Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 5

  1. Մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին:
  2. ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում էտրանսկրիպցիոն պղպջակ: Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։
  3. ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։
  4. ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։
  5. ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։
  6. Եթե բջիջն ունի ձևավորվածկորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման (պրոցեսինգ)։ Այս կարող է լինել պոլիադենիլացում, կեպինգ և սպլայսինգ:
  7. ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնիցիտոպլազմա:

Դ.Ն.Թ.-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է Ռ.Ն.Թ.-ին, կոչվում է «տրանսկրիպցիոն միավոր» և կոդավորում է ամենաքիչը մեկ գեն: Տրանսլյացիան բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է Ռ.Ն.Թ.-ի սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը: Տրանսլյացիան ի տարբերություն տրանսկրիպցիայի տեղի է ունենում կորիզից դուրս՝ռիբոսոմներում: Այդ իսկ պատճառով  Ռ.Ն.Թ.-ի ծայրերին ավելանում են լրացուցիչ նուկլեոտիդներ, որոնք կոչվում են գլուխ և պոչ, որոնք էլ պաշտպանում են Ռ.Ն.Թ-ին ֆերմենտներից:

Տրանսլյացիան կատարվում է երեք փուլով՝

  1. Ինիցիացիա(սկիզբ)
  2. Էլոնգացիա(երկարացում)
  3. տերմինացիա(ավարտ)

Ինիցիացիա

Սպլայսինգից հետո տՌնթ-ին միացել էին չկոդավորող հատվածներ՝ գլուխ և պոչ, դրանք, բացի պաշտպանելուց տՌՆԹ-ին. նաև օգնում է նրան միանալ ռիբոսոմին։ Ինիցիացիաի ժամանակ տՌՆԹ-ն միանում ռիբոսոմի փոքր ենթամիավորին, իսկ փՌՆԹ-ն գտնվելով ռիբոսոմի A հատվածում միանում է տՌՆԹ-ի ստարտ կոդոնին, որտեղից էլ սկսվում է տրանսյացիան։ Ստարտ կոդոնը AUG կոդոնն է, փՌՆԹ-ի անտիկոդոնը UAC, որը իր հետ բերում է ՄԵԹ ամինաթթուն։

Էլոնգացիա

Ինիցիացիայից հետո առաջանում է առաջին ամինաթթուն։ ՓՌՆԹ-ն տեղափոխվում է P հատված։ Մյուս փՌՆԹ-ն ճանաչում է կոդոնը և բերում համապատասխան ամինաթթուն։ Նոր եկած փՌՆԹ-ն միանում է ռիբոսոմի A հատվածին։ Այն փՌՆԹ-ն, որը գտնվում է ռիբոսոմի P հատվածում իր ամինաթթուն միացնում է A հատվածի վրա գտնվող փՌՆԹ-ի ամինաթթվին, առաջացնելով պեպտիդային կապ, և հեռանում։ A հատվածում գտնվող փՌՆԹն տեղափոխվում է ռիբոոմի P հատված։ Դրանից հետո A հատվածին է միանում նոր ՓՌՆԹ-ն և գործընթացը կրկնվում է։ Այս գործընթացը շարունակվում է մինչև տերմինացիան։

Оставьте комментарий