Рубрика: Uncategorized

Մայրենի

28.02.2019

Դասարանում 

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — արծվի

ցաւեցոյց — ցավեցույց

զմեջք — ըզմեջք

իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անցեալ բառը ինքդ բացատրիր:

Անցած

2. Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

արի արքայն Արտաշէս, սեաւն գեղեցիկ, զարծուի սրաթեւ, օրիորդին ալանաց, զմէջք փափուկ

 

3. Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները  և փորձիր  բացատրել  դրանցգործածությունը:

շիկափոկ պարանն

շիկափոկ պարանն

 

օրիորդին ալանաց

փափուկ օրիորդին

 

Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

Արտաշեսը շատ վստահ էր իր արարքներում։ Նա քաջ էր և ֆիզիկապես ուժեղ։

Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է.

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Հովհ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը : 

  • Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից, ինչի՞ մասին սկսեցիր մտածել: 

Պետք չէ ամեն պատահած մարդուն վստահել ընկերությունը, պատահում է որ այդ մարդը մեծանալով սկսում է չսիրել և չհարգել այդ մարդուն:

  • Բնութագրի՛ր Նեսոյին , ինչպիսինն է ըստ քեզ, ինչպիսինն էր  հեղինակի հիշողություններում: 

Նեսոն անշնոհակալ անզնավորություն էր, խաբեբա և դավաճան: Չէ որ երբ Հովհանեսը նրան ձիու վարձից բացի նաև նվեր տվեց, Նեսոն մի հատ էլ թեյի փող ուզեց:

  • Քո կարծիքով ո՞ր հատվածն է կարևոր այս պատմվածքում. հիմնավորի՛ր ընտրությունդ:

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

  • Դասակարգման ի՞նչ օրինակ է ներկայացված այստեղ. ի՞նչ կարծիք ունես այդ մասին:
  • Ի՞նչ գործոնների ազդեցությամբ հեղինակի մանկության հուշերի Նեսոն փոխվեց: Ի՞նչն էր դրա պատճառը: 

 

  • Ի՞նչ խորհուրդ կտայիր Նեսոյին: 

Խորհուրդ կտայի, որ նա կարողանար գնահատել իր ունեցվածքը և նրա ընկերներին։Այլևս չխաբեր և գողություն չաներ։:

  • Գրի՛ր շարադրություն ,,Իսկական ընկերություն,, , ,,Իմ ընկերոջ պես..,, ,,Ընկերս իմ հիշողություններում կամ հետաքրքիր դրվագների մեր ընկերությունից,,  կամ այլ վերնագորվ ընկերության մասին: 

Իսկական ընկերությունը

Իմ կարծիքով իսկական ընկերությունը դա դժվար պահին միայնակ չթողնելը, պարտաճանաչ լինելը և հոգատարությունը։ Իմ ընկերները այդպիսին էին, բայց մի քանիսը ըդհանրապես այդպիսին չեն, և ես հասկացա որ ոչ բոլորն են իմ ընկերուհիները։ Երանի որ բոլոր ընկերները լինեն բարի, հոգատար և պարտաճանաչ։

Оставить комментарий