Վարպետը և անցորդը
Անտառում ապրում էին Վարպետը և աշակերտը։ Մի օր Վարպետը ասում է աշակերտին․ — <<Այսօր մենք կգնանք մարդկանց մոտ և կպատասխանենք նրանց հարցերին>>։ Եվ նրանք իջան սարերից, դուրս եկան ճանապարհի վրա, նստեցին ընդհատում և սկսեցին սպասել․․․ Շուտով մարդիկ եկան և հարցեր էին տալիս Վարպետին կյանքի իմաստի, տիեզերքի աշխարհակարքի մասին և այլն, բայց Վարպետը լռում էր։ Եվ երբ մթնեց և մարդիկ ցրվեցին, ճանապարհին հայտնվեց մի ճամփորդ, նա մոտեցավ Վարպետին և հարցրեց․ — Բարի մարդիկ ասացե՜ք, ոնց ես հասնեմ <<որևէ>> գյուղի․․․ և հանկարծ Վարպետը որոշեց ուղեկցել ճամփորդին և օգնել նրան տանել պայուսակները։ Երբ նրանք օգնեցին ճամփորդին, սկսեցին վերադառնալ իրենց սարերը։ Աշակերտը երկար գնում էր ու լռում, բայց հետո չհամբերեց և Վարպետին հարց տվեց․ — <<Վարպետ իսկ ինչո՞ւ, երբ այսօր քեզ մոտ մարդիկ էին գալիս և այդպիսի խելացի հարցեր էին տալիս դու լռում էիր, իսկ հերիք էր հանկարծ ինչ-որ անցորդ մոտենար և ճանապարհ հարցներ․․․ դու հանկարծ խոսեցիր, և դա էլ քիչ չէր անգամ որոշեցիր ուղեկցել նրան>>․․․ Եվ Վարպետը պատասխանեց․ — << Որովհետև ամբողջ օրվա ընթացքում դա միակ մարդն էր, ով գիտեր, թե ինչ էր ուզում>>․․․