Рубрика: Կենսաբանություն 9

Բնական ընտրություն

Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ ուղղորդված բնույթ ունի․ այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։

Սերնդից սերունդ գերազանցապես պահպանվում են միջավայրի որոշակի պայմաններում օգտակար ժառանգական փոփոխություններով օժտված առանձնյակները, որոնք էլ իրենցից հետո բեղուն սերունդ են թողնում։ Ընդհակառակը՝ միևնույն պայմաններում վնասակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակներն ավելի ու ավելի սակավաթիվ ու թույլ սերունդ են տալիս։

Рубрика: Պատմություն 9

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը

10-14-րդ դարերում հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց,աճեց դպրոցների քանակը: 11-12-րդ
դարերում նշանավոր դպրոց էր Անիի վարդապետարանը Կիլիկիան Հայաստանի նշանավոր ուսումնական
կենտրոնն էր։ Հայկական վարդապետարաններից նշանավորն էր Գլաձորի
համալսարանը, որը ստեղծվել է 1280–ական թթ֊ին։ Հետագայում քաղաքական վիճակից ելնելով նրանք
տեղափոխվեցին Տաթև:Տաթևի համալսարանը գործեց մինչև 1400-ական թթ-ը:Այդ ժամանակաշրջանի
նշանավոր պատմիչներից էին Հովհաննես Դրասխանակերտցին Կիրակոս Գանձակեցին Արիստակես
Լաստիվերցին,Թովմա Արծրունին, Սմբատ Գունդստաբլը և այլոք։ Իրավունքի բնագավառում հայտնի են
եղել Դավիթ Ալավկաորդին <<Կանոններ»>Մխիթար Գոշը «Դատաստանագիրք»: Գրականության
բնագավառի նշանավոր ներկայոցուցիչն է եղել Նասես Շնորհալին««Մատյան
ողբերգություն»

Հայկական մշակույթը 10֊14֊րդ դարերում:

Գրականությունը։ Ճարտարապնսպությունը: Որմնանկարչությանը: Մանրանկարչությունը:
10֊14֊րդ դդ. շարունակում էր զարգանալ, ժողովրդական բանահյուսությունը: 9֊10֊րդ դդ լրացվեց և հարստացավ
«Սասնա ծռեր» դյուցազնավեպը
10֊րդ դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ
բանաստեղծությանը։ Ազգային խոշոր գործիչ և բանաստեղծ էր Ներսես Շնորհալին:
Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը բողոք է աշխարհի անարդարությունների և օտարների
բռնությունների դեմ:
Վարդան Այգեկցին միջնադարի ամենանշանավոր հայ առակագիրն է
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր
Երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր 9֊րդ դ. սկսած:
Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Տաճարների ու ապարանքների ներքին պատերը սկսեցին
զարդարել շքեղ որմնանկարներով: Բուռն ծաղկում ապրեց մանրանկարչությունը՝ ձեռագիր մատյանների
պատկերազարդման արվեստը: Գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը: