Վագրի սանձահարումը
Դա եղել է մի արևադարձային երկրում։ Աղջիկը բողոքում է մորը, որ նա վաղուց սիրահարված է մի տղայի, որը նրան բոխադարձաբար չի պատասխանում։ Նա հարցնում է մորը, թե ինչպես նվաճի նրան։ Եվ մայրը պատասղանում է․
— Դա լուծվող հարց է, բեր ինձ երեք մազ, բայց ոչ սովորական, պոկիր դրանք վագրի բեղերից և ես ցույց կտամ քեզ, թե ոնց կարողանաս նվաճել ցանկացած տղամարդու։
— Ի՞նչ ես ասում մայիկ, դա անհնարին է, — վախեցավ աղջիկը։
— Իսկ դու փորձիր, եթե դու դա անես տղան քոնը կդառնա։
Աղջիկը մտահոգվեց։ Հետո վերցրեց ոչխարի մսի կտոր և գնաց անտառ։ Նա երկար սպասեց։ Մսի հոտի վրա հայտնվեց վագրը։ Աղջիկը միսը գցեց նրան և փախավ։
Հաջորդ օրը նա նորից եկավ։ Սպասել երկար հարկ չեղավ, հայտնվեց վագրը և քցվեց աղջկա վրա։ Աղջիկը գցեց միսը, բայց չփախավ, մնաց տեսնի, թե ինչպես է նա ուտում։ Այդպես եղավ երրորդ և չորրորդ անգամ։ Յոթերորդ օրը տեսնելով նրան մսի հետ՝ վագրը պոչը խաղացրեց։ Եվ կինը հենց ձեռքից սկսեց նրան կերակրել։ Այդպես կրկնվում էր նորից և նորից։ Հերթական անգամ նորից ուտելով մսի կտորը՝ վագրը գլուխը դրեց աղջկա ծնկերին և անուշ ննջեց, իսկ աղջիկը մկրատով կտրեց երեք մազ նրա բեղերից։ Նա տանում է տուն և տալիս մորը։
— Ահա՛, — ասաց մայրը, — դու սանձեցիր այդպիսի վայրի գազանի, ինչիպիսն էր վագրը։ Հիմա գնա քո տղայի մոտ և սանձահարիր նրան․․․ Կամ խորամանկությամբ, կամ քնքշությամբ, կամ համբերատարությամբ՝ ինչպես կկարողանաս։ Եթե քեզ ենթարկվեց վագրը, դու կարող ես նվաճել ցանկացած տղամարդու։