Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Էլբա կղզի

Իր տապալումից հետո Նապոլեոնը արտագաղթվեց Էլբա։ Հանդիսանալով երրորդը իր չափանիշներով ՝ Իտալիաի կղզիներից (Սիցիլիայի և Սարդինիայից հետո), այն գտնվեց շատ փոքր մի մարդու համար, ում ոտքերի տակ փռված էր Եվրոպան։ Ի շնորհիվ երկաթի հարուստ ավանդների, Էլբա կղզին լավ ուսումնասիրված էր դեռ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։ 19 դարի սկզբում Էլբան պատկանում էր Ֆռանսիաին, դրա համար իշխանությունից հեռացված Նապոլեոնը փաստացի դարձավ կղզու տերը։ Լինելով շատ գործունյա մարդ, նախկին կայսրը հասցրեց իր այստեղ գտնվելու ընթացքում անցկացնել մի քանի տնտեսական հեղափոխումներ՝ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ներկայումս Էլբա կղզին Իտալիաի հայտնի հանգստյան վայրերից է։ Բացի գեղեցիկ ծովափներից, այն հայտնի է իր գինիներով։ Իսկ Նապոլեոնին այստեղ նվիրել են երկու թանգարան։
.

 

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Առակ։ Աշխարհի քարտեզը և ճիշտ մարդը

 

Մի անձրևոտ, գորշ օր Պետ անունով մի տղա տեղը չէր գտնում և պտտվում էր իր հոր շուրջը՝ խանգարելով նրան պատրաստվել զեկույցի։ Երբ հոր համբերությունը սպառվեց, նա թղթերի կույտից հանեց մի հին ամսագիր, այնտեղից պոկեց մի մեծ գունեղ թուղթ աշխարհի քատեզով, բաժանեց այն հազարավոր մանր կտորների և հանձնեց որդուն ասելով․

— Պետ այս կտորներով կրկին քարտեզ հավաքիր, իսկ ես դրա համար պաղպաղակի գումար կտամ։ Թվում էր անգամ մեծ մարդու համար դա աշխատանք կլինի ոչ հինգ րոպեի համար, մանավանդ փոքրիկ Պետի համար։ Ինչպիսին էր հոր զարմանքը, երբ որդին թակեց նրա դուռը տաս րոպե հետո կատարված աշխատանքով․

— Ինչպե՞ս քեզ հաջողվեց այդքան արագ կատարել հանձնարարությունը, — հարցրեց հայրը․

— Դա այդքան դժվար չէր, — պատասխանեց Պետը, — ուղղակի էջի մյուս կողմում կար մարդու մեծ նկար։ Ես շրջեցի քարտեզի նկարների կտորները հակառակ կողմը, հավաքեցի մարդու կերպարը և նորից շրջեցի թուղթը և ստացա ճիշտ հավաքված աշխարհի քարտեզը։ Ես մտածեցի, որ եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի։ Հայրը ժպտաց և տվեց որդուն պաղպաղակի գումարը։

<<Եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի>>․ — մտածում էր հայրը, հասկանալով, որ զեկույցի վերնագիրը արդեն հաստատ կա։

 

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Վարպետը և անցորդը

Անտառում ապրում էին Վարպետը և աշակերտը։ Մի օր Վարպետը ասում է աշակերտին․ — <<Այսօր մենք կգնանք մարդկանց մոտ և կպատասխանենք նրանց հարցերին>>։ Եվ նրանք իջան սարերից, դուրս եկան ճանապարհի վրա, նստեցին ընդհատում և սկսեցին սպասել․․․ Շուտով մարդիկ եկան և հարցեր էին տալիս Վարպետին կյանքի իմաստի, տիեզերքի աշխարհակարքի մասին և այլն, բայց Վարպետը լռում էր։ Եվ երբ մթնեց և մարդիկ ցրվեցին, ճանապարհին հայտնվեց մի ճամփորդ, նա մոտեցավ Վարպետին և հարցրեց․ — Բարի մարդիկ ասացե՜ք, ոնց ես հասնեմ <<որևէ>> գյուղի․․․ և հանկարծ Վարպետը որոշեց ուղեկցել ճամփորդին և օգնել նրան տանել պայուսակները։ Երբ նրանք օգնեցին ճամփորդին, սկսեցին վերադառնալ իրենց սարերը։ Աշակերտը երկար գնում էր ու լռում, բայց հետո չհամբերեց և Վարպետին հարց տվեց․ — <<Վարպետ իսկ ինչո՞ւ, երբ այսօր քեզ մոտ մարդիկ էին գալիս և այդպիսի խելացի հարցեր էին տալիս դու լռում էիր, իսկ հերիք էր հանկարծ ինչ-որ անցորդ մոտենար և ճանապարհ հարցներ․․․ դու հանկարծ խոսեցիր, և դա էլ քիչ չէր անգամ որոշեցիր ուղեկցել նրան>>․․․ Եվ Վարպետը պատասխանեց․ — << Որովհետև ամբողջ օրվա ընթացքում դա միակ մարդն էր, ով գիտեր, թե ինչ էր ուզում>>․․․

 

 

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Վագրի սանձահարումը

 

Դա եղել է մի արևադարձային երկրում։ Աղջիկը բողոքում է մորը, որ նա վաղուց սիրահարված է մի տղայի, որը նրան բոխադարձաբար չի պատասխանում։ Նա հարցնում է մորը, թե ինչպես նվաճի նրան։ Եվ մայրը պատասղանում է․
— Դա լուծվող հարց է, բեր ինձ երեք մազ, բայց ոչ սովորական, պոկիր դրանք վագրի բեղերից և ես ցույց կտամ քեզ, թե ոնց կարողանաս նվաճել ցանկացած տղամարդու։
— Ի՞նչ ես ասում մայիկ, դա անհնարին է, — վախեցավ աղջիկը։
— Իսկ դու փորձիր, եթե դու դա անես տղան քոնը կդառնա։
Աղջիկը մտահոգվեց։ Հետո վերցրեց ոչխարի մսի կտոր և գնաց անտառ։ Նա երկար սպասեց։ Մսի հոտի վրա հայտնվեց վագրը։ Աղջիկը միսը գցեց նրան և փախավ։
Հաջորդ օրը նա նորից եկավ։ Սպասել երկար հարկ չեղավ, հայտնվեց վագրը և քցվեց աղջկա վրա։ Աղջիկը գցեց միսը, բայց չփախավ, մնաց տեսնի, թե ինչպես է նա ուտում։ Այդպես եղավ երրորդ և չորրորդ անգամ։ Յոթերորդ օրը տեսնելով նրան մսի հետ՝ վագրը պոչը խաղացրեց։ Եվ կինը հենց ձեռքից սկսեց նրան կերակրել։ Այդպես կրկնվում էր նորից և նորից։ Հերթական անգամ նորից ուտելով մսի կտորը՝ վագրը գլուխը դրեց աղջկա ծնկերին և անուշ ննջեց, իսկ աղջիկը մկրատով կտրեց երեք մազ նրա բեղերից։ Նա տանում է տուն և տալիս մորը։
— Ահա՛, — ասաց մայրը, — դու սանձեցիր այդպիսի վայրի գազանի, ինչիպիսն էր վագրը։ Հիմա գնա քո տղայի մոտ և սանձահարիր նրան․․․ Կամ խորամանկությամբ, կամ քնքշությամբ, կամ համբերատարությամբ՝ ինչպես կկարողանաս։ Եթե քեզ ենթարկվեց վագրը, դու կարող ես նվաճել ցանկացած տղամարդու։

 

Рубрика: Uncategorized

Մայրենի

28.02.2019

Դասարանում 

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — արծվի

ցաւեցոյց — ցավեցույց

զմեջք — ըզմեջք

իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անցեալ բառը ինքդ բացատրիր:

Անցած

2. Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

արի արքայն Արտաշէս, սեաւն գեղեցիկ, զարծուի սրաթեւ, օրիորդին ալանաց, զմէջք փափուկ

 

3. Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները  և փորձիր  բացատրել  դրանցգործածությունը:

շիկափոկ պարանն

շիկափոկ պարանն

 

օրիորդին ալանաց

փափուկ օրիորդին

 

Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

Արտաշեսը շատ վստահ էր իր արարքներում։ Նա քաջ էր և ֆիզիկապես ուժեղ։

Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է.

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Հովհ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը : 

  • Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից, ինչի՞ մասին սկսեցիր մտածել: 

Պետք չէ ամեն պատահած մարդուն վստահել ընկերությունը, պատահում է որ այդ մարդը մեծանալով սկսում է չսիրել և չհարգել այդ մարդուն:

  • Բնութագրի՛ր Նեսոյին , ինչպիսինն է ըստ քեզ, ինչպիսինն էր  հեղինակի հիշողություններում: 

Նեսոն անշնոհակալ անզնավորություն էր, խաբեբա և դավաճան: Չէ որ երբ Հովհանեսը նրան ձիու վարձից բացի նաև նվեր տվեց, Նեսոն մի հատ էլ թեյի փող ուզեց:

  • Քո կարծիքով ո՞ր հատվածն է կարևոր այս պատմվածքում. հիմնավորի՛ր ընտրությունդ:

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

  • Դասակարգման ի՞նչ օրինակ է ներկայացված այստեղ. ի՞նչ կարծիք ունես այդ մասին:
  • Ի՞նչ գործոնների ազդեցությամբ հեղինակի մանկության հուշերի Նեսոն փոխվեց: Ի՞նչն էր դրա պատճառը: 

 

  • Ի՞նչ խորհուրդ կտայիր Նեսոյին: 

Խորհուրդ կտայի, որ նա կարողանար գնահատել իր ունեցվածքը և նրա ընկերներին։Այլևս չխաբեր և գողություն չաներ։:

  • Գրի՛ր շարադրություն ,,Իսկական ընկերություն,, , ,,Իմ ընկերոջ պես..,, ,,Ընկերս իմ հիշողություններում կամ հետաքրքիր դրվագների մեր ընկերությունից,,  կամ այլ վերնագորվ ընկերության մասին: 

Իսկական ընկերությունը

Իմ կարծիքով իսկական ընկերությունը դա դժվար պահին միայնակ չթողնելը, պարտաճանաչ լինելը և հոգատարությունը։ Իմ ընկերները այդպիսին էին, բայց մի քանիսը ըդհանրապես այդպիսին չեն, և ես հասկացա որ ոչ բոլորն են իմ ընկերուհիները։ Երանի որ բոլոր ընկերները լինեն բարի, հոգատար և պարտաճանաչ։

Рубрика: Uncategorized

Մայրենի

27.02.2019
Դասարանում 
Փոխադրություն

Տնային աշխատանք
1. Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջինբաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Դեղնակտուց- կտցահարել(ու-ն սղվում է), կենսախինդ-խնդություն(ի-ն սղվում է),  կենսագիր-գրագիտություն (ի-ն սղվում է), քինախնդիր-խնդրահարույց(ի-ն սղվում է), ակնդետ-դիտարկել(ե-ն դառնում է ի):

Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:

  1. Կետերըփոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխանբաղադրյալ բառերով:

Մեր հանրապետություն (հանուր, պետ, ություն) թռչնաշխարի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական), միջերկրեյան (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպն (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժաչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր, բարի մտքով-բարեմիտ, վատ համբավ ունեցող-վատահամբավ, հեշտությամբ թեքվող-դյուրակուռ, խաժ աչքեր ունեցող-խաժակ, կյանքը սիրող-կենսասեր, հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ, կյանքով ուրախացող-կենսուրախ:

  1. Բառակապակցություններիիմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտքհղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասինգիտություն:

Մանր նկարներ անող-մանրանակարիչ, թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան, գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական, միտք հղանալը-մտահաղացում, արդյունք ունեցող-արթյունավետ, աշխատանքը սիրելը-աշխատասեր, հավասար կշիռ ունենալը-հավասա, բառերի մասին գիտություն-բառագիտություն:

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

 

Դաշնամուրը և հեռուստացույցը

Դաշնամուր կարգավորողը կարգավորում էր գործիքը հոգեբուժարանի հանգստի սենյակում։
Սենյակ է մտնում մի տխամարդ և միացնում է հեռուստացույցը։ Գոռացող հեռուստացույցը խանգարում է կարգավորողին, որ աշխատի, բայց նա որոշում է չվիճել, այլ ուղղակի մոտենում է հեռուստացույցին և լուռ այն անջատում։ Տղամարդը զարմացած նայում է կարգավորողին և նորից միացնւոմ հեռուստացույցը։ Այդպես շարունակվում է մի քանի անգամ։ Առաջինը չի դիմանում կարգավորողը․
— Լսե՛ք, ես փորձում եմ կարգավորել դաշնամուրը և դրա համար ինձ լրություն է հարկավոր։ Այդ ժամանակ տղամարդը ծիծաղեց և ասաց․
— Ես հեռուստացույց վերանորոգող եմ և եկել եմ այն վերանորոգեմ։ Ես կարծեցի, որ դուք խելագառ եք և ուղղակի խփում եք ստեղներին։

 

Рубрика: Uncategorized

Մայրենի

26.02.2019
Դասարանում
Կարդալ և վերլուծել ,,Հին օրհնություն,, բանաստեղծությունը: 

Տնային աշխատանք
Նայե՛ք ,,Փարվանա,, բալադի հիման վրա նկարահանած մուլտֆիլմը: 
Կարդա՛ ,,Թագավորն ու չարչին,, բալլադը: 

  • Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
  • Բնութագրի՛ր շահին: 
  • Ի՞նչ գաղափար  է ներկայացված բալլադում: 
  • Գրի՛ր շարադրություն ..Ու միշտ, քանի որ կա… ,, վերնագրով: 

Քանի որ կա

Քանի որ կա իմ փոքրիկ եղբայրը ես ամեն օր խաղում եմ նրա հետ և փորձոււմ եմ նրան սովորացնել նոր խոսքերի և այլն: Քանի որ կա իմ մեծ եղբայրը նա ինձ պաշտպանում է մեր դպրոցի չար երեխաներից որոնք ինձ միշտ նեղացնում են: Քանի որ կա իմ մայրիկը ես կարողանում եմ սովորել իմ սխալների վրա և նա օգնում է ինձ տնային առաջադրանքներըս կատարել: Քանի որ կա իմ հայրիկը ես կարող եմ ինձ ապահով զգալ,քանի որ հայրիկը մեզ պաշտանում է: Ես երջանիկ եմ, քանի որ կա իմ ընտանիքը:

Рубрика: Uncategorized

Մայրենի

25.02.2019
Դասարանում 
Տերն ու ծառան. քննարկում 

Նորից եկան էն հավքերը

Նորից եկան էն հավքերը
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային։
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան։
— Կանչե՛, հավիկը՛ս, կանչե՛
Կանչե՛, լավիկը՛ս, կանչե՛,
Կանչե՛, կանչիդ ես ղուրբան։

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ամառը կուգային։
Կարմիր կապա են հագել,
Կարմիր ճամփա են եկել,
Կարմիր վարդին ձեն կուտան։
Երգե՛, հավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, լավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, երգիդ ես ղուրբան։

Նորից եկան էն հավքերը,

Հեռվից եկան էն հավքերը,
Որ աշնանը կուգային
Դեղին կապա են հագել,
Դեղին ճամփա են եկել,
Ու խաշամին ման կուգան։

Խոսե՛, հավիկը՛ս, խոսե՛,
Խոսե՛, լավիկըս, խոսե՛,
Խոսե՛, խոսքիդ ես ղուրբան։

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ձմեռը կուգային։
Ճերմակ կապա են հագել,
Ճերմակ ճամփա են եկել,
Ճերմակ ձյունին ման կուգան։
Ձենե՛, հավիկը՛ս, ձենե՛,

Ձենե՛, լավիկը՛ս, ձենե՛,
Ձենե՛, ձենիդ ես ղուրբան։

Տնային աշխատանք

Կարդա՛ Հովհ. Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը:

Ի՞նչ է բալլադը, համացանցից գտի՛ր տեղեկություններ: 

Քնարական փոքրիկ վիպերգ, որի մեջ բանաստեղծը հաղորդում Է ոչ միայն իր հույզերն ու մտքերը, այլև դրանք առաջացնող դեպքերը՝ երևույթները և այլն:

Բալլադի հերոսներին բնութագրի՛ր, առանձնացրու նաև նրանց նկարագրող տողերը: 

Փարավանն մի շատ գեղեցիկ և ուրախ աղջիկ ուներ։
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Փարավան
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Ի՞նչի մասին է բալլադը: 

Բալլադը մի շատ գեղեցիկ արքայադուստրի ասին էր։ Երբ բոլոր արքայազններըն եկան, որպիսի
գրավեին նրա սիրտը արքայադուստրն ասաց, որ ով բերի անմար կրակ նրա հետ էլ կամուսնանա։ Անցան տարիներ, բայց ոչ մի արքայզն չեկավ։ Արքայադուստրն այնքա տխրեց, որ սկսեց լացել։ Այնքան լացեց, որ ամբողջ քաղաքը լիջ դարձավ։
Բալլադից դուրս գրի՛ր համեմատություններ:

Բալլադից դուրս գրի՛ր համեմատություններ:

Առանձնացրու քեզ դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր ընտրությունդ: 

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Ինձ դուր եկավ այս ամսը, որովհեև իմ կարծիքով այս հատվածը նման է ինչ-որ երգի հատվածի և նրա մեջ կար աշխուժություն։

Բալլադի առաջին հատվածը սովորի՛ր անգիր:

Рубрика: Uncategorized

Մայրենի

Դասարանում 
Քննարկում ՝ Թմկաբերդի առումը:
Թումանյանի մասին կենսագրական տեղեկությունների որոնում, ընթերցում: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ,,Տերն ու ծառան,, հեքիաթը:
Բնութագրի՛ր կերպարներին: Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:
Նայի՛ր հեքաթի սյուժեով նակարահանված ֆիլմը, գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Կերպարների մասին

Ինձ ավելի դուր եկավ փոքր եղբայրը, որովհետև նա շատ խելացի էր և խորամանկ իսկ մեծ եղբայրը շատ միամիտ էր:

Ֆիլմի մասին

Ֆիլմը շատ հետաքրքիր էր և շատ ծիծաղալու: Ինձ ֆիլմի մեջ դուր չեկավ այն, որ ֆիլմը սև և սպիտակ էր: