Рубрика: Պատմություն 9

Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում: Վարդանանց պատերազմը

387-ին Հայաստանը առաջին անգամ բաժանվում է երկու մասի` Արևմտյան Հայաստանը տրվում էՀռոմին իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին: Պարսիկները 450-ական թ–ին որոշում են կրոնափոխանել հայերին և ստիպել ընդունել իրենց կրոնը՝ զրադաշտականությունը կամ կրակապաշտությունը:Պարսից թագավոր Հազկերտ 2-ը նամակ է ուղարկում հայ իշխաններին և առաջարկում կրոնափոխլինել: Արտաշատում հրավիրվում է ժողով սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Մարզպան ՎասակՍյունու և կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու գլխավորությամբ:Նրանք որոշում են մերժել Հազկերտիառաջարկը ինչից հետո Հազկերտը նրանց կանչում է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն ևպահանջում կրոնափոխ լինել հակառակ դեպքում սպառնալով սպանել:Հայ իշխանները ՎարդանՄամիկոնյանի գլխավորությամբ կեղծ ընդունում են պարսից կրոնը,որպեսզի վերադառնան Հայաստան ևղեկավարեն պայքարը: Նրանք վերադառնում են և պատրաստվում պայքարին: 451թ-ին Ավարայրիդաշտում տեղի է ոււնենում ճակատամարտ,որտեղ, ինչպես Եղիշե պատմիչն էր գրում, քաջերը քաջերի դեմդուրս գալով երկու կողմն էլ պարտություն կրեց։ Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկներըժամանակավորապես հրաժարվում են հայերին կրոնափոխ անելուց: