Рубрика: Uncategorized

Մաթեմատիկա

05/03/19

Գրել տասնորդական կոտորակի տեսքով`
11,33 = 1133/100
0,988 = 988/1000
1,324 = 1324/1000
0,007 = 7/100
59,0007 = 590007/10000
0,4670 = 4670/1000
45,743 = 45743/1000
Տասնորդական կոտորակը ներկայացնել դիրքային գրառման տեսքով`
35/100 = 0,35
135/100 = 0,135
55/1000 = 00,55
453/10 = 45,3
567/10000 = 000,0567
45/10 = 4,5

Рубрика: Uncategorized

Մայրենի

Դասարանում 
,,Իմ ընկեր Նեսոն,, քննարկում 
1. Տրված բառերի ուղիղ ձևերը գրի՛ր և փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբի բառաձևերիտարբերությանը:

Ա. Կատվի — կատու

տղայի — տղա

աքլորի — աքլոր

մարդու — մարդ

ամուսնու — ամուսին

բալենու — բալենի

ձկան — ձուկ

գառան — գառ

ամսվա — ամիս

ամառվա — ամառ

սկեսրոջ — սկեսուր

դասընկերոջ — դասընկեր

Սահակենց — Սահակենք

մարդկանց — մարդիկ

աղջկա — աղջիկ

սիրո — սեր

Բ. Մոր — մայրիկ

եղբոր — եղբայր

տան — տուն

ձյան — ձյուն

անկյան — անկյուն

քաջության — քաջություն

գիտության — գիտություն

արյան — արյուն

անվան — անուն

դստեր — դուստր

2.Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:

Ծով — ես սիրում եմ մանգալ ծովափով։

ճանապարհ — ես միշտ վազում եմ քարքարոտ ճանապարհով։

մեքենա — Ես գնում էի ճամբորդության շատ մեծ և գեղեցիկ մեքենայով:

Տնային աշխատանք

  1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ — ժողովուրդ

հավաքված մարդիկ — բազմություն

ամբողջ աշխարհում ապրող մարդիկ — մարդկություն

նույնազգությանը պատկանող բոլոր մարդիկ — ազգ:

  1. Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:

Օրինակ՝

Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել):

— Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:

Կռունկների երամը (թռչել) — Կռունկների երամը թռչում էր:

Զորքը (տեղավորվել) դաշտում — Զորքը տեղավորվել էր դաշտում:

Ժողովուրդը (լսել) հռետորին — Ժողովուրդը լսում էր հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել) — Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում:

Ավագանին (ողջունել) օտարականին — Ավագանին ողջունում էր օտարականին:

Հոտն (իջնել) սարից — Հոտն իջնում էր սարից:

ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից — ժողովուրդը գոհ է լինում այդ որոշումից:

Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել) — Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ էր սպասում:

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

Վաղուց … (է, են) հեռացել այն երամը, … (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:

Դրսում աղմկում էր ամբոխը, … (որը, որոնք) ուզում … (էր, էին) տեսնել դատապարտյալին:

Բազմությունը խուլ գվվում էր: … (Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված… (էր, էին):

Հոտը, … (որին, որոնց) էլ չէր տեսնելու, … (մնաց, մնացին) սարի հետևում:

Մարդկությունը պիտի … (մտածի,մտածեն), որ … (իր. իրենց) ապագան կվտանգվի, եթեշարունակի անփութորեն փչացել բնությունը:

4.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր տրվածգոյականները:

Գնդակ, արկղ, ջուր, քար, կույտ, բուն, բույն:

Տղան ոտքը զգուշորեն մոտեցրեց (ինչի՞ն) գնդակին, արկղին, ջրին, քարին, կույտին, բունին, բույնին:

Рубрика: Uncategorized

Մայրենի

Դասարանում 
Անհատական նախագծերի ներկայացում 

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
1. Բացատրի՛ր վերնագիրը:
Բանաստեղծության հեղինակը այսպես վերնագրելով նկատի ուներ  իր ամբողջ կյանքի երգը։ Սա իր կյանքի երգն է, դրա համար էլ նա այսպես է վերնագրել բանաստեղծությունը։
2. Ի՞նչ գանձերի մասին է ասում Թումանյանը: /Գանձեր ունեմ անտակ, անծեր/:
Թումանյանը խոսում է իր կյանքում ձեռք բերած խորհուրդների և արարքների մասին։ Դրանք նրա գանձերն ու հարստությունն են։
3. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը, ի՞նչ գաղափար է ներկայացված:
Բանաստեղծության իմաստը կյանքը բարի գործերով ապրելու, վայելելու և միշտ ուրախ լինելու մասին է։
Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Գոնդոլաների երթևեկության կանունները Վենետիկում 

Վենետիկը  – հայտնի քաղաք է ջրի վրա ՝ սիրահարների և ռոմանտիկների տեղ։ Քաղաք, որի փոքր փողոցներում դուք չեք տեսնի ոչ մի մեքենա (բացառությամբ մի քանի շրջանների): Վենետիկի ամբողջ երթևեկությունը գտնվում է ջրային փոխադրամիջոցների իշխանության տակ ` նավակներ, գոնդոլաներ և այլ։ Թվում է թե նրանք քաոսաբար են շրջում ալիքներով, բայց իրականում այստեղ կա խիստ կանոնակարգ։ Գոնդոլաների երթևեկության առաջին փորձը կատարվել է XVIII դարում։ Այդ ժամանակ նրանց թիվը գերազանցում էր 10000։ Նավերի այդպիսի մեծ քանակությունը խնդիրներ էր առաջացնում երթևեկության համար։ Ալիքներում պարբերաբար խցանումներ և միջադեպեր էին առաջանում։ Դրա համար Վենետիկի դոժը մտցրեց օրենք ՝ բոլոր գոնդոլաները պետք է լինեն սև գույնի և միաչափ – երկարությունը 11 մ, լայնությունը 1,4 մ։ Մեր ժամանակներում գոնդոլյան երթևեկության օրենքները ավելի խիստ են։ Առաջին հերթին որպեսզի իրավունք ստանալ կառավարել գոնդոլան, պետք է սովորել հատուք դասընթացներում 9 ամիս, իսկ հետո քննություն հանձնել։ Նրանց թվի մեջ են մտնում նավերը կառավարելու հմտությունները, ճանապարհային նշանների իմացությունը, անգլերեն լեզու, պատմություն և Վենետիկի աշխարհագրությունը։ Գոնդոլաների լիցենզիաների քանակը սահմանափակ է, ընդամենը 425, դրա համար բոլոր <<գոնդոլյեռները>> իրենց գործի վարպետն են, նրանք հպարտանում են իրենց աշխատանքով և ամուր են բռնում այն։

Рубрика: Թարգմանություն

Մայրենի

01.03.2019
Դասարանում 
Ընթերցում ենք

Տնային աշխատանք
Լրացնել գնահատման թերթիկը: 

Ներկայացնել գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն (Նշել հեղինակներին, վերնագրերը, ստեղծագործության անոտացիա, այլ)

Հունվարյան ընթերցում

Ես կարդացել եմ <<Երկարագուլպա Պիպին>> գիրքը։ Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում: Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, սակայն իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պատճառն այն էր, որ մայրը վաղուց մահացել էր, իսկ հայրը անհետ կորել էր ծովում: Հայրը նավապետ էր, և Պիպին հոր և նրա նավաստիների հետ շրջել էր աշխարհով մեկ, ապրել նրանց ապրելակերպով և սովորույթներով: Այսպես նա դարձել էր ազատ, ինքնուրույն և վիթխարի ուժի տեր աղջիկ, այլ կերպ ասած` տարօրինակի մեկը առօրյա կյանքի համատեքստում:

Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ուներ, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն: Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար: Հենց դա էր պատճառը, որ նա երբեք չէր տարբերակում բարոյական նորմերը և չէր հասկանում դրանց անհրաժեշտությունը: Հետևաբար, նրա համար շատ դժվար էր քաղաքավարի լինելը. այն ամենը, ինչ դարձնում է մարդուն քաղաքավարի, նրան օտար էր: Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր:

Վիլլա Վիլեկուլայում բնակություն հաստատելուց հետո Պիպին ծանոթանում է հարևանությամբ բնակվող երեխաների՝ Թոմիի և Անիկայի հետ և միանգամից ընկերանում: Թոմին և Անիկան, ինչպես մնացած բոլորը, նման չեն Պիպիին, սակայն նրանք միակն են, որ ընդունում են Պիպիի անսովոր պահվածքը, հիանում նրա ինքնուրույնությամբ, ազատ կամքով և ուժով: Պիպին չի թողնում, որ նրանք ձանձրանան, և ուղեկցում է իր բազում խենթ արկածների գիրկը:



Նախագծային աշխատանք

 

Притча: Грязное гнездо

Один голубь постоянно менял гнезда. Неприятный, острый запах, исходивший от этих гнезд, был невыносим для него. Он горько жаловался на это мудрому, старому, опытному голубю. А тот все выслушивал его и кивал головой, но, наконец, сказал: — Посмотри внимательно — оттого, что ты постоянно меняешь гнезда, ничего не меняется. Запах, который тебе мешает, идет не от гнезд, а от тебя самого.շ

Առակ։ Կեխտոտ բույնը

Մի աղավնի անդադար փոխում էր իր բույնը։ Սուր, անդուր հոտը շատ անտանելի էր իր համար։

Նա շատ դառը բողոքում էր ծեր, իմաստուն, փորձառու աղավնուն։ Նա լսեց նրա բողոքը և վերջապես ասաց․

— Ուշադիր նայիր — դրանից, որ դու հաճաղ փոխում ես քո բույնը,  ոչինչ չի փոխվում։ Հոտը, որը քեզ խանգարում է, բույնից չի գալիս, այլ հենց քեզանից է։

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Էլբա կղզի

Իր տապալումից հետո Նապոլեոնը արտագաղթվեց Էլբա։ Հանդիսանալով երրորդը իր չափանիշներով ՝ Իտալիաի կղզիներից (Սիցիլիայի և Սարդինիայից հետո), այն գտնվեց շատ փոքր մի մարդու համար, ում ոտքերի տակ փռված էր Եվրոպան։ Ի շնորհիվ երկաթի հարուստ ավանդների, Էլբա կղզին լավ ուսումնասիրված էր դեռ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։ 19 դարի սկզբում Էլբան պատկանում էր Ֆռանսիաին, դրա համար իշխանությունից հեռացված Նապոլեոնը փաստացի դարձավ կղզու տերը։ Լինելով շատ գործունյա մարդ, նախկին կայսրը հասցրեց իր այստեղ գտնվելու ընթացքում անցկացնել մի քանի տնտեսական հեղափոխումներ՝ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ներկայումս Էլբա կղզին Իտալիաի հայտնի հանգստյան վայրերից է։ Բացի գեղեցիկ ծովափներից, այն հայտնի է իր գինիներով։ Իսկ Նապոլեոնին այստեղ նվիրել են երկու թանգարան։
.

 

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Առակ։ Աշխարհի քարտեզը և ճիշտ մարդը

 

Մի անձրևոտ, գորշ օր Պետ անունով մի տղա տեղը չէր գտնում և պտտվում էր իր հոր շուրջը՝ խանգարելով նրան պատրաստվել զեկույցի։ Երբ հոր համբերությունը սպառվեց, նա թղթերի կույտից հանեց մի հին ամսագիր, այնտեղից պոկեց մի մեծ գունեղ թուղթ աշխարհի քատեզով, բաժանեց այն հազարավոր մանր կտորների և հանձնեց որդուն ասելով․

— Պետ այս կտորներով կրկին քարտեզ հավաքիր, իսկ ես դրա համար պաղպաղակի գումար կտամ։ Թվում էր անգամ մեծ մարդու համար դա աշխատանք կլինի ոչ հինգ րոպեի համար, մանավանդ փոքրիկ Պետի համար։ Ինչպիսին էր հոր զարմանքը, երբ որդին թակեց նրա դուռը տաս րոպե հետո կատարված աշխատանքով․

— Ինչպե՞ս քեզ հաջողվեց այդքան արագ կատարել հանձնարարությունը, — հարցրեց հայրը․

— Դա այդքան դժվար չէր, — պատասխանեց Պետը, — ուղղակի էջի մյուս կողմում կար մարդու մեծ նկար։ Ես շրջեցի քարտեզի նկարների կտորները հակառակ կողմը, հավաքեցի մարդու կերպարը և նորից շրջեցի թուղթը և ստացա ճիշտ հավաքված աշխարհի քարտեզը։ Ես մտածեցի, որ եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի։ Հայրը ժպտաց և տվեց որդուն պաղպաղակի գումարը։

<<Եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի>>․ — մտածում էր հայրը, հասկանալով, որ զեկույցի վերնագիրը արդեն հաստատ կա։

 

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Վարպետը և անցորդը

Անտառում ապրում էին Վարպետը և աշակերտը։ Մի օր Վարպետը ասում է աշակերտին․ — <<Այսօր մենք կգնանք մարդկանց մոտ և կպատասխանենք նրանց հարցերին>>։ Եվ նրանք իջան սարերից, դուրս եկան ճանապարհի վրա, նստեցին ընդհատում և սկսեցին սպասել․․․ Շուտով մարդիկ եկան և հարցեր էին տալիս Վարպետին կյանքի իմաստի, տիեզերքի աշխարհակարքի մասին և այլն, բայց Վարպետը լռում էր։ Եվ երբ մթնեց և մարդիկ ցրվեցին, ճանապարհին հայտնվեց մի ճամփորդ, նա մոտեցավ Վարպետին և հարցրեց․ — Բարի մարդիկ ասացե՜ք, ոնց ես հասնեմ <<որևէ>> գյուղի․․․ և հանկարծ Վարպետը որոշեց ուղեկցել ճամփորդին և օգնել նրան տանել պայուսակները։ Երբ նրանք օգնեցին ճամփորդին, սկսեցին վերադառնալ իրենց սարերը։ Աշակերտը երկար գնում էր ու լռում, բայց հետո չհամբերեց և Վարպետին հարց տվեց․ — <<Վարպետ իսկ ինչո՞ւ, երբ այսօր քեզ մոտ մարդիկ էին գալիս և այդպիսի խելացի հարցեր էին տալիս դու լռում էիր, իսկ հերիք էր հանկարծ ինչ-որ անցորդ մոտենար և ճանապարհ հարցներ․․․ դու հանկարծ խոսեցիր, և դա էլ քիչ չէր անգամ որոշեցիր ուղեկցել նրան>>․․․ Եվ Վարպետը պատասխանեց․ — << Որովհետև ամբողջ օրվա ընթացքում դա միակ մարդն էր, ով գիտեր, թե ինչ էր ուզում>>․․․

 

 

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

Վագրի սանձահարումը

 

Դա եղել է մի արևադարձային երկրում։ Աղջիկը բողոքում է մորը, որ նա վաղուց սիրահարված է մի տղայի, որը նրան բոխադարձաբար չի պատասխանում։ Նա հարցնում է մորը, թե ինչպես նվաճի նրան։ Եվ մայրը պատասղանում է․
— Դա լուծվող հարց է, բեր ինձ երեք մազ, բայց ոչ սովորական, պոկիր դրանք վագրի բեղերից և ես ցույց կտամ քեզ, թե ոնց կարողանաս նվաճել ցանկացած տղամարդու։
— Ի՞նչ ես ասում մայիկ, դա անհնարին է, — վախեցավ աղջիկը։
— Իսկ դու փորձիր, եթե դու դա անես տղան քոնը կդառնա։
Աղջիկը մտահոգվեց։ Հետո վերցրեց ոչխարի մսի կտոր և գնաց անտառ։ Նա երկար սպասեց։ Մսի հոտի վրա հայտնվեց վագրը։ Աղջիկը միսը գցեց նրան և փախավ։
Հաջորդ օրը նա նորից եկավ։ Սպասել երկար հարկ չեղավ, հայտնվեց վագրը և քցվեց աղջկա վրա։ Աղջիկը գցեց միսը, բայց չփախավ, մնաց տեսնի, թե ինչպես է նա ուտում։ Այդպես եղավ երրորդ և չորրորդ անգամ։ Յոթերորդ օրը տեսնելով նրան մսի հետ՝ վագրը պոչը խաղացրեց։ Եվ կինը հենց ձեռքից սկսեց նրան կերակրել։ Այդպես կրկնվում էր նորից և նորից։ Հերթական անգամ նորից ուտելով մսի կտորը՝ վագրը գլուխը դրեց աղջկա ծնկերին և անուշ ննջեց, իսկ աղջիկը մկրատով կտրեց երեք մազ նրա բեղերից։ Նա տանում է տուն և տալիս մորը։
— Ահա՛, — ասաց մայրը, — դու սանձեցիր այդպիսի վայրի գազանի, ինչիպիսն էր վագրը։ Հիմա գնա քո տղայի մոտ և սանձահարիր նրան․․․ Կամ խորամանկությամբ, կամ քնքշությամբ, կամ համբերատարությամբ՝ ինչպես կկարողանաս։ Եթե քեզ ենթարկվեց վագրը, դու կարող ես նվաճել ցանկացած տղամարդու։

 

Рубрика: Uncategorized

Մայրենի

28.02.2019

Դասարանում 

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — արծվի

ցաւեցոյց — ցավեցույց

զմեջք — ըզմեջք

իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անցեալ բառը ինքդ բացատրիր:

Անցած

2. Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

արի արքայն Արտաշէս, սեաւն գեղեցիկ, զարծուի սրաթեւ, օրիորդին ալանաց, զմէջք փափուկ

 

3. Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները  և փորձիր  բացատրել  դրանցգործածությունը:

շիկափոկ պարանն

շիկափոկ պարանն

 

օրիորդին ալանաց

փափուկ օրիորդին

 

Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

Արտաշեսը շատ վստահ էր իր արարքներում։ Նա քաջ էր և ֆիզիկապես ուժեղ։

Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է.

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Հովհ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը : 

  • Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից, ինչի՞ մասին սկսեցիր մտածել: 

Պետք չէ ամեն պատահած մարդուն վստահել ընկերությունը, պատահում է որ այդ մարդը մեծանալով սկսում է չսիրել և չհարգել այդ մարդուն:

  • Բնութագրի՛ր Նեսոյին , ինչպիսինն է ըստ քեզ, ինչպիսինն էր  հեղինակի հիշողություններում: 

Նեսոն անշնոհակալ անզնավորություն էր, խաբեբա և դավաճան: Չէ որ երբ Հովհանեսը նրան ձիու վարձից բացի նաև նվեր տվեց, Նեսոն մի հատ էլ թեյի փող ուզեց:

  • Քո կարծիքով ո՞ր հատվածն է կարևոր այս պատմվածքում. հիմնավորի՛ր ընտրությունդ:

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

  • Դասակարգման ի՞նչ օրինակ է ներկայացված այստեղ. ի՞նչ կարծիք ունես այդ մասին:
  • Ի՞նչ գործոնների ազդեցությամբ հեղինակի մանկության հուշերի Նեսոն փոխվեց: Ի՞նչն էր դրա պատճառը: 

 

  • Ի՞նչ խորհուրդ կտայիր Նեսոյին: 

Խորհուրդ կտայի, որ նա կարողանար գնահատել իր ունեցվածքը և նրա ընկերներին։Այլևս չխաբեր և գողություն չաներ։:

  • Գրի՛ր շարադրություն ,,Իսկական ընկերություն,, , ,,Իմ ընկերոջ պես..,, ,,Ընկերս իմ հիշողություններում կամ հետաքրքիր դրվագների մեր ընկերությունից,,  կամ այլ վերնագորվ ընկերության մասին: 

Իսկական ընկերությունը

Իմ կարծիքով իսկական ընկերությունը դա դժվար պահին միայնակ չթողնելը, պարտաճանաչ լինելը և հոգատարությունը։ Իմ ընկերները այդպիսին էին, բայց մի քանիսը ըդհանրապես այդպիսին չեն, և ես հասկացա որ ոչ բոլորն են իմ ընկերուհիները։ Երանի որ բոլոր ընկերները լինեն բարի, հոգատար և պարտաճանաչ։