Դասարանում
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
Որ Էն Աստուած աստ բազմեցաւ.
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջունի հրաման տուաւ:
Եկեղեցի մի անձն եղև,
Համբոյրս յօդ լրման տուաւ.
Թշնամութիւնն հեռացաւ,
Սէրն յընդհանուրս սփռեցաւ:
Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն,
Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան,
Միասնական Աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան:
Կարդա այսպես.
յայտնեցաւ – հայտնեցավ
յօդ – հօդ
յընդհանուրս — հընդհանուրս
(Նկատեցի՞ ր` բառակսզբում ինչպես է կարդացվում յ տառը:)
համբոյրս – համբույրս
թշնամութիւնն – թշնամությունն
օրհնութիւն — օրհնություն
Բառարան
ի մէջ մեր – մեր մեջ
յայտնեցաւ – հայտնվեց
յօդ – օդում
յընդհանուրս – ընդհանուրի մեջ
բարձեալ – բարձրացնելով
տուք – տվեք
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Թագավորն ու խաբեբան,,
Հարցեր
- Բացատրի՛ր տրված բառերը:
Խորհրդատու — խորհուրդ տվող
կորզել — ստանալ
հառել — ձգել, մեկնել
հունար — հմտություն, շնորք
գահ — բարձրունք
2.Բացատրիր տրված արտահայտությունները:
Քթից բռնած ման ածել — Լիովին իրեն ենթարկվել, իր կամակատարը դարձնել:
Խելքին մոտ բաներ չասել — անմիտ բան ասել, ոչ խելքին մոտ բան ասել::
Գլուխդ ուսերիդ չի մնա — գլուխը կտրել:
3.Քո կարծիքով որն է այս պատմության ասելիքը:
Այս պատություն ասելիքը այն է, որ դու գիտես, որ նա խաբեբա է, բայց դու նորից հավատում ես:
4. Բնութագրիր այս պատմության թագավորին:
Այս պատմության թագավորն` անխելք էր, հիմար, անհասկացող:
5. Ինչո՞ւ խաբեբային հաջողվեց խաբել թագավորին:
Խաբեբային հաջողվեց խաբել թագավորին, որովհետև ինչպես խորհրդատուն էր ասել նա այնպես է խաբում, որ դու շատ ուշ կհասկանաս: