1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ:
Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ
Ձյուն, ծաղիկ, շատ – ձնծաղիկ, ծաղկաշատ, ձնաշատ
Սեր, ընկեր, զրույց – ընկերասեր, զրուցասեր, զրուցընկեր
Գիծ, ուղիղ, անկյուն – անկյունագիծ, ուղղանկյուն, ուղղագիծ
Երգ, պար, խումբ – երգչախումբ, պարախումբ, պարերգ
Քաղաք, պետ, գյուղ – քաղաքապետ, գյուղապետ, քաղաքագյուղ
2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:
Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, շիկամուկ, մժղուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:
3․Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:
Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
4․Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:
Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:
5․Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:
Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:
6․Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:
Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:
7․Գրել —գույն բաղադրիչով երեքական գունանուն`
բույսերի անուններից – նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն
տարբեր առարկաների անուններից – փայտագույն, մարմնագույն, հողագույն։
մետաղների անուններից – Ոսկեգույն, արծաթագույն, պղնձագույն։
8․Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել — նկարիչ, գրել – գրիչ, զարթնել — զարթուցիչ, թափել — թափոն, ուսուցանել — ուսուցիչ, քերել — քերիչ, վարել — վարորդ, հաճախել — հաճախորդ, բախել — բախոց, հնչել — հնչյուն, վազել — վազորդ, հանել — հանածո, շարժել – շարիչ, մոտենալ — մոտեցում, կոշտանալ — կոշտություն:
9․Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:
դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:
Անք – հանցանք, երկմտանք
ցի – դրացի, հայաստանցի
ածո – հանածո, դրածո
ք,
ուկ – տաքուկ, պոչուկ
իք,
իչ – գրիչ, նկարիչ
ուտ – թփուտ, անտառուտ
ան – անտուն, անբան
իկ – մկնիկ, ձկնիկ
պան —
ստան – բուրաստան, հայաստան
ուհի – տանտիրուհի, գեղեցկուհի
10․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:
Կիրճի մեջ – կիրճում
հանրապետության մեջ – հանրապետությունում
ամպերի մեջ – ամպերում
գոմի մեջ – գոմում
օվկիանոսի մեջ — օվկիանոսում
Գագաթի վրա – գագաթին
հողի վրա – հողին
այգիների վրա —
սեղանի վրա – սեղանին
աստիճանների վրա — աստիճաններին
Կազմվում են ներգոյական հոլովով։
11․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում։
Ուղղական — տուն, վարդ, հայր, քույր, աշուն, շուն, օր, մայր
սեռական – տան, վարդի, հոր, քրոջ, աշնան, շան, օրվա, մոր
տրական – տանը, վարդին, հորը, քրոջը, աշնանը, շանը, օրվան, մորը
Հայցական – տունը, վարդը, հորը, քրոջը, աշունը, շունը, օրը, մորը
բացառական – տնից, վարդից, հորից, քրոջից, աշնանից, շնից, օրվանից, մորից
գործիական – տնով, վարդով, հորով, քրոջով, աշունով, շնով, օրով, մորով
ներգոյական – տնում, վարդում, հոր մեջ, քրոջ մեջ, աշնանում, շնում, օրում, մոր մեջ
12․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել – վստահ
համակրել – համակրող
բացատրել – բացատրող
դյութել – դյութիչ
գրավել – գրավիչ
հուզել – հուզիչ
բարկանալ – բարկացած
վախենալ – վախկոտ
ամաչել – ամաչկոտ
պարծենալ — պարծենկոտ
13․Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ – յոթագլուխ
երկու երես ունեցող – երկերեսանի
երկու փող ունեցող —
եռանդով օժտված – եռանդուն
շատ բուրդ ունեցոդ – բրդաշատ
գույն ունեցող – գունավոր
թևեր ունեցող – թևավոր
մեծ ուժ ունեցող – ուժեղ
երեք տարի (ամ) տևող – երեքամյա
տասը տարեկան — տասամյա