Рубрика: Կենսաբանություն 9

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Միջավայրի կենսածին գործոններ
Ցանկացած կենդանի օրգանիզմ մեկուսացված չէ մյուս օրգանիզմների և շրջակա միջավայրի ոչ կենսածին գործոնների ազդեցություններից։ Օրգանիզմների միջև էկոլոգիական փոխհարաբերությունները, որպես կանոն, ունեն բարդ բնույթ, կախված է բազմաթիվ գործոններից և տարբեր պայմաններում տարբեր կերպ են դրսևորվում։

Կենդանի օրգանիզմի միջև փոխհարաբերությունները և փոխազդեցությունները, ինչպես նաև նրանց ազդեցությունը գոյության պայմանների վրա իրենցից ներկայացնում են կենսածին գործոնների ամբողջություն։

Փոխազդող տեսակներից յուրաքանչյուրի վիճակը նկարագրելու համար օգտագործում են պայմանական նշաններ։ «0» նշանը ցույց է տալիս չեզոք փոխազդեցություններ, երբ մեկ տեսակը մյուսի ազդեցությունից որևէ փոփոխություն չի կրում։ Եթե փոխազդեցությունները օգտակար են, օգտագործվում է «+» նշանը, իսկ մեկ տեսակի վրա մյուս տեսակի կողմից բացասական ազդեցության դեպքում ՝ «-» նշանը։ Տեսակների միջև փոխազդեցությունների մեծ բազմազանությունը կարելի է բաժանել վեց հիմնական խմբերի ՝ չեզոքություն, կոմենսալիզմ, ամենսալիզմ, մրցակցություն, սիմբիոզ, գիշատչություն:

Օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Կենսաերկրացենոզներում օրգանիզմների միասնական կյանքը ընթանում է փոխհարաբերությունների 6 հիմնական ձևերով.

  1. փոխշահավետ
    • սիմբիոզ
    • մուտուալիզմ
  2. օգտանեյտրալ /օգտակար / (կոմենսալիզմ)
    • սննդի համար պայքար
    • տարածության համար պայքար
    • սեղանակցություն
  3. օգտավնասակար
    • գիշատչություն
    • մակաբուծություն
    • կիսամակաբուծություն
  4. փոխվնասակար
    • անտագոնիզմ
    • մրցակցություն
  5. չեզոք վնասակար
    • ամենսալիզմ
  6. նեյտրալ (նեյտրալիզմ)

Համակեցություն՝ տարբեր տեսակների (անհատների) համակեցության ձև, երբ երկու օրգանիզմներ (սիմբիոտներ) անմիջական փոխազդեցության մեջ են մանում արտաքին միջավայրի հետ և վերջինիս հետ հարաբերությունների կարգավորումը իրականացնում համատեղ ջանքերով: Տերմինն առաջարկել է գերմանացի բուսաբան Ա. դը Բարին 1879 թ. քարաքոսների համար:
Պարտավորված սիմբիոզ՝ սիմբիոզի համակեցության այն ձևն է, երբ հարաբերությունների մեջ գտնվող առանձնյակները կենսաբանորեն չեն կարող գոյատևել առանց միմյանց և պարտավորված մտնում են փոխօգտակար հարաբերությունների մեջ: Վառ օրինակներից է սնկերի և քարաքոսների միջև հարաբերությունների շղթան: