Рубрика: Հայոց Լեզու 9

Առաջադրանք

• Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
• Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։
Ստորոգյալի տեսակները

• Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
• Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
• Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։
Օր.` Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը՝ շուկա։

Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։
Օր.՝

• Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
• Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։
Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

 Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
Ենթակա — խոսակցությունն
Բաղադրյալ ստորոգյալ — հաճելի էր

• Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
Ենթակա — մարդիկ ու մեքենաները
Բաղադրյալ ստորոգյալ — անցուդարձ էին անում

• Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
Ենթակա~անտառ
Բաղադրյալ ստորոգյալ~ գեղեցիկ էր թվում
• Այժմ անձրևում է։
Պարզ ատորոգյալ — անձրևում է
• Վերջապես խախտվեց լռությունը։
Պարզ ստորոգյալ ~ խախտվեց
Ենթակա — լռություն
• Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
Ենթակա — անձրև, զինվորների
պարզ ստորոգյալ — թակում էր
• Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
պարզ ստորոգյալ ~ լսվում էին
• Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
ճրագ~ենթակա
լուսավորում~բաղադրյալ ստորոգյալ

• Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
ռուբեն~ենթակա
նեղանում էր~պարզ ստորոգյալ
• Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
դա~ենթակա
կին էր~բաղադրյալ ստորոգյալ


  1. Շարահյուսություն-նախադասություն, նախադասության կառուցվածք, բառակապակցություններ, բառերի տեղը և դերը նախադասության մեջ՝ նախադասության անդամներ։
  2. Բառերի կապակցման եղանակները՝
    • Առդրություն. Շունը շատ բարի է մարդկանցից։ Շունը բարի է շատ մարդկանցից։ Բառակապակցություն է կազմում այն բառի հետ, որի կողքին դրված է։
    • Խնդրառություն. Բացի Արմենից՝ բոլորը համաձայն են ինձ հետ։ Սովորողներն իրենք են ջրում ծառերը։ Որոշակի բառ՝ կապ, կամ որոշակի սեռի բայ, պահանջում է որոշակի հոլովով ուրիշ բառ բառակապակցություն կազմելու համար։
    • Համաձայնություն. Արևն ու Լուսինը երկնային մարմիններ են։ Խոսողները հանկարծ լռեցին։ Արտավազդը՝ հայոց արքան, պիեսներ էր գրում և բեմադրում էր դրանք։ Բառակապակցության բաղադրիչները համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով (որտեղ որը հարկավոր է)։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։
  3. Տեքստից գտիր.
    • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
    բարդ իմաստասեր
    ածանցավոր գեղեցկություն
    բարդածանցավոր նախասահմանված
    • երեք հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
    խփեց ~ խփել
    վերցրեց ~ վերցնել
    երկնքից ~ երկինք
    • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
    խփեց
    մթության
    մշուշ
    • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.
    գիշերվա, մարդիկ, դռան
    • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
    • գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.
    • գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։
    Տեքստ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան նախասահմանված ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուն տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։


1․ Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր՝ ինչքան կարող ես։
2․ Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստ
Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փե-կին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հոր-ացած անձրևի աղմուկը։ Ջրհոր-անից թափվում էր պ-տոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թ-պոտ գիշեր է և անձրև է գալիս կամ էլ պար-կա գիշեր է գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ինչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկար- դռան հետևից ինքը կամաց կանչեր Ես եմ նանի դուռը բաց։ Տիկինն զգաց որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը դողդոջ-ն ձեռքերը կր-քին ակնդետ նյում էր ականակի- խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը կտեսներ այնպիսի հայա-ք այնպիսի աչքեր որ կմոռանար ցնոր-ը։ Բայց նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց լսեց շան խուլ կա-կանձ և ասաց
Ինչքան միանման են հաչում շները…


Կետադրիր տրված նախադասությունները․

  1. Հետադաս որոշիչ
    • Հեծվորը Կոստան աղան էր սպիտաիկ ձիու վրա։
    • Վեց շուն ուներ մեկը մյուսից կատաղի։
    • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։
    • Հեծյալները կիսամերկ կմաղքացած օրորվում էին թամբի վրա։
    • Նա գեղեցիկ մի այր էր թախծալի աչքերով։
    • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ մոտ հիսուն տարեկան։
    • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան բնական պարիսպներով գոտևորված։
    • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները հուժկու մարմիններով։
    • Պճնասեր կանայք հագնված ամենավերջին նորածևությամբ սեթևեթում էին։
    • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։
  2. Հեռացված հատկացուցիչ

• Դառը մտորումները բզկտում էին սպարապետի ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
• Արսենը ամենևին չէր նկատում կնոջ արտասուքով ողողված աչքերը։
• Արևի շողերը ցրում էին թուխպի բրդի քուլաներին նմանվող ծվենները։
• Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
• Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
• Հայացքը չէր կտրում լեռների տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

  1. Բացահայտիչ

• Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում բարձրադիր այդ երկրում։
• Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ ուռիների տակ։
• Հենց հաջորդ կիրակի առավոտ կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։
• Մենք քո խոնարհ ծառաներս յոթ եղբայր ենք։
• Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը որպես հիշատակ։
• Քաղաքն ուներ երկու անուն Գորիս և Կյորես։
• Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում ոչ գիր ոչ խաչ։
• Այդ ժխորից մարդկանց ու անասունների կանչերից ազատ էր Պասաժը։
• Ահա երևաց ինքը քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
• Ո՞ւր էիր երեկ ամբողջ օրը։
• Դիմացը փողոցում էլեկտրական խոշորլամպկար։
Միանգամէլշատտարիներառաջճռնչացայգուդուռը։

Ձեռքովնշանէրանումդեպիներքևդեպիգետիարմունկը։

Ներքևըձորումթառելենմիքանիտներ։