Նախագծի ժամկետը` ապրիլի 19-30-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ բանաստեղծությունների ձայնագրումներ:
Արդյունքներ
Կենսագրություն
Մեծերը Սահյանի մասին
Ստեղծագործությունների վերլուծություններ
Բանաստեղծությունների վերլուծություններ
Համո Սահյանի ստեղծագործությունը
1․ Բացատրի՛ր բանաստեղծությունը։
Սահյանը պատմում է Հայաստանի մասին, այն հին տարիները երբ ժայռերում փորված էր մի տուն, թեքված մատուռը և այլն: Վերհիշում էր նաև լքված թոնիրը, վարսաթափ մասրենու թուփը, և ուշացած ձիերի դոփյունը: Բանաստեղծության վերջում ակնթարթորեն փոխվում է գրողի տրամադրությունը, նա սկսում է քնքշորեն շարունակել պատմել իր Հայրենիքի մասին
2․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի`ր:
Վարսաթափ — մազերը թափված, հերաթափ
Ցուպ — ձեռնափայտ
Մատուռ — առհասարակ՝ փոքրիկ աղոթատեղի
Խուփ — կափարիչ, կափույր,
3․ Գտիր այն մակդիրները, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն է այն:
4․ Տրված պատկերները բացատրիր.
լքված թոնիր -չգործող թոնիր, որը վաղուց չեն օգտագործել
մամռոտած խուփ — այնքան հին է, որ նրա վրա մամուռ է առաջացել
խոռոչում մասրենու վարսաթափ թուփ — վաղուց չմշակաց, արև չտեսած մասրենու թուփ, որը արդեն էլ չկա
աշխարհի քարերին մաշված —
աշխարհից խռոված ցուպ —
5․ Բանաստեղծության մեջ ի՞նչ զգացում է արտահայտված:
Այս բանաստեղծության մեջ արտահայտված է կարոտը: Գրողը փորձում է հիշել իր հայրենիքը, կարոտով վերհիշում է իր հիշողությունները, երանի տալիս մի օրով վերադառնալ այդ տարիներին:
1․ Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:
Սահյանի բանաստեղծություններ
Կուզես պայթիր
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:
Առաջին սերս
Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
Այս բանաստեղծությունը անպատասխանի սիրո մասին է, թե ինչպես է նա սիրահարվել և ինչպես են իրեն մերժել: Առաջին սեր անփոխադարձ էր, նրան ուղղակի չէին նկատում, գլուխն կախ անցնում էր իր մոտով: Սահյանը սիրահարվեց նորից, մի մանուշակ աղջկա: Այդ մանուշակի ծիծաղը գերեց գրողին, բայց կրկին անպատասխան էր: Երրորդն մի գեղեցիկ վարդ էր, բայց կրկին խաղաց իր սրտի հետ, գրողին տվեց միայն փշերը, իսկ բուրմունքն ուրիշին:
Ոչինչ չի փոխվի
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
Գրողն ուզում էր ասել, որ իր մահով ոչինչ չի փոխվի կյանքում: Մենք այնքան քիչ նշանակություն ունենք այս կյանքում որ իր կարծիքով ոչինչ չէր պակասի իր մահով: Բայց կարծում եմ նա սխալվում է, ամեն մեկը ինչ-որ նշանակություն ունի այս կյանքում, անպետք մարդկանց դեռ չեմ հանդիպել:
Մեծերը Սահյանի մասին
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները…
– Ռազմիկ Դավոյան
Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան… Ասմունքողների սիրած բանաստեղծն է… Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել… Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը… թեթև ու վստահ տանում են իրենց բեռը… Խոսքի վարպետը գիտե իր գործը… Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն…
– Լևոն Հախվերդյան
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը…
– Կայսին Կուլիև
Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում…
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում։
– Էդուարդաս Մեժելայտիս
Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն…
– Վահագն Դավթյան
Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ…
– Հրանտ Մաթևոսյան
Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
Պայքարի սկիզբը Արցախում: XVIII դարասկզբում Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում: Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար: Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722 թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը, դրանից շտապեց օգտվել Ռուսաստանը:
Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու նպատակով Պետրոս I — ը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ:
Վրաստանից հայ կամավորներով Սյունիք ժամանեց Դավիթ բեկը: Արցախի մելիքներն այդ ժամանակ կազմակերպել էին 12.000-անոց զորք: Դրանից 10.000-ը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասավ—Ջալալյանի ցուցումով, մեկնեց Ճոլակ վայրը՝ սպասելու ռուսական զորքին: Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս I-ը վերադարձավ Աստրախան:
Ազատագրական պայքարին աջակցեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերն: Գյուլիստանում, Շուշիում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ:
Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան որոշում կայացրեց գրավել նաև Այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ. հունիսին թուրքական զորքերը գրավեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ:
Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև: Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, թուրքերը շարունակում էին զինված պայքարը:
Օգտագործելով հարմար պահը՝ Օսմանյան կայսրությունն անցավ հարձակմանը:
Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը:
Թուրքական զորքերը, 1724 թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ, սկսում են ավիրել հայկական բնակավայրերը: Կարբի գյուղի բնակիչները 40 օրվա դիմադրությունից հետո վայր դրեցին զենքը. երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը:
Հունիսի 7 — ին թուրքական զորքը շրջապատում է Երևանը: Պաշտպանության համար ոտքի է կանգնում նաև մերձկա հայկական գյուղերի բնակչությունը: Հակառակորդները մատնվում են անհաջողության, պարենի ու զինամթերքի սպառման պատճառով: Սակայն, 1724 թ. սեպտեմբերի 26-ին Երևանն անձնատուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20.000 մարդ:
Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրությունն ու ռազմական բարձր ոգին:
Զինված պայքարը Արցախում: Արցախի ազատագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Հանձակի մահմեդակիանների հետ:
1725 թ. մարտին թուրքական 3 զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ: Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության:
Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Դա բարձրացրեց հայերի ինքնավստահությունն ու մարտականությունը:
Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը: 1728 թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասավ-Ջալալյանը: Իսկ հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ՝ նորաստեղծ <Հայկական էսկադրոնի> կազմ: 1729-1731 թթ. թուրքական նվաճողների դեմ պայքարի վերջին օջախներից էր Գյուլիստանի սղնախը Աբրահամ սպարապետի գլխավորությամբ:
Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ Բեկ: Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին:
Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, գիտակցելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականներ՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը ուղղվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին:
Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ մելիք Բաղրին,ով գրավել էր Տաթևի մոտ գտնվող ամրոցը: Ձերբակալված Բաղրիին՝ Դավիթ բեկի պահանջով գլխատեցին: Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը: Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական և հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից դարձավ Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը:
Հայկական իշխանության ստեղծումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասն ազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն (Կապանի Մեծ իշխանություն), որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու, և դաշինք կնքեց նրա հետ: Շահը կոչ արեց պարսկական կառավարիչներից ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված:
Հալաձորի հաղթանակը: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727 թ. մարտին թշնամին աջակցեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ:
Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին:
Մխիթար սպարապետ: Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետին:
Օսմանյան զորքերը շուտով անցան հարձակման: Մխիթարը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն: Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին: Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը, մտնելով բերդ, կողոպտեցին և կոտորեցին հայ բնակչությանը:
Հալիձորի անկումից հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկակն ուժերը և ձեռքբերումներ ունենալ: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպարապետի սպանությունից հետո հայոց զինուժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել:
Այնուամենայինվ, զինված պայքարի շնորհիվ և՛ Արցախում, և՛ Սյունիքում, թեկուզ կարճ ժամանակով, վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը:
Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը
- Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։
Մշակովի բույսերի շարում ամենամեծ
բաժինն են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
որոնք կազմում են ցանքատարածությանների շուրջ 55%-ը: Դրանց մշակթյան համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:
Պտղաբուծության համախառն բերքի վրա ﬔծ ազդեցություն են
թողնում ﬔր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները,
հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները:
- Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։
Խորհրդային ժամանակներում համեմատաբար եղել է ավելի լավ վիճակ սարքավորումների և անհրաժեշտ պայմանների տեսանկյունից, սակայն քանի որ գյուղացին շահագրգռված չէր՝ չունենալով սեփական բաժինը, ճյուղը չէր զարգանում: 1991 թվականից ի վեր, մասնավոր սեփականության իրավունք տրվեց գյուղտնտեսություներին: Սկզբում գյուղմթերքների արտադրությունը կտրուկ նվազեց: Սակայն հետագայում այն նույնիսկ որոշ ոլորտներով գերազանցեց ԽՍՀՄ շրջանի արտադրությանը՝ գյուղատնտեսության զարգացմանը ուղղված պետության իրականացրած ծրագրերի շնորհիվ: - Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։
Կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար: Արտահանման առաջիններից է զբաղվածության % ամենաբարձրն է Հայաստանում: Զբոսաշրջության կարևորագույն ճյուղերից մեկն է:Հայաստանում այդ ճյուղը ունի մեծ ներուժ նաև ճանաչում ունի արտերկրներում (գինի,կոնյակ,պահածոներ):
Hometask for 05.04


Hometask for 04.04


Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դ. մուտք գործեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալները:
Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը (շերտ, կարգ): Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՝ հայրենիքում և թե՝ գաղթօջախներում:
Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոանք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Նույնիսկ օսմանահպատակ ժողովուրդները՝ հույները, ասորիները, վրացիները, անգամ քրդերը և եզդիները պատրաստվում էին պայքարին: Օսմանյան տերության ժողովրդների մոտ սպասելիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը:
Ելնելով այս իրադարձությունից՝ մի շարք հայ գօրծիչներ Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ: Ազատագրական պայքարին մասնակցում էին նշանավոր գործիչներ: Այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգտին չէր:
Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայենցի Էջմիածնում 1677 թ. կազմակերպեց գաղտնի ժողով:
Մասնակցնում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ: 1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, պատվիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան:

Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, Ֆրանսիա, ապա՝ Գերմանիա, ուր ծառայության անցնում է իշխան Հովհան Վիլհելմի մոտ:
Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում է Օսմանյան կայսրության դեմ, և կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Հաշվի առնելով այդ ամենը Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը և գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան:
Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես Ռուսաստանի հետ: Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց նրան կճանաչեն Հայաստանի թագավոր: Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության 36 կետից բաղկացած ծրագիրը: Կայսրընտիր իշխանը, հավանում է ծրագիրը և առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը: Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը հրաժարվում է: Վիլհելմի խորհրդով Օրին մեկնում է Ռուսաստան:
XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առաձնյա տարածքներում հաստատվելու համար:

1701 թ. Օրին Պետրոս I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օպգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս I-ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, (1700 — 1721 թթ.) հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի սպայի աստիճան(գնդապետի աստիճան): Առաքեկության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով որոշվում է, որ ինքը օետք է մեկնի Պարսկաստան որպես Հռոմի պապի դեսպան: Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին՝ քրիստոնյաներին կենթարկել հալածանքների:
Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբոց 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն՝ 1709 թ — ին բռնում վերադարձի ճանապարհը:
Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Բայց 1711 թ. Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորապես կախված է Իսրայլել Օրու անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցին գործնական ընթացք տվեց՝ կարևորելով ընդհանուր թշնամու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը:
Տեղափոխություններ


