Рубрика: Պատմություն 9

Պետական կառավարման համակարգը.

Հայ Արշակունիների թագավորության շրջանում՝ 65-428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գարծակալությունները: Արքունի գործակալությունների ղեկավարների՝ գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100- 120 000 էր, որ կազմված էր հեելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելագործները միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպանում էին սպարապետի, մաղխազի և մարդպետի գլխավորած հատուկ հեծյալ ջոկատները, որոնք հայնտի էին ոստան այրուձի անունով: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ և այլն: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր արմապետը հետո՝ հայոց կաթողիկոսը: