Рубрика: Պատմություն 9

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի
ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավարը դարձավ 1985 թ.
մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» բառերը դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների ռազմավարության հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»: 1988 թ. հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար «սոցիալիստական», սակայն հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա:

Рубрика: Պատմություն 9

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1) Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1939-1945թթ․

Հայրենական մեծ պատերազմ՝ 1941-1945թթ․

2) Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

Խորհրդային Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: 1942 թվականի հոկտեմբերից, Երևանի է վակուցված գործարաններից մեկում ինքնաթիռներ էին նորոքում և ինքնաթիռի տարբեր մասեր էին արտադրում։ Պատերազմի վերջում, գործարանը սկսեց մեկ այլ ՝ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվում և ուղարկվում էին ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր կաուչուկ, պղինձ և կարբիդ։

3) Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Մոտ 600.000 հայ մասնակցել է:

4) Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Այսպես, օրինակ՝ Ուկրաինայում գերմանական զորքերի դեմ մարտնչել է 100 հոգուց բաղկացած «Հաղթանակ» ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի հրամանատարությամբ, և 250 հայերից բաղկացած «Անաստաս Միկոյանի անվան ջոկատը»՝ Արամայիս Հովսեփյանի հրամանատարությամբ։ 80 հայերից էր բաղկացած Լենինգրադի և Կալինինի մարզերում գործող պարտիզանական 41-րդ ջոկատը՝ Արտեմ Սաղումյանի գլխավորությամբ։

5) Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Հովհանես Բաղրամյանը ստացավ ԽՍՀՄ հերոսի կրկնակի կոչում: Հերոսի կոչում ստացավ նաև Ծովակալ Իսահովը:

6) Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը՝ 119 հայաստանցու։

7) Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
1943 թվականին ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։

8) Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
Ծովակալ Իսակով
Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, զինհրամանատար, գիտնական, գրող։ Մեծ դեր է ունեցել Խորհրդային նավատորմի՝ հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում։ Ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին Կարսի մարզի Հաջիշեն գյուղում՝ երկաթուղային բանվորի ընտանիքում։ 1944 թվականի մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի(ռազմածովային նավատորմի բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական կոչում և այդ կոչումը կրող անձը) կոչում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։

Դասարանական աշխատանք՝

<<Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>

Рубрика: Պատմություն 9

Սառը պատերազմ

Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ։ Ասպարեզից ժամանակավորապես հեռացան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան։ Մեծ Բրիտանիան Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց ԱՄՆ-ին։ Պատերազմի հետևանքով թուլացած Ֆրանսիան այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը։

Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։

Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ասիայում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։ Խորհրդային Միության նկատմամբ աճել էր եվրոպացիների հետաքրքրությունը, իսկ ԱՄՆ–ի մասին նրանց պատկերացումները խորհրդանշվում էին քաղաքակրթական կարևոր արժեքներով՝ ազատություն, սոցիալիստական արդարություն, ստեղծագործ աշխատանք։

ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը օգտագործեց այս կացությունը՝ նպաստելով Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների առաջացմանը։

Արևմտյան կապիտալիստական աշխարհում անվիճելի դարձած ԱՄՆ-ը չէր կարող համակերպվել ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության ծավալման հետ։ Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը չկարողացան պահպանել պատերազմի տարիներին ձևավորված համագործակցային հարաբերությունները։ Կրկին առաջին տեղ մղվեցին գաղափարախոսական և քաղաքական հակասությունները։ Դրանց խորքում ընկած էին երկու գերտերությունների համաշխարհային գերիշխանության հասնելու ձգտումները։

Рубрика: Պատմություն 9

9-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ հոկտեմբերի 11-15

Ներկայացրե՛ք Սևրի պայմանագիրը։

1920 թվականին Օգոստոսի 10-ին կնքվել է պայմանագիր, որը ամբողջությամբ ջաղջախել է Օսմանյան կայսրությունը:Այդ պայմանագրում մասնակցել են Ֆրանսիան, որը վերցրեց Օսմանյան Սիրիան և հարավային Անատոլիայի ամենամեծ քաղաքը՝ Հալեպը: Բրիտանական կայսրությունը, որը վերցրեց ողջ Օսմանյան Իրաքը: Իտալիական թագավորությունը, որը վերցրել է ողջ հարավային Անատոլիայի ծովափերը: Այս պայմանագրում նաև մասնակցել էին Հայաստանն ու Հունաստանը, որոնք օգտագործում էին իրենց վերջին ուժերը, որպեսզի ջահջախեն Մուստաաքեմալի բանակը թեկուզ ունենալով իրենց էթնիք հողերը: Ըստ պայմանագրի Օսմանյան Թուրքիան կորցնում է իր հողերի 70%-ը: Օսմանյան Թուրքիան պետք է փողհատուցում կատարի հաղթաց երկրներին: Օսմանյան Թուրքիան գտնվելու է Անտանտայի իշխանության տակ: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը այդ պայմանագրում ավելացրել է հատուկ կետ, որտեղ Հայաստանի կազմի մեջ է մտնում Վանը, Ղարսը, Էրզումը, Թրաբիզոնը, Արդվինը, Ալեկսանդրապոլը և այլ արևմտյան Հայաստանի քաղաքներ:

Ներկայացրե՛ք այն ճանապարհները, որոնցով Թուրքիան խուսափեց Սևրի պայմանագրի իրագործումից։

Այդ ժամանակ Մուստաաքեմալը, կամ ինչպես հայերն են նրան անվանում Աթաթուրքը սկսում է քաղաքացիների ակտիվ համախմբումը և փորձում է գտնել դաշնակիցներ: Նա սկսում է բանակցություներ վարել Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ Թուրքիան հաջողվեց կնքել սպիտակ խաղաղության պայմանագիրը, որտեղ Ֆրանսիան բռնազավթեց Սիրիան, իսկ Մեծ Բրիտանիան կամ Բրիտանական կայսրությունը բռնազավթեց Իրաքը: Թուրքիան սկսեց վարել դրական քաղաքականություն սովետական Ռուսաստանի հետ: Այդպիսով նրանք կիսեցին Հայաստանը արևելքի և արևմուտքի: Անկարայի ճակատամարտում թուրքական ամենահզոր զորամիավորումը ջախջախեց հունական բանակը և Անտատայի օգնությամբ նրանք ստիպեցին կնքել խաղաղության պայմանագիրը:

Рубрика: Պատմություն 9

Առաջադրանքների փաթեթ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1, 9-րդ դասարանի սովորողների համար

<<Արամ Մանուկյանի կենսագրական էջեր>>։ Ներկայացրե՛ք թեման հետևյալ ուղղություններով

  • Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ`ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ)։ Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը:

Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:

  • Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում

    Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն՝ Արամը լծվեց պետական շինարարության պատասխանատու և չափազանց դժվարին գործին, կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները: Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:
  • Առանձնացրե՛ք Արամ Մանուկյանի գործունեության ձեր համար առավել կարևոր դրվագները
    Արամ Մանուկյանը հայ ժողովրդի համար շատ կարևոր և նշանակալից գործունեություն է ծավալել: Բայց ես կցանկանամ նշել իր կարևոր գործերից, գործունեության դրվագներից այս մեկը: Արամ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին, որպեսզի մարդիկ կազմակերպվեն և պայքար մղեն թշնամու դեմ, վստահեն սեփական ուժերին և այդպիսով կանխեն թուրքական բանակի հարձակումը: Կարծում եմ, որ Արամ Մանուկյանի այս կոչը բավական նպաստել է հայերի հաղթանակին, քանի որ բավականին վաղ ժամանակներում հայերը վախեցել են թշնամուց, իսկ Արամ Մանուկյանի կոչով մինչ այսօր մենք ունենք հզոր բանակ: Կարծում եմ, իր կոչը ինչ-որ չափով նպաստել է հայ ժողովրդին: Ընդհանուր առմամբ Արամ Մանուկյանը շատ ու շատ կարևոր դրվագներ ունի իր կատարած գործունեության մեջ, որոնք նպաստել են ի օգուտ մեզ՝ հայերիս:

Ընթերցե՛ք հետևյալ թեմաները՝

  • ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր
  • Իշխանության մարմինների ստեղծում
  • Ազգային բանակի ստեղծում
Рубрика: Պատմություն 9

Առաջադրանքների փաթեթ, սեպտեմբերի 22-25

Զինանշան
1920-ի հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ակադեմիկոս Ա. Թամանյանի կազմած և նկարիչ Հ. Կոջոյանի գծած զինանաշանի գերբի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենք ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշիսյանների, Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Դրոշ
1990-ի օգոստոսի 24-ին Գերագույն Խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին օրենքը. իսկ 2006-ի հունիսի 15-ին Աժ-ն ընդունեց արդեն ՙՙՀայաստանի Հանրապետության դրոշի մասին՚՚ նոր օրենքը:
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Օրհներգ

«Մեր Հայրենիք» երգն ի սկզբանե օրհներգի կարգավիճակ չուներ: 1859-ի հունիսին Նալբանդյանը գրեց «Իտալացի աղջկա երգը», որը 1861-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրվեց Մոսկվայի հայկական «Հյուսիսափայլ» ամսագրում: Նալբանդյանը գովերգում է հայրենիքի ազատության համար մարտնչել պատրաստ իտալուհիներին’  նրանց որպես օրինակ բերելով սեփական հայրենակցուհիների համար:

1885-ի մարտի 15-ին թիֆլիսյան Արծրունի թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ «Իտալացի աղջկա երգի» համաշխարհային պրեմիերան:
Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգը հայտնի դարձավ հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք»: 1918-ի օգոստոսի 1-ին երգին վիճակված էր դառնալ Առաջին, իսկ 1991-ի հուլիսի 1-ին՝ Երրորդ Հանրապետության օրհներգը:

Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։
Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։

Рубрика: Պատմություն 9

Պատմություն

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։
    Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից
  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը
    ոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․
  • Սոցիալիզմը տնտեսական և քաղաքական համակարգ է, ըստ որի հարստություն ստեղծելը, տեղափոխելը և առևտրի միջոցները պետք է վերահսկվեն աշխատավոր մարդկանց կողմից։ Սոցիալիզմի նպատակը սոցիալական արդարություն հաստատելն է։

    Միապետությունը կառավարման մի ձև է, որում ընդհանուր ինքնիշխանությունը ներդրվում է մեկ անձի մեջ, պետության ղեկավարը, որը կոչվում է միապետ, որը պաշտոնը պահում է մինչև մահ կամ հափշտակություն: Միապետները սովորաբար երկուսն էլ պահում և հասնում են իրենց դիրքերին ժառանգական իրավահաջորդության իրավունքով (օրինակ ՝ նրանք կապված էին նախորդ թագավորի հետ, հաճախ ՝ որդին կամ դուստրը), չնայած եղել են ընտրովի միապետություններ, որտեղ ընտրվելուց հետո միապետը զբաղեցնում է պաշտոնը. պապությունը երբեմն կոչվում է ընտրովի միապետություն:
  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս
    Քաղաքացիական պատերազմում հաղթեցին բոլշևիկները
  • Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում