Рубрика: Կենսաբանություն 9

Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ, մուտացիաների պատճառները

Մուտացիա

Մուտացիա, գենոտիպի կայուն (այսինքն` այնպիսին, որ կարող է ժառանգվել տվյալ բջջիկամ օրգանիզմի սերնդների կողմից) փոփոխություն, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։

Մուտացիաների Դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։ Մյոլլեռը առաջարկել է մուտացիաները բաժանել ըստ գենի գործառնության փոփոխության բնույթի՝

1.հիպոմորֆ (փոփոխված ալլելները գոծում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),

2.հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի)

3.նեոամորֆ

Մուտացիայի պատճառները

Մուտացիաները լինում են՝

1.ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում Capture մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում

2.աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։

Մուտագեններ

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են զգալի չափով ավելացնել մուտացիաների հաճախականությունները։ Դրանց շարքին են դասվում.

1.քիմիական մուտագեններ, մուտացիա առաջացնող նյութեր

2.ֆիզիկական մուտագեններ, իոնացնող ճառագայթներ, այդ թվում՝ բնական ռադիացիոն ֆոն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, բարձր ջերմաստիճան և այլ գործոններ

3.կենսաբանական մուտագեններ, ռետրովիրուսներ, ռետրոտռանսպոզոններ

Գիտական

Ժամանակակից գիտական գրականությունում օգտագործվում է առավել ֆորմալ դասակարգում, որը հիմնված է առանձին գեների, քրոմոսոմների և ամբողջական գենոմի կառուցվածքի փոփոխության բնույթի վրա։ Այդ դասակարգման շրջանակներում տարբրում են հետևյալ մուտացիաները

1.Գենոմային

2.Քրոմոսոմային

3.Գենային

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝

1.ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ

2.աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ

Քրոմոսոմային մուտացիա

Սրա ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ (դելեցիա) կամ կրկնապատկում (դուպլիկացիա), ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն (ինվերսիա), և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա (տրանսլոկացիա) (ծայրահեղ դեպք է հանդիսանում ամբողջական քրոմոսոմների միավորումը, դրա օրինակ է Ռոբերտսոնյան տրանսլոկացիան, որը հանդիսանում է քրոմոսոմային մուտացիայից գենոմայինի անցումային տարբերակ): Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում:

Գենային մուտացիա

Սրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը գնում է կետային մուտացիաների մասին։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա (պուրինի փոփոխությունը պուրինով և պիրիմիդինի փոփոխությունը պիրմիդինով) և տրանսվերսիա (պուրինի փոփոխությունը պիրիմիդինով և հակառակը):

Рубрика: Պատմություն 9

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն:

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։

• Ոսկեդարյան գրականություն

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նորագույն ճյուղերը

  1. Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:

Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային արդյունաբերության կառուցվածքում արագորեն մեծանում է նորագույն ճյուղերի բա ժինը: Դրանք այն ճյուղերն են, որոնց զարգացումը հենվում է նախ և առաջ գիտատեխնիկական առաջընթացի և կրթություն–գիտություն-արտադրություն կապերի հաստատման ու զարգացման, դրանց սերտաճման վրա:

  1. Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր նախադրյալները նշված ոչ նյութատար և ոչ էներգատար, բայց գիտատար և որակյալ աշ խատանք պահանջող ճյուղերի զարգացման համար։ Երևանում, Գյումրի ում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում բուհերի, գիտական կենտ րոնների և որակյալ կադրերի առկայությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նշված ճյուղերի զարգացման համար:

  1. Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա
ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների
(ՏՀՏ) ընկերթյնների հիﬓական ուղղություններն են` ներկառուցված
ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը,
ծրագրային ապահովման պատվերների և արտապատվերների
իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիﬔդիա
նախագծումը, ինտերնետային ծրագրավորումը, վեբ ծրագրավորումը,
տեղեկատվական համակարգերի մշակուﬓերը և այլն:

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք բնական շինանյութերի խոշոր հանքավայրերը և արտադրության կենտրոնները:
  2. Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։
    Տվյալ ճյուղը պետք է զարգացնել նախևառաջ հողերի ճիշտ մշակմամբ: Իսկ հետո՝ բուսակերության մակարդակի բարձրացմամբ: Այդպես և՛ կզարգանա ճյուղը, և՛ կլինենք ավելի առողջ ու մարդկային: