Գոնդոլաների երթևեկության կանունները Վենետիկում
Վենետիկը – հայտնի քաղաք է ջրի վրա ՝ սիրահարների և ռոմանտիկների տեղ։ Քաղաք, որի փոքր փողոցներում դուք չեք տեսնի ոչ մի մեքենա (բացառությամբ մի քանի շրջանների): Վենետիկի ամբողջ երթևեկությունը գտնվում է ջրային փոխադրամիջոցների իշխանության տակ ` նավակներ, գոնդոլաներ և այլ։ Թվում է թե նրանք քաոսաբար են շրջում ալիքներով, բայց իրականում այստեղ կա խիստ կանոնակարգ։ Գոնդոլաների երթևեկության առաջին փորձը կատարվել է XVIII դարում։ Այդ ժամանակ նրանց թիվը գերազանցում էր 10000։ Նավերի այդպիսի մեծ քանակությունը խնդիրներ էր առաջացնում երթևեկության համար։ Ալիքներում պարբերաբար խցանումներ և միջադեպեր էին առաջանում։ Դրա համար Վենետիկի դոժը մտցրեց օրենք ՝ բոլոր գոնդոլաները պետք է լինեն սև գույնի և միաչափ – երկարությունը 11 մ, լայնությունը 1,4 մ։ Մեր ժամանակներում գոնդոլյան երթևեկության օրենքները ավելի խիստ են։ Առաջին հերթին որպեսզի իրավունք ստանալ կառավարել գոնդոլան, պետք է սովորել հատուք դասընթացներում 9 ամիս, իսկ հետո քննություն հանձնել։ Նրանց թվի մեջ են մտնում նավերը կառավարելու հմտությունները, ճանապարհային նշանների իմացությունը, անգլերեն լեզու, պատմություն և Վենետիկի աշխարհագրությունը։ Գոնդոլաների լիցենզիաների քանակը սահմանափակ է, ընդամենը 425, դրա համար բոլոր <<գոնդոլյեռները>> իրենց գործի վարպետն են, նրանք հպարտանում են իրենց աշխատանքով և ամուր են բռնում այն։