Рубрика: Uncategorized

08.11.2018

Դասարանում

Առակի քննարկում
Սահյան

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է։
Ինչ—որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է։
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ո՞ւմ և ինչու,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ախ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է։


1. Մգեցված բառերը բացատրի՛ր:
Տագնապ — անհանգստություն, հուզմունք
Սարսուռ — դող
Հավք — թռչուն
Քարայր — քարանձավ
Շանթ — կայծակ, ամպրոպ
Զարկել — խփել
2. Ի՞նչ նկարագրված բանաստեղծության մեջ, արձակ շարադրի՛ր:
Այս բանաստեղծության մեջ  Համո Սահյանը նկարագրել է աշնանային մի ցուրտ օրվա մասին: Նկարագրում էր ինչպիսին էր երկինքը, ամպերը շերտ — շերտ նստել են իրար վրա, թվում է թե կախվել է մեկը մյուսից: Ցրտից կցկվել են թռչունները, ուռենին ոչ մի ձաայն չի հանում ցրտից, էլ չի լսվում առվի քչքչոցը իբրև թե ուսաթափվել է: Քամին ազատ շրջում է քարայրում, պատերը կարծես թե փշաքաղվել են: Կայծակը խփել է ամպին կարծես թե վիրավորվել է:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Իմ տատը,, պատմվածքը: Հեղինակ՝ Գ. Մահարի1. Ի՞նչ վերաբերմունք ուներ Մահարին իր տատի հանդեպ:

Մահարին շաբաթը մի երկու օր էր լինում իր մայրիկի տանը: Մնացած օրերը մնում էր տատիկի տանը: Իր մայրիկին Անուշ էր կոչում, իսկ իր տատիկին մայրիկ:
2. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր Մահարու տատին:
Հիշում էր Մահարին, որ իր տատիկը ծառի հովին գուլպա էր գործում, այդ ընթացքում էր պատմում էր հետաքրիր հեքիաթներ:

Оставить комментарий