01.03.2019
Դասարանում
Ընթերցում ենք
Տնային աշխատանք
Լրացնել գնահատման թերթիկը:
Ներկայացնել գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն (Նշել հեղինակներին, վերնագրերը, ստեղծագործության անոտացիա, այլ)
Հունվարյան ընթերցում
Ես կարդացել եմ <<Երկարագուլպա Պիպին>> գիրքը։ Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում: Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, սակայն իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պատճառն այն էր, որ մայրը վաղուց մահացել էր, իսկ հայրը անհետ կորել էր ծովում: Հայրը նավապետ էր, և Պիպին հոր և նրա նավաստիների հետ շրջել էր աշխարհով մեկ, ապրել նրանց ապրելակերպով և սովորույթներով: Այսպես նա դարձել էր ազատ, ինքնուրույն և վիթխարի ուժի տեր աղջիկ, այլ կերպ ասած` տարօրինակի մեկը առօրյա կյանքի համատեքստում:
Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ուներ, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն: Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար: Հենց դա էր պատճառը, որ նա երբեք չէր տարբերակում բարոյական նորմերը և չէր հասկանում դրանց անհրաժեշտությունը: Հետևաբար, նրա համար շատ դժվար էր քաղաքավարի լինելը. այն ամենը, ինչ դարձնում է մարդուն քաղաքավարի, նրան օտար էր: Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր:
Վիլլա Վիլեկուլայում բնակություն հաստատելուց հետո Պիպին ծանոթանում է հարևանությամբ բնակվող երեխաների՝ Թոմիի և Անիկայի հետ և միանգամից ընկերանում: Թոմին և Անիկան, ինչպես մնացած բոլորը, նման չեն Պիպիին, սակայն նրանք միակն են, որ ընդունում են Պիպիի անսովոր պահվածքը, հիանում նրա ինքնուրույնությամբ, ազատ կամքով և ուժով: Պիպին չի թողնում, որ նրանք ձանձրանան, և ուղեկցում է իր բազում խենթ արկածների գիրկը:
Նախագծային աշխատանք
- Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1, 2
- Ընթերցանություն 1, 2
- Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
- Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան , Եղիշե Չարենց, Հովհաննես Թումանյան
- Ռադիո
- TV
- Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
- Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
- Այլ
Притча: Грязное гнездо
Один голубь постоянно менял гнезда. Неприятный, острый запах, исходивший от этих гнезд, был невыносим для него. Он горько жаловался на это мудрому, старому, опытному голубю. А тот все выслушивал его и кивал головой, но, наконец, сказал: — Посмотри внимательно — оттого, что ты постоянно меняешь гнезда, ничего не меняется. Запах, который тебе мешает, идет не от гнезд, а от тебя самого.շ
Առակ։ Կեխտոտ բույնը
Մի աղավնի անդադար փոխում էր իր բույնը։ Սուր, անդուր հոտը շատ անտանելի էր իր համար։
Նա շատ դառը բողոքում էր ծեր, իմաստուն, փորձառու աղավնուն։ Նա լսեց նրա բողոքը և վերջապես ասաց․
— Ուշադիր նայիր — դրանից, որ դու հաճաղ փոխում ես քո բույնը, ոչինչ չի փոխվում։ Հոտը, որը քեզ խանգարում է, բույնից չի գալիս, այլ հենց քեզանից է։