Рубрика: Աշխարհագրություն 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

    Խորհրդային տարիներին ﬔր հանրապետության քիմիական արդյունաբերությունը բարդ համալիր էր: Այն ընդգրկում էր տասնյակ ձեռնարկություններ, որոնք թողարկում էին ﬕ քանի տասնյակ արտադրանք` սինթետիկ կաուչուկից և խեժերից, քիմիական պարարտանյութերից, ծծմբաթթվից, ավտոդողերից քիﬕական մանրաթելերից մինչև արհեստական ներկերն լաքերը, փոքրածավալ քիﬕական ռեակտիﬖերը և կենցաղային իրերը:
  • Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

    Բարձրորակ կրաքարի (տրավերտին) խոշոր պաշարների առկայությունը (Արարատի և այլ հանքավայրեր),
    էլեկտրակայանների Սևան–Հրազդան կասկադի կառուցումը և սկզբնական շրջանում էժան էլեկտրաէներգիայի առկայությունը,
    պղնձաձուլության ընթացքում անջատվող ծծմբային գազերն ու առաջացող թափոնները,
    քիﬕական արտադրանքի ﬔծ պահանջարկը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, 
    բնական գազի ներմուծումը, որը ﬔծապես նպաստեց քիﬕական արդյունաբերության հումքային բազայի ընդլայնմանը,
    բարձրորակ քիﬕկոս կադրերի առկայությունը:
  • Թվային քարտեզի վրա նշել Հայաստանի Հանրապետության քիմիական գործարանները և դրանցում թողարկվող արտադրատեսակները։

    Երևանի «Նաիրիտ» գործարան — բնական գազի հիմքի վրա սինթետիկ կաուչուկի և այլ քիﬕականﬕացությունների արտադրություն:
    Վանաձոր — ազոտային պարարտանյութերի և ազոտական այլ ﬕացությունների  արտադրություն:
    Ալավերդի — գունավոր ﬔտալուրգիայի արտադրական թափոնների օգտագործման (ուտիլացման) համալիր:
    Երևան — քիﬕական կենցաղային իրերի արտադրություն:
    Երևան,Վաղարշապատ — պոլիﬔրային նյութերի ու պլաստմասսաների
    արտադրություն:
    Վանաձոր — սինթետիկ կորունդի ու սինթետիկ թելերի արտադրություն:
    Երևան,Եղվարդ — ավտոդողերի և ռետինատեխնիկական իրերի արտադրություն:
  • Ներկայացնել քիմաիական արդյունաբերության գործարանների կողմից առաջացող էկոլոգիական հիմնախնդիրները։

ՀՀ-ի քիﬕական արդյունաբերությունը, չունի ցրված տեղաբաշխում: Ընդհակառակը բնորոշ է արտադրության տեղաբաշխումը փոքրաթիվ կենտրոններում: ՀՀ-ի քիմիական արդյունաբերությունը, գրեթե ամբողջությամբ տեղաբաշխված է ` Երևանում, Վանաձորում և Ալավերդիում: Մեր փոքր տարածքի համար կենսական նշանակություննի այն, որ քիﬕական գործարաններն արտադրությունները լինեն էկոլոգիապես անﬖաս, չաղտոտեն շրջապատի օդը,ջուրը, հողը, չﬖասեն բուսականությունն ու կենդանական աշխարհը

Оставьте комментарий