Կարդա՛ բանաստեղծությունը, բացատրի՛ր բառերը և գրավոր վերլուծի՛ր:
Սահյան
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է։
Ինչ—որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է։
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ո՞ւմ և ինչու,
Բայց սպասում է:
Քամին քարայն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ախ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է։
Այս բանաստեղծության մեջ Համո Սահյանը նկարագրել է աշնանային մի ցուրտ օրվա մասին: Նկարագրում էր ինչպիսին էր երկինքը, ամպերը շերտ — շերտ նստել են իրար վրա, թվում է թե կախվել է մեկը մյուսից: Ցրտից կցկվել են թռչունները, ուռենին ոչ մի ձաայն չի հանում ցրտից, էլ չի լսվում առվի քչքչոցը իբրև թե ուսաթափվել է: Քամին ազատ շրջում է քարայրում, պատերը կարծես թե փշաքաղվել են: Կայծակը խփել է ամպին կարծես թե վիրավորվել է: