Рубрика: Հայոց Լեզու 9

Գործնական Աշխատանք

1․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:

Միամորիկ~մոր միակ զավակը
քանքար~ոսկե կամ արծաթե մետաղադրամ
քենակալ~անուսին
մաքառել~պայքարել
անտունի~ժողովրդական երգի տեսակ
դրվատել~գովել
մախաղ~փոքրիկ տոպրակ որի մեջլցնում են ուտելիքի պաշար

2․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել դրդել մի արարքի
թևերը փռել պաշտպանել
աստծու կրակ չարաճճի
արյունը ջուր դառնալ խիստ վախենալ
առաջին ջութակ գլխավոր դեմք
3․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)
թրաշուշան~թուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան(արմատ)
դաշունահարված~դաշույն(արմատ)+ա(հոդակապ)+հարել(արմատ)+ված(ածանց)
պարագիծ~պար(ածանց)+ա(հոդակապ)+գիծ(արմատ)
շքերթ~շուք(արմատ)+երթ(արմատ)
տնանկ~տուն(արմատ)+անկ(ածանց)
տնտեսուհի~տուն(արմատ)+տես(արմատ)+ուհի(ածանց)
հարսնացու~հարսն(արմատ)+ացու(ածանց)
ջրամբար~ջուր(արմատ)+ամբար(արմատ)

4․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր․
բարձրագագաթ -լեռնագագաթ, սրագագաթ
քաղցրաձայն — բաղաձայն, բարձրաձայն
վսեմաշուք- գեղաշուք, ոսկեշուք
տիրակալ- տնակալ, կալվածակալ
վճռաբեկ-սրտաբեկ, հոգնաբեկ
սառնաղբյուր-պաղաղբյուր
վարկանիշ- էջանիշ, բարձրանիշ
դալկադեմ- գորշադեմ, խոժոռադեմ
ցատկահարթակ~ բեմահարթակ, սարահարթակ
հոռետես-տնտես, ականատես
Բաղադրյալ բառերը լինում են բարդ, ածանցավոր և բարդածանցավոր

5․ Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բաղադրյալ բառ:
Սենյակ, հյուր, խաղ ~ հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ
Ձյուն, ծաղիկ, շատ ~ ձնծաղւկ, ծաղկաշատ, ձյունաշատ
Սեր, ընկեր, զրույց ~ զրուցասեր, ընկերասեր, զրուցընկեր
Գիծ, ուղիղ, անկյուն ~ ուղղանկյուն, ուղղագիծ, անկյունագիծ
Երգ, պար, խումբ , պարախումբ, երախումբ, պարերգ
Քաղաք, պետ, գյուղ ~ գյուղապետ, քաղաքապետ, քաղաքագյուղ

6․ Տրված են նախադասություններ․

  1. Կետադրի՛ր նախադասությունները, մեկնաբանի՛ր։
  2. Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։
    ձայներ, թշնամիներ, տներ, քարաժայռեր, մարդիկ, կանայք:
  3. Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։
  4. Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։
  5. Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։
  6. Նախադասություններում գտիր և ընդգծիր կապերն ու կապական բառերը։
  7. Գտիր նախադասություններում մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։
  8. Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված՝ նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար ներկա։

1.Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից նայեցին նրանց կողմը։

  1. Նրան թվաց օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
  2. Բասուտա գետի մյուս ափին քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։
  3. Խսիրի վրա պառկեց նաև կինը ծածկելով փոքրիկ տղային։
  4. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր հիշեցնելով մի հին երգ։
  5. Հասկացրու թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։
  6. Հիշենք Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։
  7. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։
  8. Հովտում երևում էր Գաբրիելի պապի առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։
  9. Ամենագեղեցիկ իրը առօրեական դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից։
Рубрика: Հայոց Լեզու 9

Առաջադրանք

• Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
• Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։
Ստորոգյալի տեսակները

• Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
• Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
• Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։
Օր.` Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը՝ շուկա։

Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։
Օր.՝

• Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
• Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։
Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

 Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
Ենթակա — խոսակցությունն
Բաղադրյալ ստորոգյալ — հաճելի էր

• Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
Ենթակա — մարդիկ ու մեքենաները
Բաղադրյալ ստորոգյալ — անցուդարձ էին անում

• Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
Ենթակա~անտառ
Բաղադրյալ ստորոգյալ~ գեղեցիկ էր թվում
• Այժմ անձրևում է։
Պարզ ատորոգյալ — անձրևում է
• Վերջապես խախտվեց լռությունը։
Պարզ ստորոգյալ ~ խախտվեց
Ենթակա — լռություն
• Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
Ենթակա — անձրև, զինվորների
պարզ ստորոգյալ — թակում էր
• Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
պարզ ստորոգյալ ~ լսվում էին
• Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
ճրագ~ենթակա
լուսավորում~բաղադրյալ ստորոգյալ

• Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
ռուբեն~ենթակա
նեղանում էր~պարզ ստորոգյալ
• Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
դա~ենթակա
կին էր~բաղադրյալ ստորոգյալ


  1. Շարահյուսություն-նախադասություն, նախադասության կառուցվածք, բառակապակցություններ, բառերի տեղը և դերը նախադասության մեջ՝ նախադասության անդամներ։
  2. Բառերի կապակցման եղանակները՝
    • Առդրություն. Շունը շատ բարի է մարդկանցից։ Շունը բարի է շատ մարդկանցից։ Բառակապակցություն է կազմում այն բառի հետ, որի կողքին դրված է։
    • Խնդրառություն. Բացի Արմենից՝ բոլորը համաձայն են ինձ հետ։ Սովորողներն իրենք են ջրում ծառերը։ Որոշակի բառ՝ կապ, կամ որոշակի սեռի բայ, պահանջում է որոշակի հոլովով ուրիշ բառ բառակապակցություն կազմելու համար։
    • Համաձայնություն. Արևն ու Լուսինը երկնային մարմիններ են։ Խոսողները հանկարծ լռեցին։ Արտավազդը՝ հայոց արքան, պիեսներ էր գրում և բեմադրում էր դրանք։ Բառակապակցության բաղադրիչները համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով (որտեղ որը հարկավոր է)։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։
  3. Տեքստից գտիր.
    • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
    բարդ իմաստասեր
    ածանցավոր գեղեցկություն
    բարդածանցավոր նախասահմանված
    • երեք հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
    խփեց ~ խփել
    վերցրեց ~ վերցնել
    երկնքից ~ երկինք
    • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
    խփեց
    մթության
    մշուշ
    • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.
    գիշերվա, մարդիկ, դռան
    • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
    • գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.
    • գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։
    Տեքստ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան նախասահմանված ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուն տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։


1․ Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր՝ ինչքան կարող ես։
2․ Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստ
Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փե-կին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հոր-ացած անձրևի աղմուկը։ Ջրհոր-անից թափվում էր պ-տոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թ-պոտ գիշեր է և անձրև է գալիս կամ էլ պար-կա գիշեր է գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ինչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկար- դռան հետևից ինքը կամաց կանչեր Ես եմ նանի դուռը բաց։ Տիկինն զգաց որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը դողդոջ-ն ձեռքերը կր-քին ակնդետ նյում էր ականակի- խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը կտեսներ այնպիսի հայա-ք այնպիսի աչքեր որ կմոռանար ցնոր-ը։ Բայց նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց լսեց շան խուլ կա-կանձ և ասաց
Ինչքան միանման են հաչում շները…


Կետադրիր տրված նախադասությունները․

  1. Հետադաս որոշիչ
    • Հեծվորը Կոստան աղան էր սպիտաիկ ձիու վրա։
    • Վեց շուն ուներ մեկը մյուսից կատաղի։
    • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։
    • Հեծյալները կիսամերկ կմաղքացած օրորվում էին թամբի վրա։
    • Նա գեղեցիկ մի այր էր թախծալի աչքերով։
    • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ մոտ հիսուն տարեկան։
    • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան բնական պարիսպներով գոտևորված։
    • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները հուժկու մարմիններով։
    • Պճնասեր կանայք հագնված ամենավերջին նորածևությամբ սեթևեթում էին։
    • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։
  2. Հեռացված հատկացուցիչ

• Դառը մտորումները բզկտում էին սպարապետի ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
• Արսենը ամենևին չէր նկատում կնոջ արտասուքով ողողված աչքերը։
• Արևի շողերը ցրում էին թուխպի բրդի քուլաներին նմանվող ծվենները։
• Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
• Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
• Հայացքը չէր կտրում լեռների տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

  1. Բացահայտիչ

• Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում բարձրադիր այդ երկրում։
• Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ ուռիների տակ։
• Հենց հաջորդ կիրակի առավոտ կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։
• Մենք քո խոնարհ ծառաներս յոթ եղբայր ենք։
• Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը որպես հիշատակ։
• Քաղաքն ուներ երկու անուն Գորիս և Կյորես։
• Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում ոչ գիր ոչ խաչ։
• Այդ ժխորից մարդկանց ու անասունների կանչերից ազատ էր Պասաժը։
• Ահա երևաց ինքը քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
• Ո՞ւր էիր երեկ ամբողջ օրը։
• Դիմացը փողոցում էլեկտրական խոշորլամպկար։
Միանգամէլշատտարիներառաջճռնչացայգուդուռը։

Ձեռքովնշանէրանումդեպիներքևդեպիգետիարմունկը։

Ներքևըձորումթառելենմիքանիտներ։

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Չարենցի հետ

Մարտի 1-13 «Եղիշե Չարենց»  նախագիծը

Նպատակը

  • կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
  • ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ
  • ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները

Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգության հետ
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

Արդյունքներ
Վերլուծություններ
Հետազոտական աշխատանք/Հետաքրքիր փաստեր
Կենսագրություն

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Եղիշե Չարենց կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», նա հանդես էր գալիս Չարենց գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան: Վախճանվել է 1937թ. նոյեմբերի 28-ին 40 տարեկանում:

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

10 փաստ Չարենցի մասին

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց:

3.1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու:Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

4.Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

5.1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:

6.Գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

7. Չարենցը շատ ընթերցասեր էր ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

8.Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.  — Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:

9. Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:

10.Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

Մեծերը Չարենցի մասին.

  • Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։ (Հրանտ Մաթևոսյան)
  • Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասա-հայ իրականության մեջ (Վահան Տերյան, 1919, Մոսկվա)
  • «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է՝ փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։ (Էդվարդ Ջրբաշյան)
  • Ինձ մինչև օրս էլ անհավանակն է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։ Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում… Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։ (Վահագն Դավթյան)
  • Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը։ (Վիլյամ Սարոյան)
Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Վերլուծություններ

Կարծես ես ճամփա եմ ընկել
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և՜ կին է, և՜ քույր, և՜ հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի —
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:
Բանաստեղծը զվարթ ճամփա է ընկել, գնում է մի անծանոթ էակի մոտ, որն իրեն և կին է, և քույր նաև հոգի: Եվ այդ էակի պատճառով, բանաստեղծի կյանքը հրաշք է ու տենդ:

Ինչ որ լավ է վառվում է ու վառվում
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Արևը կյանքի հիմքն ու իմաստն է, և թող միշտ արևը վառ մնա ու բոլորին ուրախություն պարգևի: Կարծում եմ բանաստեղծությունը կյանքում պայծառ լինելու մասին է, պետք է միշտ պայծառ լինել և դրական մտքեր ունենալ, որպեսզի բոլոր դժվար ու մութ պահերին դու քո պայծառ մտքեր ունենաս, և կարողանաս հեշտությամբ այդ դժվարություններից դուրս գալ:

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Տերյանական օրեր (նախագիծ)

Նպատակը

  • Տերյանի ստեղծագործությունների ընթերցում
  • Ծանոթություն Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին
  • Գեղագիտական ճաշակի ձևավորում ՝ ընթերցանության միջոցով
  • Հետազոտական- վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում

Խնդիրներ

  • Տերյանի ստեղծագործությունների տարածում
  • Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում
  • Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում.
    «Հայ գրականության գալիք օրը», «Հոգևոր Հայաստան»)
    Տեսակետդ գրիր Տերյանի հոդվածների մասին։

Արդյունքներ
Սենտիմենտալ երգ (վերլուծություն)
Հրաժեշտի գազել (վերլուծություն)
Հետազոտական Աշխատանք/ Կենսագրություն

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Թումանյանի 3 իրերը

1. Ճապոնական ջեռակները

Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

2. Քառյակների տուփն ու թախտը

Ընդամենը մի քանի տողում կյանքի ողջ փիլիսոփայությունն արտահայտած գրողն իր քառյակները ստեղծում էր թախտին պառկած: Թումանյանի «հոգու կենսագրությունները» ծնվեցին բանաստեղծի կյանքի վերջին տարիներին: Հիվանդ էր, թույլ էր զգում իրեն, ինչի համար էլ գրում էր պառկած: Կողքին միշտ թուղթ ու մատիտ կար, որպեսզի մուսան «կողքով չանցներ»: Ողջ գիշերը գրում էր, իսկ պատին հատուկ քառյակների համար տուփն էր փակցված, ուր հայտնվում էին «նորածինները»:

3. Արծաթյա նոթատետրը

Թումանյանի 50-ամյակը տանն առանձնապես չնշեցին: Հենց սկզբից էր հրաժարվել: Ուրախությունների տրամադրություն չուներ՝ ընտանեկան կորուստների պատճառով: Թումանյանի տանը չնշվեց հոբելյանը, սակայն ժողովուրդը չէր մոռացել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը. տոնական միջոցառումներ եղան տարբեր վայրերում: Այդ օրերին Թումանյանին իրենց մոտ են հրավիրում նաեւ Լոռեցիների հայրենակցական միության անդամները: «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»,- ասում է Թումանյանը: Բանաստեղծի կրտսեր դուստրը՝ Թամարը, արձագանքում է. «Ամենամեծ լոռեցին ես, ուրեմն ամենամեծ շաշն ես»: Այդ օրվանից, բացի դստեր հուշերից, կա եւս մեկ վկա: Միության անդամները Թումանյանին էին նվիրել արծաթյա նոթատետր՝ վրան փորագրված «Հայրենի Լոռու անզուգական երգիչ, սիրելի Հովհաննես Թումանյանին»:

Աղբյուր

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Հովհաննես Թումանյանի կենսագրությունը

Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին) Լոռվա Դսեղ գյուղում:
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923թվականի մարտի 23-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Տոհմ

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936), ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916):

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Վահան Տերյան կենսագրություն

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում (1885 թվականին)՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն:
1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1916 թվականին երևում են Վահանի թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ 
1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։