Рубрика: Պատմություն 9

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Գորբաչովյան վերակառուցման քաղաքականության շնորհիվ արցախցիները ավելի համարձակ սկսեցին զբաղվել իրենց երկրամասի` Լեռնային Ղարաբաղի
Ինքնավար Մարզի ճակատագրով: 1988 թ. փետրվարի կեսերից Երևանում ամեն օր հանրահավաքներ էին տեղի ունենում: Փետրվարի 20֊ին հավաքված հազարավոր ցուցարարներ հռչակեցին «Ղարաբաղ. այսօր կամ երբեք» կարգախոսը:
Փետրվարի 22–ին Ղարաբաղյան շարժումը ղեկավարելու, անհրաժեշտ հունի մեջ դնելու համար ստեղծվում է «Ղարաբաղ» կոմիտե Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի ղեկավարությամբ։ 1988 թ. փետրվարի 20–ին հրավիրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Կայացվեց պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄ–ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և ԼՂԻՄ–ը Ադրբեջանական ԽՍՀ–ի
կազմից Հայկական ԽՍՀ–ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»:

Մարզխորհրդի շենքը շրջապատած հազարավոր
արցախցիներ ցնծությամբ ընդունեցին այդ որոշումը: Սկսվում է Արցախի հայ բնակչության ծանր ու երկարատև պայքարը ազատության համար:

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ:

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Այդ ծանր և անկանխատեսելի օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թ. փետրվարի 27–29–ին միլիցիայի և տեղական իշխանությունների լրիվ անգործության պայմաններում տեղի ունեցան հայ բնակչությանջարդեր՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով…. Պաշտոնական տվյալներով զոհվել է 27 հայ: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու
նպատակով: Հայերը երեք օր թողնվել էին լրիվ անպաշտպան: Սումգայիթի բռնարարքը գնահատվում է որպես ցեղասպանություն։

Оставить комментарий