Рубрика: Հանրահաշիվ 9

Դաս. 9

214․ ա․ 3x-x-5/3=x+5 (2)
3×2-2-5/3=6-(-3/3)=6-(-1)=6+1=7
x+5=2+5=7
7=7 Պատ․՝ լուծում է

բ․ 3(x+8)=4-2(x-1) (-0,1)
3•(-0,1-8)=3•(-8,1)=-24,3
4-2•(0,1-1)=4-2(-1,1)=4+2,2=6,2
Պատ․՝ լուծում չէ

գ․ x2+4x-28=0
32+4•3-28=9+12-28=-7
Պատ․՝ լուծում չէ

դ․ x2-x/x-3 -1 =13+2x/10 (1/4)=0,25
0,252-0,25/0,25-3 -1 =0,0625-0,25/0,205-3 -1 = -0,1875/-2,75 -1 = 0,1875/2,75 -1 = -0,93(18)
13+2•(0,25)/10=13+0,5/10=13,5/10=1,35

Պատ․՝ լուծում չէ

ե․ 3x2-x/5=6+2(x+1) (-2)
3•(-2)2-(-2)/5=3•4-(-2)/5=3•4+2/5=12/5
6+2•(x+1)=6+2•(-2+1)=8•(-1)=-8
Պատ․՝ լուծում չէ

զ. x5+3x4=7x3+7700 (-10)
-105+3•(-10)4=-100000+3•10000=-100000+30000=-70000
7x3+7700=-7000+7700=700
Պատ․՝ լուծում չէ

է․ x2+x/x-1=x+1/x-1 (1)
12+1/1-1=1+1/1-1=2/0=2
x+1/x-1=1+1/1-1=2/0=2
2=2 Պատ․՝ լուծում է

ը․ x2+1/x+1=2/x+1 (-1)
-12+1/-1+1=1+1/-1+1=2/0=2
2/x+1=2/-1+1=2/0=2
2=2 Պատ․՝ լուծում է

215.

ա․ x+2=3 և x+5=6
x=3-2 x=6-5
x=1 x=1
Պատ․՝ համարժեք են

բ․ 12x=7 և 1,2x=0,7
x=7/12 x=0,7/1,2=7/12
Պատ․՝ համարժեք են

գ․ 2x=4 և 24x-7=41
x=4:2 24x=41+7
x=2 24x=48
x=48:24
x=2
Պատ․՝ համարժեք են

դ․ x-1=3 և x2-x/5=3x/5
x=3+1 42-4/5=3•4/5 => 16-4/5=12/5
x=4
Պատ․՝ համարժեք են

ե․ 3x-1+5x=x-12 և 7x=-11
Պատ․՝ համարժեք չեն

Рубрика: Պատմություն 9

Սառը պատերազմ

Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ։ Ասպարեզից ժամանակավորապես հեռացան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան։ Մեծ Բրիտանիան Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց ԱՄՆ-ին։ Պատերազմի հետևանքով թուլացած Ֆրանսիան այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը։

Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։

Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ասիայում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։ Խորհրդային Միության նկատմամբ աճել էր եվրոպացիների հետաքրքրությունը, իսկ ԱՄՆ–ի մասին նրանց պատկերացումները խորհրդանշվում էին քաղաքակրթական կարևոր արժեքներով՝ ազատություն, սոցիալիստական արդարություն, ստեղծագործ աշխատանք։

ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը օգտագործեց այս կացությունը՝ նպաստելով Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների առաջացմանը։

Արևմտյան կապիտալիստական աշխարհում անվիճելի դարձած ԱՄՆ-ը չէր կարող համակերպվել ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության ծավալման հետ։ Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը չկարողացան պահպանել պատերազմի տարիներին ձևավորված համագործակցային հարաբերությունները։ Կրկին առաջին տեղ մղվեցին գաղափարախոսական և քաղաքական հակասությունները։ Դրանց խորքում ընկած էին երկու գերտերությունների համաշխարհային գերիշխանության հասնելու ձգտումները։

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 5

Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա:

Օրգանիզմի ցանկացած բջիջ ունակ է սինթեզելու սեփական սպեցիֆիկ սպիտակուցներ: Այս հատկությունը գենետիկ է և փոխանցվում է սերնդե-սերունդ: Սպիտակուցների կառուցվածքի մասին ինֆորմացիան պարունակվում է Դ.Ն.Թ.-ի մեջ: Դ.Ն.Թ.-ի այն հատվածը, որը պարունակում է ինֆորմացիա կոնկրետ սպիտակուցի առաջնային կառուցվածքի մասին կոչվում է գենոմ: Սպիտակուցի սինթեզը սկսվում է տրանսկրիպցիոն Ռ.Ն.Թ.-ի «արտագրելու» պրոցեսն է, որը անհրաժեշտ է մի պարզ պատճառով՝ Դ.Ն.Թ.-ն գտնվում է բջջի կորիզում, իսկ սպիտակուցի սինթեզի պրոցեսը ընթանում է ցիտոպլազմայում՝ռիբոսոմների վրա: Տրանսկրիպցիան ընթանում է հետևալ փուլերով՝

Рубрика: Գրականություն 9

Ագահության սկիզբը

Ընթերցեցի Նար Դոսի <<Ագահության սկիզբը>> պատմվածքը: Այն շատ խորը իմաստ ունի, քանի որ ինչպես հուշում է պատմվածքի վերնագիրը, այդ իրավիճակից է սկսվել մարդկանց ագահությունը: Այս պատմվածքի մեջ Ադամը ցանկանում էր սահմանները ավելի ու ավելի մեծացնել ու նրան ոչինչ չէր բավարարում: Իր առաջին սխալը նրան ոչ մի բան չսովորեցրեց: Ադամը կատարեց առաջին սխալը` կերավ արգելված պտուղը և Աստված նրան պատժեց: Իսկ հետո այդ քանից հետո նա կատարեց իր երկրորդ սխալը, դարձավ ագահ և անկուշտ մարդ: Իզուր չեն ասում «Ագահությունը մարդուն կործանում է», «Ագահությունը սահման չունի» և «Մարդուն, հողից բացի, ոչ մի բան չի կշտացնի»: Այս երեք դարձվածքներն էլ համապատասխանում են այս պատմվածքին:
Այս պատմվածքը մտածելու տեղիք է տալիս, որովհետև ես կարծում եմ մարդ պետք է ագահ չլինի և բավարարվի իր ունեցածով:

Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 7/8 (25․10- 29․10) 

§11.Էլեկտրական լարում: Վոլտաչափ: 

§12.Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի    համար:

Առաջադրվող հարցեր՝   

1)Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:

Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական և այլն:

2) Ինչ է հոսանքի աշխատանքը:


Հոսանի աշխատանք կոչվում է փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, նրա մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

3) Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:

U=A/q

Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:

4) Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:

Մեկ Վոլտն այն լարումն , որի դեպքում շղթայի տվյալ տեղամասով մեկ կուլոն լեցք տեղափոխվելիս էլեկտրական դաշտը կատարում է մեկ ջոուլ աշխատանք:

Լարման գործածական միավորներ՝

կիլովոլտ, մեգավոլտ, միլիվոլտ

5) Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:


Շղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ:

6) Շղթայի տարրերի որ միացումն են անվանում զուգահեռ: Ինչպես է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:


Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի այն ծայրին, իսկ երկրորդը՝ մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ: Հետևաբար՝ վոլտաչափը շղթայի հետազոտվող տեղամասին միացվում է զուգահեռ:

7) Ինչպես են կապված տրված հաղորդչում հոսանքի ուժի և լարման արժեքները:

Տրված հաղորդչում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը: Հետևաբար՝ լարման և հոսանքի ուժի U/I հարաբերությունը կախված չէ ո՛չ լարումից և ո՛չ էլ հոսանքի ուժից: 

8) Ինչպես է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրությունը:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն:

9) Ինչպիսին է տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքների և այդ հաղորդիչների դիմադրությունների կապը նույն լարման դեպքում:


Տարբեր հաղորդիչների համար այդ (հոսանքի ուժի և դիմադրության) կապը  հակադարձ համեմատական է, որքան մեծ է դիմադրությունը այնքան ավելի փոքր է հոսաանքի ուժը: Հաղորդչում լարման և հոսանքի ուժի հարաբերությունը որոշվում է միայն հաղորդչի հատկություններով:

10) Ինչպես է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրության միավորը՝ օհմ-ը:


Մեկ օհմն այն հաղորդչի դիմադրությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նար ծայրերին կիրառված է մեկ վոլտ լարում:

11) Ձևակերպեք Օհմ-ի օրենքը: Գրեք բանաձևը՝ հոսանքի ուժի, լարման:


Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է տեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրությանը:I= U/R ;  U = RI

Կարդալ Է. Ղազարյանի Ֆիզիկա 9  դասագրքից՝ §11; §12 (էջ 37-43):

ՏԵՍԱԿԱՆ ՄԱՍ

Հիշենք. Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:

 Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր:

Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

Լիցքավորված մասնիկների հենց այդպիսի ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և աշխատանք է կատարվում (այլ կերպ ասած՝ փակ շղթայի յուրաքանչյուր հաղորդչում, նրա մի ծայրց մյուսը լիցք տեղափոխելու ընթացքում էլ. դաշտը կատարում է աշխատանք): Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1կուլոն լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (կրճատ՝ Վ) ի պատիվ հոսանքի առաջին աղբյուր ստեղծող իտալացի ֆիզիկոս Ալեքսանդր Վոլտայի:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։v

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:Screenshot_1 (2)

Վոլտաչափի  պայմանական նշանն է `

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Լարումը չափող սարքը կոչվում է վոլտաչափ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է: