Рубрика: Պատմություն 9

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի
ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավարը դարձավ 1985 թ.
մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» բառերը դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների ռազմավարության հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»: 1988 թ. հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար «սոցիալիստական», սակայն հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա:

Оставить комментарий