Рубрика: Կենսաբանություն 9

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Գաղափար կենսոլորտի մասին

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

1. «Բնության և հասարակության կայուն զարգացման հիմնական դրույթները»,
2. «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունում նույնպես գործում է բնապահպանական ազգային օրենսդրական համակարգը:

Կենսոլորտ երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ներքին մասի հատման կետում և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

Կենսոլորտի սահմաններ

  • Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում` 15-20 կմ է։ Այն որոշվում է օզոնային շերտով, որը կասեցնում է կարճալիքային կենդանի օրգանիզմների համար մահաբեր ուլտրամանուշակագույն ճառագայթումը։
  • Կենսոլորտի ներքին շերտ քարոլորտում` 3,5-7,5կմ է։ Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով, սակայն հիմանականում կենդանի օրգանիզմների տարածումը սահմանափակվում է մի քանի մետր խորությամբ։
  • Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում` 10-15 կմ։ Այն որոշվում է Համաշխարհային օվկիանոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները