հայաստանի մայրաքաղաք, սակայն շնորհիվ հոգևոր-մշակութային նշանակության, հայության համար մայրաքաղաքից հետո դարձավ երկրորդ քաղաք:

Պատմական Վաղարշապատը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում` Արարատյան դաշտում։
Մովսես Խորենացին հաղորդում է, որ քաղաքը տարածված էր Քասախ գետի և Շրեշ բլրի (ներկայումս` Ղուգոյի կոնդ) միջև: Այն հայտնի էր իր ամուր բերդով, և քանի որ գտնվում էր առևտրական ճանապարհներին, նաև` հարուստ առևտրով: Միջնադարում Վաղարշապատը դարձավ Հայաստանի զարգացած քաղաքներից մեկը: Կառուցված էր հայկական քաղաքաշինական դասական` եռաքաղաք մոդելով: Քաղաքի վրա իշխող դիրք ուներ առանձին պարսպապատ միջնաբերդը, ապա նրա շուրջ սփռված էր շահաստանը` բուն քաղաքը` դարձյալ պարսպապատ, իսկ նրանից դուրս` արվարձանները: Քաղաքի կենտրոնը շուկան էր համարվում, ու կենտրոնում էին տեղակայված քաղաքային կարևորագույն հաղորդակցությունները` քարավանատներ, իջևանատներ, խանութներ և այլն:

Վաղարշապատի մասին առաջին գրավոր վկայություններից մեկը վերաբերում է Արարատյան թագավորության գահակալ Ռուսա Բ-ին (մ.թ.ա. 685-645), որ այնտեղ ոռոգման համակարգ է կառուցել, այգիներ տնկել և ծաղկեցրել շրջապատը: Ռուսա Բ-ն իր արձանագրություններում Վաղարշապատի շրջակայքը կոչում է Կուտուրլինի: Հետագայում քաղաքն այլ անվանումներ ստացավ` Արտեմիդ, համաձայն Մովսես Խորենացու, Վարդգեսավան, Նոր քաղաք Վաղարշապատ, ապա և Էջմիածին: Չնայած այստեղ բնակավայր եղել է վաղնջական ժամանակներից, որպես քաղաք Վաղարշապատը հիմնադրվել է մ.թ.ա. VI դարում` հայոց Երվանդ Ա Սակավակյաց արքայի (մ. թ. ա. 570–560 թթ.) փեսայի` Մանուկ Վարդգեսի կողմից:

  • Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածի մասին: Դվին/տեսաֆիլմ/

Դվին /տեսաֆիլմ ռուսերենով/

Առաջադրանք 2

Արշակունիներ ամփոփում/Հայոց պատմություն, 7-րդ դասարան,էջ 13-28/

  • Նախաբան
  • Արշակունիների ծագումը, հիմնումը, խորհրդանիշները
  • Ամենահայտնի արքաները
  • Կարևոր պատմական  իրադարձությունները
  • Անկում
  • Վերջաբան
  • Ամփոփում

Տեսաֆիլմ/ամփոփել 10-15 նախադասությամբ/ Արշակունիներ