Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ։ Ասպարեզից ժամանակավորապես հեռացան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան։ Մեծ Բրիտանիան Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց ԱՄՆ-ին։ Պատերազմի հետևանքով թուլացած Ֆրանսիան այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը։
Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։
Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ասիայում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։ Խորհրդային Միության նկատմամբ աճել էր եվրոպացիների հետաքրքրությունը, իսկ ԱՄՆ–ի մասին նրանց պատկերացումները խորհրդանշվում էին քաղաքակրթական կարևոր արժեքներով՝ ազատություն, սոցիալիստական արդարություն, ստեղծագործ աշխատանք։
ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը օգտագործեց այս կացությունը՝ նպաստելով Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների առաջացմանը։
Արևմտյան կապիտալիստական աշխարհում անվիճելի դարձած ԱՄՆ-ը չէր կարող համակերպվել ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության ծավալման հետ։ Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը չկարողացան պահպանել պատերազմի տարիներին ձևավորված համագործակցային հարաբերությունները։ Կրկին առաջին տեղ մղվեցին գաղափարախոսական և քաղաքական հակասությունները։ Դրանց խորքում ընկած էին երկու գերտերությունների համաշխարհային գերիշխանության հասնելու ձգտումները։
Օրգանիզմի ցանկացած բջիջ ունակ է սինթեզելու սեփական սպեցիֆիկ սպիտակուցներ: Այս հատկությունը գենետիկ է և փոխանցվում է սերնդե-սերունդ: Սպիտակուցների կառուցվածքի մասին ինֆորմացիան պարունակվում է Դ.Ն.Թ.-ի մեջ: Դ.Ն.Թ.-ի այն հատվածը, որը պարունակում է ինֆորմացիա կոնկրետ սպիտակուցի առաջնային կառուցվածքի մասին կոչվում է գենոմ: Սպիտակուցի սինթեզը սկսվում է տրանսկրիպցիոն Ռ.Ն.Թ.-ի «արտագրելու» պրոցեսն է, որը անհրաժեշտ է մի պարզ պատճառով՝ Դ.Ն.Թ.-ն գտնվում է բջջի կորիզում, իսկ սպիտակուցի սինթեզի պրոցեսը ընթանում է ցիտոպլազմայում՝ռիբոսոմների վրա: Տրանսկրիպցիան ընթանում է հետևալ փուլերով՝
Ընթերցեցի Նար Դոսի <<Ագահության սկիզբը>> պատմվածքը: Այն շատխորը իմաստ ունի, քանի որ ինչպես հուշում է պատմվածքի վերնագիրը, այդ իրավիճակից է սկսվել մարդկանց ագահությունը: Այս պատմվածքի մեջ Ադամը ցանկանում էր սահմանները ավելի ու ավելի մեծացնել ու նրան ոչինչ չէր բավարարում: Իր առաջին սխալը նրան ոչ մի բան չսովորեցրեց: Ադամը կատարեց առաջին սխալը` կերավ արգելված պտուղը և Աստված նրան պատժեց: Իսկ հետո այդ քանից հետո նա կատարեց իր երկրորդ սխալը, դարձավ ագահ և անկուշտ մարդ: Իզուր չեն ասում «Ագահությունը մարդուն կործանում է», «Ագահությունը սահման չունի» և «Մարդուն, հողից բացի, ոչ մի բան չի կշտացնի»: Այս երեք դարձվածքներն էլ համապատասխանում են այս պատմվածքին: Այս պատմվածքը մտածելու տեղիք է տալիս, որովհետև ես կարծում եմ մարդ պետք է ագահ չլինի և բավարարվի իր ունեցածով:
§12.Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:
Առաջադրվող հարցեր՝
1)Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական և այլն: 2) Ինչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանի աշխատանք կոչվում է փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, նրա մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը: 3) Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:
U=A/q
Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: 4) Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:
Մեկ Վոլտն այն լարումն , որի դեպքում շղթայի տվյալ տեղամասով մեկ կուլոն լեցք տեղափոխվելիս էլեկտրական դաշտը կատարում է մեկ ջոուլ աշխատանք:
Լարման գործածական միավորներ՝
կիլովոլտ, մեգավոլտ, միլիվոլտ 5) Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Շղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ: 6) Շղթայի տարրերի որ միացումն են անվանում զուգահեռ: Ինչպես է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի այն ծայրին, իսկ երկրորդը՝ մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ: Հետևաբար՝ վոլտաչափը շղթայի հետազոտվող տեղամասին միացվում է զուգահեռ: 7) Ինչպես են կապված տրված հաղորդչում հոսանքի ուժի և լարման արժեքները:
Տրված հաղորդչում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը: Հետևաբար՝ լարման և հոսանքի ուժի U/I հարաբերությունը կախված չէ ո՛չ լարումից և ո՛չ էլ հոսանքի ուժից:
8) Ինչպես է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրությունը:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն: 9) Ինչպիսին է տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքների և այդ հաղորդիչների դիմադրությունների կապը նույն լարման դեպքում:
Տարբեր հաղորդիչների համար այդ (հոսանքի ուժի և դիմադրության) կապը հակադարձ համեմատական է, որքան մեծ է դիմադրությունը այնքան ավելի փոքր է հոսաանքի ուժը: Հաղորդչում լարման և հոսանքի ուժի հարաբերությունը որոշվում է միայն հաղորդչի հատկություններով: 10) Ինչպես է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրության միավորը՝ օհմ-ը:
Մեկ օհմն այն հաղորդչի դիմադրությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նար ծայրերին կիրառված է մեկ վոլտ լարում: 11) Ձևակերպեք Օհմ-ի օրենքը: Գրեք բանաձևը՝ հոսանքի ուժի, լարման:
Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է տեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրությանը:I= U/R ; U = RI
Կարդալ Է. Ղազարյանի Ֆիզիկա 9 դասագրքից՝ §11; §12 (էջ 37-43):
ՏԵՍԱԿԱՆ ՄԱՍ
Հիշենք. Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:
Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են նույն քանակի լիցքեր:
Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:
Լիցքավորված մասնիկների հենց այդպիսի ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և աշխատանք է կատարվում (այլ կերպ ասած՝ փակ շղթայի յուրաքանչյուր հաղորդչում, նրա մի ծայրց մյուսը լիցք տեղափոխելու ընթացքում էլ. դաշտը կատարում է աշխատանք): Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1կուլոն լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (կրճատ՝ Վ) ի պատիվ հոսանքի առաջին աղբյուր ստեղծող իտալացի ֆիզիկոս Ալեքսանդր Վոլտայի:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։
Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով: Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը չափենք ամպերաչափի օգնությամբ:
Վոլտաչափի պայմանական նշանն է `
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S
Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Լարումը չափող սարքը կոչվում է վոլտաչափ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:
2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:
3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:
4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:
5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:
Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը;
Ախուրյանը – (186կմ)սկիզբ է առնում Արփի լճից, Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Այս ջրամբարներում ամբարված ջրերն ամռանն օգտագործվում են ոռոգման նպատակով:
Մեծամորը -կարճ գետ է, Սկիզբ է առնում Մեծամոր լճից։
Քասաղը – Մեծամորից սկիզբ առնող բավականին խոշոր վտակ է։
Հրազդանը – ունի 141կմ երկարություն , սկիզբ է առնում Սևանա լճից։
Արփան– ունի 133կմ , ամռան ամիսներին գետը նպաստում է դաշտերի ոռոգմանը։ Նախիջևանի տարածքում տափվում է Արաքս գետը։
Որոտանը – ունի 178կմ, սկիզբ է առնում Խալխալճակից և հարակից աղբյուրներից։ Զանգեզուրի ամենամեծ գետն է։
Դեբեդը – ունի 178կմ, կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։ Ջրառատությամբ հանրապետությունում երկրորդն է։
Աղստևը– ունի 128կմ գետ որը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայից, հիմանակնում սնումը ձնհալաանձրևային է։
Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:
Քանի որ չունեն ելք դեպի ծով, ոչ խորն են ոչ էլ երկար:
Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:
ՀՀ տարածքում հաշվվում է մոտավորապես 9000 գետ և առվակ, որոնց երկարությունների գումարը ստացվում է մոտավորապես 23000 կմ, որն էլ նպաստում է գետաձորակային ցանցի բարձր խտությանը։ Գետերի սնման ներքին մեծ տարբերություններն են: ՀՀ գետերը սնվում են անձրևաջրերով, ձնահալոցքային, մեծ դեր ունեն նաև ստորերկրյա ջրերը հիմնականում Արաքս գետի համար։ Գետաջրերի փոքր կամ միջին հանքայնացումը։ Գետաջրերի փոքր պղտորությունը։
Թվարկել ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։
Նարեի ջրվեժ
Անվանումը պաշտոնական չէ։ Նարեի ջրվեժը գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:
Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:
Թռչկանի ջրվեժ
Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք․կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով: Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում՝ մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը, առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է:
Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում. Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը: Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:
****
Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։
Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։
Հարցաշար
Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։ Նրանք վիճում էին երեխաների հարցում:Մեկն ասում էր որ մյուսը գողացել է իր նորածին երեխային և տեղում դրել մահացածը:Իսկ մյուսը ասում էր որ իր երեխան կենդանի է առաջինինն է մահացած…
Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։ Նա ասում է, որ նորածին ողջ երեխային դանակով կտրեն երկու մասի և տան երկւո կանանց: Իսկական մայրը նախընտրում է երեխային տալ մյուս կնոջը, բայց հանկարծ չմասնատել, իսկ Ստախոսը ասում է ՝ այո կիսեք:
Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում, և ինչո՞ւ, պատմիր համառոտ: Սողոմոնի իշխանությունները տարիները նմանվում են դրախտի, քանի որ բոլորը երջանիկ էին, արդար և բարի:Այդ ամենը Սողոմոնը կարողացել էր կառուցել երազից ստացած իմաստնության շնորհիվ:Այդ իմասնությունը պարգեվ էր Աստծուց:
Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը: Սողոմոնի կայացրած որոշումը շատ խորամանկ էր ու նա չէր էլ պատրաստվում իսկապես կիսել երեխային երկու մասի: 3․ Կարդա Հիսուսի երեք առակները, կատարի՛ր առաջադրանքները:
Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին: Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին: Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք: Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին: Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց: Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին: Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»: Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց: Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»: Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»: Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն: Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»: Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ: Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
Առաջադրանքներ.
Առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Զնա — ըզնա, պտղոյ — պտղո, զծառայս — ըզծառայս, իւր — յուր, Յետոյ — հետո, յորդւոյ — հորդվա, յորժամ — հորժամ, զչարսն — ըզչարս, զպտուղս ի ժամու իւրեանց — ըզպտուղս ի ժամու յուրյանց
Փոխադրի՛ր տեքստը աշխարհաբար:
1)Մի տանուտեր այգի տնկեց, պատեց այն ցանկապատով, նրանում փորեց հնձան և աշտարակ պատրաստեց։ Այգին հանձնեց մշակներին և գնաց օտար երկրներ։ Երբ եկավ պտուղը հավաքելու ժամանակը, ուղարկեց իր ծառաներին մշակների մոտ, որպեսզի մշակներից բերեն բերքը։ Մշակները ծառաներից մի մասին տանջեցին, մի մասին սպանեցին, ոմանց էլ քարկոծեցին։ Նա կրկին ուղարկեց ծառաներ՝ այս անգամ ավելի շատ, սակայն նրանք կրկին նույն կերպ վարվեցին ծառաների հետ։ Հետո ուղարկեց իր որդուն և մտածեց, որ նրանից կամաչեն և նման կերպ չեն վարվի։ Մշակները երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին «Նրա ժառանգին էլ սպանենք, ժառանգությանը տիրանանք»։ Նրանք որդուն հանեցին այգուց և սպանեցին։ Այդ ժամանակ տերն ի°նչ ասաց մշակներին։ Նրանց ասաց. «Չարը չարով կորցրեք» և այգին տվեց այլ մշակների, որպեսզի նրանք ժամանակին տան բերքը։
2) Այդ ժամանակ երկնքի արքայությունը նմանվում է տասը կույսերի, ովքեր վերցրել էին իրենց լապտերները ելնելու փեսային և հարսին ընդառաջ: Նրանցից հինգը հիմարներ էին, հինգը իմաստուն: Հիմարները վերցրեցին լապտերները և իրենց ձեթը չլցրեցին: Իսկ իմաստունները վերցրեցին և ձեթն ամաններով և իրենց լապտերները: և մինչև փեսան կգար, նիրհեցին և քուն մտան: Գիշերվա կեսին ձայն լսվեց «Ահա փեսան գալիս է, նրան ընդառաջ եկեք»: Այդ ժամանակ բոլոր կույսերը մոտեցան, պատրաստեցին իրենց լապտերները: Հիմարներն ասացին իմաստուններին. «Տվեք մեզ ձեր յուղից, որովհետև մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականեցնի, գնացեք վաճառականների մոտ և գնեք»: Երբ նրանք գնացին գնելու եկավ փեսան և պատրաստները մտան նրա մոտ հարսանիք և դուռը փակեցին: Հետո եկան մյուսները և ասացին «Տեր Տեր բացիր մտնենք ներս» նա պատասխանեց և ասաց «Ասում եմ ձեզ, որ չգիտեմ ձեզ: Արթուն մնացեք, որովհետև գիտեք ոչ օրը, ոչ ժամը»
3) Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն։
Մեկնաբանի՛ր ընտրածդ առակը: 2) Այս առակի իմաստն այն էր, որ հիմարը ավելի շատ է տուժում, քան իմաստունը: Դժվար իրավիճակում հիմարները միշտ օգնության է կանչում իմաստուններին, բայց միշտ չէ որ իմաստունները կարողանում են օգնել նրանց: Ուստի հիմարները ոչ թե պետք է հույները դնեն ուրիշների վրա՝ այլ պետք է ավելի զգոն լինեն:
Վարժ. 188 ա){(x-3)^2>0 {(x-2)(x-5)<0 -1{(-1-3)^2=18>0 -1{(-1-2)(-1-5)=-3(-6)=18>0 լուծում չէ 1{(1-3)^=4>0 1{(1-2)(1-5)=(-1)(-4)=4>0 լուծում չէ 0{(0-3)^2=9>0 0{(0-2)(0-5)=(-2)(-5)=10>0 լուծում չէ 2{(2-3)^2=1>0 2{(2-2)(2-5)=0(-3)=0=0 լուծում չէ
բ){(x+4)(x-4)>0 {(x+5)^2>0 -1{(-1+4)(-1-4)=3(-5)=-15<0 -1{(-1+5) լուծում չէ 1{(1+4)(1-4)=5(-3)=-15<0 1{(1+5)^2=25>0 լուծում չէ 0{(0+4)(0-4)=4(-4)=-16<0 0{(0+5)^2=25>0 լուծում չէ 2{(2+4)(2-4)=6(-2)=-12<0 2{(2+5)^2=14>0 լուծում չէ
գ){x^2-3x+5>0 {1/x-4<2 -1{-1^2-3(-1)+5=9>0 -1{1/-1-4=-5<2 լուծում է 1{1-3(1)+5=3>0 1{1/1-4=1/-3<2 լուծում է 0{0^2-3*0+5=5>0 0{1/0-4=1/-4<2 լուծում է 2{2^2-3*2+5=6<0 2{1/2-4=1/-2<2 լուծում է
դ){x+4/x>0 {x^2-6x-8<0 -1{-1+4/1=-3<0 -1{-1^2-6*(-1)-8=-1<0 լուծում չէ 1{1+4/1=5>0 1{1^2-6*1-8=-13<0 լուծում է 0{0+4/0=0=0 0{0^2-6*0-8=-8<0 լուծում չէ 2{2+4/2=3>0 2{2^2-6*2-8=-8-8=-16<0 լուծում է
Վարժ. 189 ա)[x^2+1<0 [2x^2-x>0 2[2^2+1=5>0 2{2*2^2-8=6>0 լուծում չէ -1[-1^2+1=2>0 -1[2*(-1)^2-(-1)<0 լուծում չէ 1/3[0.3^2+1=1.09>0 1/3[2*0.3^2-0.3=-0.12<0 լուծում չէ 4[4^2+1=17>0 4[2*4^2-4=28>0 լուծում չէ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: «Գիշերային ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ, քանի որ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ը: Գիշերային ժամերին գործող ժամանցի և զվարճանքի վայրերը՝ ռեստորաններ, դիսկոտեկներ, սրճարաններ և այլն, պարտավոր են հարգել այդ սահմանափակման պահանջը և չխանգարել մարդկանց գիշերային հանգիստը։
1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`
առաջացնում են նախազգուշացում:
2. Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Օրենքին չպահպանելու համար տույժեր
Տարբեր շրջանների օրենքը նախատեսում է պատիժ `սխալ ժամանակ աղմուկի մակարդակը գերազանցելու համար` տուգանքի տեսքով `3500-ից 21000 ՀՀ դրամ: Տուգանքի ճշգրիտ չափը կարելի է գտնել բնակության վայրում: